RSS

Տերը

19 Հկտ

wildeՕսքար Ուայլդ

Մութը պատել էր երկիրը, և Հովսեփ Արիմաթեցին, սոճեփայտե ջահը ձեռքին, բլուրից իջնում էր հովիտ՝  տան գործերն անելու։
Երբ անցնում էր Ամայի հովտով, նա մի երիտասարդի տեսավ, որ մերկ էր ու ողբում  էր։ Սա մեղրագույն մազեր ուներ, և մարմինը նման էր սպիտակ ծաղկի, բայց խոցոտել էր իր մարմինը փշերով, և իր մազերին պսակի տեղ մոխիր լցրել։ 
Եվ նա, ով ուներ հսկայական հարստություն, դիմեց երիտասարդին, որ մերկ էր ու ողբում էր.
-Չեմ զարմանում, որ քո վիշտն այդքան մեծ է։ Համոզված եմ, նա արժանավոր մարդ էր։
Եվ երիտասարդը պատասխանեց.
-Ես Նրան չեմ ողբում, այլ ինձ։ Ես էլ եմ ջուրը գինու փոխել, ապաքինել եմ բորոտներին ու լույս եմ տվել կույրերին։ Ես էլ եմ քայլել ջրերի վրայով ու գերեզմաններում ապրողների միջից չարքերին քշել։ Ես կերակրել եմ անապատում սովյալներին, ուր ուտելիք չկար, և հարություն եմ տվել մեռյալներին՝ իրենց նեղ խցերից հանելով։ Իմ հրամանով բազմաթիվ մարդկանց առաջ չորացավ անպտուղ թզենին։
Այն ամենը, ինչ այս մարդն արել է, ես էլ եմ արել։
Սակայն դեռ ոչ ոք ինձ չի խաչել։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: