RSS

Սուտ

12 Սպտ

5-1_46Մենք փոքր ազգ ենք։ Համեստ ենք՝ ըստ ամենայնի։ Մեր հավակնությունները երազելու իրավունքից այն կողմ չեն անցնում, և մենք երազում ենք։
Պատահում է՝ զայրանում ենք, ծայրահեղությունը մեզ հուսահատեցնում է, աղմկում ենք, անգամ փողոց ենք դուրս գալիս….Բայց դա ավելի շատ մեզ վրա է ազդում. Նեղսրտում ենք՝ մեր անզորությունը գրանցելով։ Ավելորդ անգամ առնչվում ենք մեր փոքրությանը, անկարևորությանը։
Մենք փոքր ազգ ենք։ Նման դեպքերում մեզ փոքր հաղթանակներ են պետք, որ մեզ կարևորելու առիթ ունենանք։ Որ հետո արժևորենք մեզ կարևորելու հնարավորությունը, դա կորցնելու բան դարձնենք մեզ համար, դրա վրա դողանք ու…. Խելոք մնանք։
Բայց փոքր հաղթանակը գտնել-հորինել է պետք։ Դրա համար այնպիսի մի խնդիր է պետք, որ իրենից բան չներկայացնի ըստ էության, բայց խանգարի, ինչպես կոշիկի մեջ ընկած քարը։ Այդպես աղմուկն էր, թե տրանսպորտի ուղեվարձը թանկացել է։ Կարո՞ղ ես՝ դիմացիր այդ քարին։ Մեծ մասը հարմարվել էր։ Բայց քեզ առիթ էր պետք ինքնակարևորվելու։ Քեզ դրա համար հաղթանակ էր պետք։ Դրա համար դու ստացար էդ հաղթանակը։ Ստացար ու հանդարտվեցիր։
Մենք փոքր հաղթանակների ազգ ենք։
Եթե, բան է, էնպես է ստացվել, որ չի լինի թաքցնել մեծ պարտությունը (դրանից խուսափելու համար հարկավոր է արմատապես փոխել աշխարհընկալումը, իսկ մեր արմատներն այնքան խորն են, որ ո՛չ գտնում ենք, ո՛չ կարող ենք փոխել), մեզ էլի մի փոքր հաղթանակով խաբել կլինի, շոյել մեր գլուխը, որ մենք մեզ կարևոր համարենք, գնահատենք մեր այդ «ձեռքբերումը», դողանք դրա վրա….
Ու՝ ֆուտբոլի մեր թիմը հաղթում է…. չեխերին։ Ու Հայաստանս ցնծում է։ Մոռացավ, որ որպես Հայաստան բան չմնաց՝ ապրենք…

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 12 Սեպտեմբերի, 2013 in Էս էլ՝ ես

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: