RSS

Բարակ գիծը

14 Դկտ

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Երբ կարծում եք, թե ձեր կյանքում մի բան սխալ է, և սարսափելի ուզում եք դրա համար ձեր տրամադրությունը փչացնել, հիշեք ձեր կյանքի բարակ գծի մասին։ Դա այն գիծն է, որ բաժանում է անցյալն ու ապագան։ Դա ներկա պահի բարակ գիծն է։ Այդ պահը դժվարըմբռնելի է։ Ավելի լավ է՝ օրինակով դա տեսնենք։
Ասենք՝ մտաք աշխատավայր, ու ձեր կողքով անցավ ձեր կոլեգա էսինչը ու, այ քեզ բան, չբարևեց ձեզ։ Դա, իհարկե, անմիջապես  տարակուսանքի տարափ է առաջացնում՝ ի՞նչ է պատահել,  ինձ չի՞ հարգում, վիճե՞լ ենք…
Մտնում եք ձեր սենյակը, նստում եք աշխատանքային տեղը ու նույն պահին էլ բողոքում հարևանին. «Էսինչը էլ ինձ չի բարևում։ Տեսնես՝ ինչ է եղել»։
Այ էստեղ կանգ առնենք։

 Կյանքի մանրմունր տհաճությունները

Միայն մի պահ՝
Անցյալի ու գալիքի մեջ.
Հենց այդ պահն էլ կոչվում է կյանք
Լեոնիդ Դերբենեով

Կյանքը կարող ենք համեմատել փոթորկուն գետի հետ, ուր միանգամից բազմաթիվ իրադարձություններ են կատարվում։ Դուք էլ մի նեղ նավակով իջնում եք այդ գետի հոսանքն ի վար։ Հենց հասնում ես մի հանգիստ տեղի, արդեն նորից ծանծաղուտ է, գետը ոռնում է, ու պիտի աչքերդ չորս անես։ Ընդ որում, եթե մտածեք անցած ծանծաղուտի մասին, միանգամայն հնարավոր է՝ բաց թողնեք հաջորդը։ Իրադարձությունները շատ են, և չեք կարող բոլորին միանգամից հետևել։ Եվ ամեն մի իրադարձություն ժամանակավոր է։ Քիչ առաջ հիանում էիք  չքնաղ դաշտավայրի հոյակապ տեսքով, բայց արդեն գետը ձեզ անտառ է տարել։ Գաղտնիքն այն է, որ բոլոր պահերի զգացումներն ու ապրումները կենտրոնացված են ներկայի բարակ գծի վրա։
Բայց քանի որ մենք ինտելեկտով մարդիկ ենք, ոչ թե ինչ-որ կապիկեր, կարող ենք մտքով կանգնեցնել ժամանակը։ Այսինքն՝ կարող ենք դուրս գալ ներկայից և ուղևորվել կամ անցյալ, կամ ապագա։
Վերադառնանք մեր օրինակին։ Տվյալ պահին ո՛չ էսինչը կա, ո՛չ իրադրությունը, բայց եթե սկսենք դրա մասին խոսել, իրադրությունը մտովի կկրկնվի։ Եվ արդեն գլխում սկսում եք մտքով տատանվել «Ինչո՞ւ չբարևեց»-ի և «Բա՝ ի՞նչ անեմ»-ի մեջ։ Ներկա պահն իր բոլոր հմայքներով կարծես թե էլ կարևոր էլ չէ։ Մենակ մտքի անցյալն ու մտքի ապագան են կարևոր։
Որոշ ժամանակ անց գնում եք ծխելու և այնտեղ նույնպես քննարկում եք Էսինչի վարքը։ Ճաշի ժամին նույնպես այդ դրվագը չարչրկվում է։ Երեկոյան Էսինչի այդ սարսափելի պատմությունը պատմում եք ձեր կնոջը։ Այսինքն՝ դուք անընդհատ կրկնում ու կրկնում եք մտքի կառույցը, պտտեցնում եք՝ լրացնելով ավելի ու ավելի մանրամասնած մեկնաբանություններով։ Տրամադրությունը՝ ոնց որ թե էնքան էլ չի լավանում։ Եթե ձեզ հարցնեն՝ ինչն է հատկապես փչացրել ձեր տրամադրությունը, միանգամից կպատասխանեք. «Էսինչի վրդովեցուցիչ արարքը»։ Բայց՝ մի վայրկյան. Էսինչը իր չմտածված արարքը թույլ է տվել միայն մեկ անգամ, դրանից հետո դուք ինքներդ եք ձեր տրամադրությունը փչացրել՝ մեկը մեկի հետևից։
Դուք ինքներդ բերեցիք Էսինչի մասին մտքերը ներկայի բարակ շերտ։ Դուք ինքներդ հեռացաք ընթացող պահի ամենանուրբ կատարելությունից։ Սա համեմատելի է նրա հետ, որ երբ գետում ընկնում եք վտանգավոր ծանծաղուտ ու կենդանի եք մնում, դուրս եք քաշում նավակը ափ և նորից հետ քաշում գետով դեպի վեր։ Մենակ թե դա անում եք մտքով։ Բայց մտավոր կառույցներում կյանք չկա, ճաշակ չկա, ապրումների խորություն չկա։ Հարց է ծագում. ինչո՞ւ եք հեռանում ներկա պահից։

Գոյություն չունեցող տհաճություններ

Եթե հնարավոր է իրադրությունը շտկել,
հարկ չկա անհանգստանալու։
Եթե իրադրությունը հնարավոր չէ շտկել, անհանգստանալու
իմաստը ո՞րն է։
Դզենի իմաստություններից

Այո, բանականությունը միանգամայն առանձնահատուկ գործիք է։ Այո, բանականությունն օգնում է գնալու անցյալ ու ապագա։ Բայց դա պետք է շատ զգույշ օգտագործել։
Չէ՞ որ տհաճ պահերը  անցյալից քարշ տալով՝ շատ  արագ կարող ենք փչացնել կյանքը։ Իսկ պատկերացնելով, թե ինչ վատ բան կարող է ապագայում պատահել՝ էսինչի հետ վեճից մինչև միջուկային պատերազմ, դեպրեսիա կապրենք։ Եվ ամենացավալին՝ գոնե մի բան եղած լիներ։ Մեքենան անցներ, ցեխոտեր, կամ գլխիդ կոն ընկեներ։ էդպես չի։ Բոլոր ապրումները միայն մտքում են։ Իսկ տրամադրությունն իսկապես փչանում է։ Եվ անառույգունությունն էլ, հենց ֆիզիկական է։ Հիմա կհարցնեք՝ «Այսինքն՝ եթե կոն ընկնի, արժե՞ անհանգստանալ»։ Իհարկե. վայ արեք և մոռացեք։ Բայց դուք մոռացողը չեք։ Դուք մտավոր կառույցների ցանկին կգումարեք նաև կոնը։ Ո՞վ է խանգարում ապրել՝ Էսինչն ու կոնը։
Դրա համար միակ ճանապարհը գիտակցված ընկղմումն է ներկա պահի մեջ։ Անցավ դրվագը, մոռացեք դրա մասին։ Վերադարձեք կյանքի հոսք, զգայությունների հոսք, ուրախության հոսք։ Հենց հիմա ուրախ չե՞ք։ Թույլ տվեք հարցնել՝ հենց հիմա ինչի՞ մասին եք մտածում։ Ներկայի՞։ Ի դեպ՝ հրաշալի գիտեմ, թե ինչ եք պատասխանելու։ Իմ դասընթացների մասնակիցները հարյուրներով պատասխան են տալիս դրան. «Մտածում եմ մի բանի մասին, որ ինձ հետ կապ չունի։ Եվ ընդհանրապես, որևէ կերպ չի կապվում ներկա պահի հետ»։
Հենց դրա համար կարևոր է գիտակցաբար վերահսկել ձեր մտքերը, դրանց տերը լինել։ Այլապես ձեր հոգեբանությունը կվերածվի մտավոր կառույցների աղբամանի։ Դուք անընդհատ մտածելու եք տարբեր տհաճությունների մասին, որոնք… չունեք։

Ձեզ օգտակար կլինի Էքհարթ Թոլլեի խորհուրդը։
«Շատ մարդիկ ապրում են՝ գլխում տանջարար ունենալով, ով անընդհատ գրոհում է և նրանց պատժի ենթարկում՝ վատնելով ու մաշելով նրանց կենսական էներգիան։ Սա է չտեսնված աղքատության և ողբերգության, ինչպես նաև հիվանդությունների պատճառը։
Լավ նորությունն այն է, որ դու քեզ կարող ես ազատել քո գիտակցությունից։ Եվ միայն դա է իսկական ազատագրումը։ Դու կարող ես հենց հիմա առաջին քայլն անել։ Սկսիր հնարավորինս հաճախ ականջ դնել քո գլխում հնչող ձայնին։ Հատուկ ուշադրություն դարձրու կրկնվող մտածային համադրումներին, գրամաֆոնի այդպիսի հին սկավառակներին, որ պտտվում ու ճռռում են գլխումդ արդեն շատ տարիներ։
Շուտով կհասկանաս՝ այնտեղ ձայն կա, իսկ այստեղ Ես կամ, որ լսում ու հետևում եմ իրեն։ Այս «Ես կամ»-ի գիտակցումը, այս՝ սեփական ներկայության իմաստը միտքը չէ։ Սա ծագում է գիտակցության սահմաններից դուրս։
Գործնականում առաջընթացի չափով հանգստության ու խաղաղության զգացումը կխորանա։ Իրականում, փաստորեն, դրա խորությունը սահմաններ չունի։ Դու կզգաս նաև ուրախության՝ ներքին խորքերից բխող նուրբ ճառագայթում. դա գոյության երջանկությունն է»։

Թարգմանությունը՝Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

3 responses to “Բարակ գիծը

  1. Մարինե Ամիրջանյան

    14 Դեկտեմբերի, 2013 at 10:55 ա.

    Հիշեցի տիկին Արուսյակի ասածը ամբողջի մասին:

     
  2. Նունե Մովսիսյան

    14 Դեկտեմբերի, 2013 at 6:44 ե.

    Հաս ջան, ինչի դզեն, եթե ոչ՝ ձեն, հը՞ն, ընկեր:

     
    • Interest

      15 Դեկտեմբերի, 2013 at 7:52 ա.

      Որովհետև «Ձեն»-ը մեզ համար ուրիշ իմաստ ունի։ Ուրիշ (հնդկական) հնչողությամբ դա «չան» ա։

       

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: