RSS

Բարեգործը

03 Հլս

wilde

Օսքար Ուայլդ

Գիշեր էր, և Նա մենակ էր։

Եվ նա մի քիչ հեռվում մի փոքրիկ քաղաքի պարիսպները տեսավ ու գնաց այդ քաղաքի ուղղությամբ։ Ու երբ մոտեցավ, լսեց ուրախ ոտնաձայներ, երջանիկ ծիծաղ ու բազում փանդիռների աղմուկը։ Բախեց Նա դարպասը, և դռնապաններից մեկը բացեց դուռը Նրա առջև։

Եվ Նա տեսավ մարմարակերտ մի տուն, որ գեղեցիկ մարմարե սյուներ ուներ առջևում։ Այդ սյուներին ծաղկաշղթաներ էին կախված, ներսից ու դրսից՝ մայրու փայտից ջահեր։ Եվ Նա մտավ այդ տունը։
Եվ երբ անցնավ մարջանե սրահով, ապա հասպինսե սրահով և հասավ հանդեսի երկար սրահը, Նա ծովաքրքում բազմոցին թիկնած տեսավ մեկին, ում վարսերը պսակված էին կարմիր վարդերով և շուրթերը կարմիր էին գինուց։
Նա կանգնեց այդ մարդու թիկունքին, ձեռքը դրեց ուսին ու ասաց. «Ինչո՞ւ ես նման կյանք վարում»։ Երիտասարդը շրջվեց ու ճանաչեց Նրան. պատասխան տվեց և ասաց. «Բայց մի ժամանակ ես բորոտ էի, և դու բուժեցիր ինձ։ Ուրիշ ինչպե՞ս կարող էի ես ապրել»։
Եվ Նա դուրս եկավ տնից ու նորից գնաց փողոց։
Հետո Նա տեսավ մեկին, ում դեմքը ներկած ու հագուստը գույնզգույն էր, և ոտքերին մարգարտակուռ ոտնամաններ ուներ։ Դանդաղ, որսորդի պես հետևից նրան էր մոտենում մի երիտասարդ, ով երկգույն թիկնոց ուներ հագին։ Հիմա կնոջ դեմքը չքնաղ էր՝ որպես կուռքի դեմքը, և երիտասարդի աչքերն այրվում էին կրքից։
Եվ Նա արագ հետևեց երիտասարդին, բռնեց նրա ձեռքն ու ասաց. «Ինչո՞ւ ես նայում այդ կնոջը, այն էլ՝ այդ ձևով»։
Երիտասարդը շրջվեց, տեսավ Նրան ու ճանաչեց. և ասաց. «Մի ժամանակ ես կույր էի, և դու ինձ լույս տվեցիր։ Ուրիշ ինչի՞ն պիտի ես նայեի»։ Եվ Նա առաջ վազեց ու դիպավ կնոջ գույնզգույն հագուստին ու ասաց. «Ուրիշ եղանակ չկա՞ ապրելու, որ հեռու լինես մեղքից»։
Կինը շրջվեց ու ճանաչեց Նրան։ Ծիծաղեց ու ասաց. «Բայց դու ներել ես իմ մեղքերը։ Եվ սա հաճելի եղանակ է»։
Եվ Նա դուրս եկավ քաղաքից։
Եվ երբ նա դուրս էր եկել քաղաքից, տեսավ ճանապարհի եզրաքարերին նստած մի երիտասարդի, որ ողբում էր։ Եվ Նա մոտեցավ երիտասարդին, դիպավ նրա երկար գանգուրներին ու ասաց. «Ինչո՞ւ ես ողբում»։ Երիտասարդը վեր նայեց ու ճանաչեց Նրան։ Եվ պատասխան տվեց. «Ախր ես մի անգամ մեռել էի, իսկ դու հարություն տվեցիր ինձ։ Ուրիշ ի՞նչ կարող եմ անել ես՝ ողբալուց բացի»։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

One response to “Բարեգործը

  1. Blognews.am

    4 Հուլիսի, 2013 at 9:23 ա.

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: