RSS

Monthly Archives: Հուլիսի 2013

Պատկերասրահ

Հայկական լեռնաշխարհ

This slideshow requires JavaScript.

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 27 Հուլիսի, 2013 in Uncategorized

 

Գետը

Cortazar_young2Հուլիո Կորտասար

Հիմա՝ ի՞նչ. ընդունենք՝ դու գնում էիր, վերջին պահին խոստանալով Սենը նետվել կամ նման մի բան…. Սովորական հիմարություններ, որ հենց միայն կարող էին խոր գիշերին հնչել գունդուկծիկ սավանի վրա բամբակյա լեզվով, ես էլ հազիվ եմ դրանք լսում՝ հակառակ քո՝ փափուկ հպումներով իմ ուշադրությունը գրավելու փորձերին, քանի որ վաղուց արդեն խուլ եմ իմ փակ աչքերից անդին, քնից անդին սահող, ինձ մի ցածր տեղ տանող քո այդ տեսակ խոսքերի դեմ։ Ի դեպ, շատ էլ լավ եղավ։ Իմ ի՞նչ գործն է՝ գնացել ես արդյոք, ջուրն ես նետվել, թե դեռ քայլում ես ափով՝ ջրին նայելով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ինչպես լավ պատմություն գրել

vonnegut_narrowweb__300x384,2Հրաշալի գրող ու պարզապես ապշեցուցիչ մարդ Կուրտ Վոննեգութը՝ այն մասին, թե ինչպես զիլ պատմություններ պատմել

Բոլորս էլ ինչ-որ առումով գրողներ ենք։ Բոլորս էլ մի բան գրում ենք՝ միջնորդագիր՝ քաղաքապետին, սիրային նամակներ, սոցցանցերում գրառումներ։ Այսինքն՝ պատմություններ ենք պատմում։ Ինչո՞ւ ուրեմն դա լավ չանենք։ Գրչի վարպետ Կուրտ Վոննեգութը գրել է, թե ինչպես լավ պատմություններ հորինել։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ինչ ասել է՝ լավ գիրք

Nur+գիրք«Յուրաքանչյուր լավ գրքի աներկբայելի հատկանիշն է. որքան մարդ մեծանում է, այնքան այն ավելի շատ է դուր գալիս»
Լիխտենբերգ

Լավ գիրք, լավ ստեղծագործություն…. Երեխաներին պետք է միայն լավը տալ։ Պետք է ճաշակ զարգացնել…. Բայց ի՞նչ ասել է լավ գիրք։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

Ռեյ Բրեդբերի. 451 աստիճան՝ ըստ ֆարենհեյթի

bredՄարդու ազատությունը որքան կարևոր, նույնքան փխրուն մի բան է։ Դրա համար ազատությունը երազանքների մեջ է։ Դրա համար ազատության մասին գրում են ֆանտաստիկայի ժանրով։

Ֆանտաստներին թույլատրված է ասել՝ ինչ ուզում են։ Ամեն իրադրություն հնարավոր է. սահմանափակում չկա։ Հնարավոր է՝ մարդու գերիմաստուն գլուխը պատվաստել շանը և հաջողել (Շեքլի)։ Գուցե գա մի ժամանակ, երբ հաղթահարված լինեն բոլոր ցավերն ու մահերը, ու մարդ մեռնի սոսկ իր ցանկությամբ (Վոննեգութ)։ Որ շարունակենք այսպես ապրել, կհայտնվենք մի իրականությունում, ուր Մոնա Լիզայի նկարի վրա քթելն է պատվաբեր , ոչ թե դրանով հիանալը (Բրեդբերի)։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

«Գրականություն» դասընթացի մի քանի խնդիրներ

Գեղարվեստական գրականությունը, որ ոչ վաղ անցյալում հաճույք ստանալու միջոց էր, այսօր դարձել է խնդիր դպրոցականի համար։ Երևույթը հաճախ բացատրում ենք տեղեկատվական միջոցների ու հենց տեղեկության անսահման առատությամբ, զբաղմունքի ու ժամանցի միջոցների բազմազանությամբ, բայց եթե ականջ դնենք, նույնատիպ մի խնդիր, կարծես, արծարծում է նաև Խաչատուր Աբովյանն իր «Վերքի» «Հառաջաբանում», երբ խոսում է երիտասարդների` հայրենի գրականությունը չկարդալու մասին։ Աբովյանը բացատրում է, որ խնդիրն իր ժամանակի գրականության լեզուն, թեման ու հերոսն են։ Read the rest of this entry »

 
Մեկնաբանություններ (2)

Posted by off 9 Հուլիսի, 2013 in Հոդվածներ

 

Կաֆկան ափին

Haruki MurakamiՀարուկի Մուրակամի, Նոբելյան մրցանակակիր

Երբեմն ճակատագիրը կարծես փոքր  ավազահողմ լինի, որ անընդհատ փոխում է ուղղությունը: Դու փոխում ես քո ուղղությունը, բայց ավազահողմը հետևում է քեզ: Դու թեքվում ես նորից, բայց հողմը հարմարվում է: Կրկին ու կրկին խաղում ես այս խաղը, որ արևամուտից առաջ մահվան հետ չարագուշակ պարի է նման: Ինչո՞ւ:Որովհետև այդ հողմը նրանցից չէ, որ  հեռվից է փչում, որ քեզ հետ կապ չունի: Այդ հողմը Դու ես: Ինչ-որ բան է  քո ներսում: Այնպես որ, ինչ կարող ես անել` տրվելն է այդ փոթորկին, ոտք դնել հենց հողմի մեջ` փակելով աչքերդ և խցելով ականջներդ, որ  ավազ չլցվի, ու անցնել հողմի միջով քայլ առ քայլ: Չկա արև, չկա լուսին, չկա ուղղություն, չկա ժամանակի զգացում: Երկնքում միայն հրաշալի սպիտակ ավազե բուք է` նման փոշիացող ոսկորների: Դա հենց այն փոթորիկն է, որ պետք է պատկերացնես:  Ու անելով դա` պետք է բացահայտես` ինչ ասել է Լինել Ուժեղ: Հետևո՞ւմ ես ինձ: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 9 Հուլիսի, 2013 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Հիշողության կազմակերպումը

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև
(հատված «Ինչպես ղեկավարել ենթագիտակցությունը» գրքից

Մարդիկ հաճախ իրենց հիշողությունը պատկերացնում են որպես մի գրադարան, ուր ամեն օր ինչ-որ գրքեր ու ամսագրեր են ի պահ ստացվում։ Իսկ երբ հարկ լինի, հնարավոր կլինի ցանկացած գիրք գտնել, միայն պետք է իմանալ՝ ուր է դրված։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Բարեգործը

wilde

Օսքար Ուայլդ

Գիշեր էր, և Նա մենակ էր։

Եվ նա մի քիչ հեռվում մի փոքրիկ քաղաքի պարիսպները տեսավ ու գնաց այդ քաղաքի ուղղությամբ։ Ու երբ մոտեցավ, լսեց ուրախ ոտնաձայներ, երջանիկ ծիծաղ ու բազում փանդիռների աղմուկը։ Բախեց Նա դարպասը, և դռնապաններից մեկը բացեց դուռը Նրա առջև։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Վերապատրաստման նյութերից

օրենք

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 2 Հուլիսի, 2013 in Uncategorized