RSS

Hоmо Sentimentalis

07 Նյմ

96_mainՄիլան Կունդերա
հատված «Անմահություն» վեպից

Ընդունված է համարել, որ եվրոպական քաղաքակրթությունը հիմնված է գիտակցականության վրա։ Բայց դրա մասին նույնքան արդար կլիներ ասելը, որ զգացմունքների, սենտիմենտի քաղաքակրթություն է։ Սա ստեղծել է մարդու մի տիպ, որը ես կոչում եմ «մարդ սենտիմենտալ»՝ homo sentimentalis։

Հրեական կրոնը հավատացյալների համար օրենք է սահմանում։ Այդ օրենքը ձգտում է մատչելի լինել գիտակցությանը (Թալմուդն ուրիշ բան չէ, քան Աստծո հաստատած հրահանգների մշտական գիտակցական մեկնաբանություն) և չի պահանջում գերբնականի ոչ մի առանձնահատուկ զգացում, ոչ մի առանձնահատուկ հրճվանք կամ հոգում միստիկական բոց։ Չարի և բարու չափանիշը օբյեկտիվ է. խոսքը գրված Օրենքը հասկանալու և դրան ենթարկվելու մասին է։

Քրիստոնեությունն այդ չափանիշը գլխիվայր է շրջել։ «Սիրիր Աստծուն և արա՝ ինչ ուզում ես»,- ասում է Օգոստինուս Երանելին։ Չարի և բարու չափանիշը տեղափոխվել է անհատի հոգի ու դարձել անձնային։ Եթե մեկի հոգին լցված է սիրով, ամեն ինչ կարգին է. այդ մարդը լավն է, և ամենը, ինչ նա կանի, լավ է։

Բետինան մտածում է Օգոստինուս Երանելու նման, երբ Արնիմին գրում է. «Ես մի հիասքանչ ասույթ եմ գտել. Ճշմարիտ սերը միշտ իրավացի է, նույնիսկ, երբ իրավացի չէ։ Իսկ Լյութերը մի նամակում ասում է. «…իսկական սերը հաճախ իրավացի չէ»։ Իմ կարծիքով սա այնքան հաջող չէ, որքան իմ ասույթը։ Բայց մի ուրիշ տեղ Լյութերն ասում է. «Սերը նախորդում է ամեն ինչին՝ թե՛ զոհաբերմանը, թե՛ աղոթքին»։ Ու սրանից ես եզրակացնում եմ, որ սերը բարձրագույն բարեգործությունն է։ Սերը մեզ ստիպում է վերանալ ամենայն երկրայինից ու լցնում է երկնայինով, սերն այդպիսով մեզ ազատում է մեղքից»։

Այն համոզմունքի վրա, որ սերը մեզ ազատում է մեղքից, հիմնված է եվրոպական իրավունքի առանձնահատկությունն ու դրա՝ մեղքի տեսությունը, որն ի նկատի է առնում մեղադրյալի զգացմունքները։ Եթե դուք մարդ սպանեք սառնասրտորեն՝ հանուն փողի, ձեզ ներում չկա։ Եթե սպանում եք, որովհետև ձեզ վիրավորել է, զայրույթը կդիտվի որպես «մեղմացուցիչ դեպ հանցանաց», և ավելի քիչ պատիժ կստանաք։ Բայց եթե սպանել եք դժբախտ սիրո կամ խանդի հողի վրա, դատարանը ձեզ բարյացակամորեն կվերաբերվի, Պոլն էլ, որպես ձեր փաստաբան, կպահանջի սպանվածին դատապարտել խստագույնս։

Թարգմանությունը ռուսերենից՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: