RSS

Տորնադոյի կենտրոնում

17 Նյմ

mind_in_book2Կոնստանտին Շերեմետև

Տորնադոն օդի հոսանք է, որ պտտվում է իր առանցքի շուրջը կատաղի արագությամբ։ Հսկայական օդային ձագարը ամպրոպային թուխպից իջնում է գետնին։ Դա ծառերն է քոքահան անում, շենքերն է կործանում, տաշեղի պես ցանկացած իր տանում, ցրում է։
Բայց տորնադոյի կենտրոնում խաղաղ տարածք կա։ Շուրջը փոշու սյուն է բարձրացրել մինչև երկինք, պար են գալիս առարկաների կտորտանքը, իսկ կենտրոնում խաղաղ է։ 
Մարդու էմոցիոնալ կյանքը շատ նման է տորնադոյին։ Մարդիկ խրվում են չարության կամ նախանձի կամ ատելության անդունդը և տաշեղի նման պտտվում են հոսանքի մեջ։
Սրանից գլուխ հանել գրեթե հնարավոր չէ, բայց մի հնար այսօր դիտարկենք։

Չարանալու սովորություն

Շուկայում.
-Էս սև՞ հաղարջ է։
-Չէ, կարմիր։
-Բա ինչո՞ւ է սպիտակ։
-Որովհետև դեռ կանաչ է։

Երբ մարդ խորտակվում է էմոցիաների անդունդում, նկատած չի լինում,թե երբ ընդունեց այդ որոշումը։ Ավելին, մարդկանց մեծ մասը իրենց էմոցիաները համարում են ըստ հարկի։ Ամեն մարդ հաստատ գիտի, որ որոշակի պայմաններում հարկ է.

  • ազնիվ զայրույթ ունենալ
  • վրդովվել ոչ վայել պահվածքից
  • նախանձել ուրիշի հաջողությանը և այլն։

Ամեն «ճիշտ» իրադրության մեջ մարդն արտադրում է էմոցիա այնպես, ինչպես Պավլովի շունը թուք էր արտադրում։ Երբեմն աբսուրդի է հասնում։ Մարդը ոչ միայն ինքն իրեն է սովորականի պես հրում դեպի էմոցիաները, այլև վրդովվում է, որ ուրիշները չեն վրդովվում։ Սովորաբար ասում են. «Ի՛նչ դինջն ես. քեզ դա չի՞ հուզում»։ Այս էմոցիոնալ աբսուրդը համատարած է։ Անվերջ սերիալները մեկը մյուսի հետևից վերարտադրում են իրադրությունը, ուր, իբր, պետք է հուզվել։ Այդ սովորությունը մարդկանց մեծամասնության մեջ ներծծված է մինչև ենթագիտակցության ամենախորքերը։ Դրանից հետո մի փոքրիկ առիթն էլ հերիք է էմոցիաների փոթորիկ ապրելու համար։ Դրանից հետո փակուղի է, որովհետև էմոցիաներն անջատում են ինտելեկտը, և ինքդ քեզնից գլուխ հանելը դառնում է անհնար։ 

Սովորությունից հրաժարում

-Ուժի չափանիշը ո՞րն է, եղբայր։
-Նյուտոնը։

Պարադոքս է, բայց ուժեղ էմոցիաների մեջ խրվելն ավելին չէ, քան սովորություն։ Այս սովորությունը, որպես կանոն, պաշտամունքի է վերածվում մշակույթում և համարվում է «ճիշտ»։ Բայց այստեղ ոչ մի ճիշտ բան չկա։ Դա պարզապես հիմարություն է։ Եթե ինչ-որ բան ձեզ պետք է կամ, ընդհակառակը, ուզում եք մի բանից ազատվել, հարկավոր է մտածել՝ ինչպես ես դա անելու։ Խնդրի լուծման համար մտածողություն է հարկավոր, ոչ թե էմոցիա։
Չարությունն ու նյարդայնությունը անիմաստ ինքնախոշտանգում են, որ միայն խորացնում են խնդիրը։
Բայց ինչպե՞ս դուրս գանք էմոցիայի տորնադոյից։ Մեծից՝ ոչ մի կերպ։ Մենակ՝ սպասեք, մինչև փոթորիկն անցնի։ Բայց եթե զգացմունքները գոնե մի քիչ մտածելու տեղ են թողնում, կարելի է փորձել «տոռնադոյի կենտրոնում» հնարքը։
Սկզբում հարկավոր է մտքում դադար առնել և կանգնել էմոցիաների կենտրոնում։ Պատկերացրեք, որ ձեր կյանքի բոլոր տհաճ իրադարձությունները պտտվում են ձեր շուրջը։ Թող ձեր շուրջը խնդիրները ոչ թե պտտվեն կատաղի արագությամբ, այլ լողան դանդաղ, ինչպես օկեանարիումում՝ շնաձկները։
Դրան լավ օգնում է միայնակ զբոսանքը՝ լավ է՝ այգում կամ գետի ափին։ Ուղղակի քայլում եք ու մտածում ձեր խնդիրների ու ձեր դժբախտ կյանքի շուրջ։ Հատուկ մտածում եք։ Բայց՝ դանդաղ։ Խնդիրները դանդաղում են, իսկ դուք ուսումնասիրում եք։
Հիմա նայում եք՝ ինչպես եք էմոցիան բաց թողնում։ Օրինակ՝ պարգևատրումը տվել են ուրիշի, և դուք վիրավորվել եք։ Պատկերացրեք այդ իրադրությունը որպես մի մեծ շնաձուկ։ Այդ շնաձկան կողքին գրված է «նախանձ»։ Նախանձի շնաձուկը լողում է ձեր դիմաց, և դուք ձեզ ասում եք. «Ես նախանձում եմ։ Հենց՝ նախանձում եմ։ Հենց հիմա եմ նախանձում։ Հատուկ եմ անում ու դիտավորյալ։ Այսինքն՝ ես եմ ընտրում դրա մասին մտածելն ու ինձ նախանձի մեջ սուզելը»։
Կարևոր է, որ զգաք, որ դուք եք էմոցիան բաց թողել, հետևաբար՝ կարող էիք բաց չթողնել։
Այ էստեղ հրաշք է կատարվում։ Չէ՞ որ հենց այս պահին ոչ մի խնդիր չունեք։ Հենց հիմա զբոսնում եք գեղեցիկ մի վայրում և թարմ օդ եք շնչում։ Բոլոր խնդիրները կյանքը որպես խնդիր տեսնելու սովորության արդյունք են։ Այո, դուք հիմա համառորեն ձեզ սուզում եք նախանձի մեջ։ Բայց ինչո՞ւ։ Թողեք՝ նախանձի շնաձուկը լողա, հեռանա։
Եվ եթե դուք կարողանաք մտքով տեսնել, որ հենց դուք եք էմոցիաները բաց թողնում, շատ շուտով տոռնադոն կանհետանա, և հոգում կշողա կապույտ երկինքը։

Հոգևոր խաղաղությունն սկսվում է խաղաղ մտքերից։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

One response to “Տորնադոյի կենտրոնում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: