RSS

Զահրատ

29 Դկտ

????????????????????????

Այցելություն

Դուռը բացի որ Կիկոն էր- հրամմե ըսի-նստեցանք
Կիկո ըսավ թե շատ կարոտցեր էր զիս
Ես ըսի թե շատ կարոտցեր էի զինք
Հետո խորհեցա թե զինք որքան շուտ մոռցեր էի
Հետո խորհեցա թե զիս որքան շուտ մոռցեր էր ինք
Ըսի որ ավելի հաճախ կուզեմ տեսնել զիլք
Ըսավ որ ավելի հաճախ կուզեր տեսնել զիս
Որոշեցինք ավելի հաճախ տեսնել զիրար
Գնաց — դռան մեկ կողմն ես — դռան մյուս կողմն ինք —
Արդեն իսկ զիրար մոռցեր էինք

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նուէրներ բերէր
Տար տար չհատնէր

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ-օրէ օր-
Երկինք չհասնէր

Ինչ որ կեանք կ´ըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտէինք-
Կեր կեր- չհատնէր

Մի լար լոյս մի լար

Մի լար լոյս մի լար
Երկինքէն ինկողը չի լար

Մի լար թէ աղքատի տուն ինկար
գլխու վրայ է տեղդ

Մի լար լոյս մի լար
Գետնայարկ չինկող լոյսերը թող լան

Զոհաբերում

Չորս ոչխար էին

Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ

Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին

Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ

Մայմուն

Մայմուն որ կ´ըսեմ կապիկ չը կարծէք
Տան սև փիսիկին անունն է
Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք
Աշխարհին ամենէն տգեղ կատուն է

Սեւ է որ կ´ըսեմ սեբ-սև չը կարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք
Արեւը մեկ է-աչքերն երկու են

Երկու որ կ´ըսեմ զատ զատ չը կարծէք
Երկուքին խորն ալ երազը մեկ է
Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է

Ոսպ ստկող կինը

Ոսպ մը — ոսպ մը — ոսպեր — ոսպ մը — քար մը — ոսպ մը — ոսպ մը — քար մը
Կանաչ մը — սև մը — կանաչ մը — սև մը — քար մը — կանաչ ոսպ մը
Ոսպ ոսպի քով — քար ոսպի քով — հանկարծ բառ մը — բառ ոսպի քով
Հետո բառեր — ոսպ մը — բառ մը — բառ բառի քով — հետո խոսք մը
Ու բառ առ բառ խոլ բարբառ մը — հինցած երգ մը — հին երազ մը
Հետո կյանք մը — ուրիշ կյանք մը — կյանք կյանքի քով — ոսպ մը — կյանք մը
Դյուրին կյանք մը — դժվար կյանք մը — ինչու դյուրին — ինչու դժվար
Բայց քով քովի կյանքեր — կյանք մը — հետո բառ մը — հետո ոսպ մը
Կանաչ մը — սև մը — կանաչ մը — սև մը — ցավ մը — կանաչ երգ մը
Կանաչ ոսպ մը — սև մը — քար մը — ոսպ մը — քար մը — քար մը — ոսպ մը:

Մժեղի հաշիվ

Երբ ամուսնացավ
Կիկո խորհեցավ
Սենյակին մեջը որքան մժեղ կա
Կեսն իրեն երբ գա
Կեսն ալ իր կնոջ կ’երթա — կկիսվի —

Բայց մժեղները — աշուն էր — շատցան
Ու հիմա նորեն
Մժեղը նույնքան
Կին մ’ալ ավելի

Զերո

Մեկ անգամ մեկ մեկ
Մեկ անգամ Կիկո զերո

Երկու անգամ մեկ երկու
Երկու անգամ Կիկո զերո

Տասն անգամ մեկ տասը
Տասն անգամ Կիկո զերո

Հարյուր անգամ մէկ հարյուր
Հարյուր անգամ Կիկո՝ մենք։

Ահմետ Էֆենտի փողոցը

Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Ահմետ Էֆենտի փողոցը մութ է
Մութին համբուրվող զույգեր կան

Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Իր առանձնությունը միտքը կ’իյնայ

Այցելություն

Դուռը բացի որ Կիկոն էր — հրամմե ըսի — նստեցանք
Կիկո ըսավ թե շատ կարոտցեր էր զիս
Ես ըսի թե շատ կարոտցեր էի զինք
Հետո խորհեցա թե զինք որքան շուտ մոռցեր էի
Հետո խորհեցա թե զիս որքան շուտ մոռցեր էր ինք

Ըսի որ ավելի հաճախ կ’ուզեմ տեսնել զինք
Ըսավ որ ավելի հաճախ կ’ուզե տեսնել զիս
Որոշեցինք ավելի հաճախ տեսնել զիրար
Գնաց — դռան մեկ կողմն ես — դռան մյուս կողմն ինք
Արդեն իսկ իրար մոռցեր էինք

Ոխ

Միտքը դրեր է Կիկո
Պիտի չմեռնի

Դուք բոլորդ պիտի մեռնիք
Աշխարհ Կիկոյի պիտի մնա

Ու Կիկո աշխարհի վրա միս-մինակ
Բոլոր հայելիները պիտի կոտորե

Տարբերություն

Կիկո աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կը նայի կապույտ կը տեսնե
Երկինքը կապույտ — ծովերը կապույտ
Սիրած աղջկան աչքերը կապույտ
Ուր որ կը նայի կապույտ կը տեսնե

Ակնոցը քթին չորս դին կը նայի —
Կ’ըսես ծովերը կապույտ էին միշտ
Կ’ըսես երկինք կապույտ էր արդեն
Չի հավատար որ — նոր տեսա կ’ըսե
— Ակնոցը քթին չորս դին կը նայի

Կիկո աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապույտը կապույտ կը տեսնե

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը — հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
— Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք

Մարդու մը միտքը

Ծառին կը նայի — ծառը չի տեսներ — ինքզինքը կը տեսնե
Ճամփուն կը նայի — ճամփա չի տեսներ — ինքզինքը կը տեսնե

Վեր կը նայի — ասուպներ կան երկինքն ի վար —
Չի տեսներ — ինքզինքը կը տեսնե

Ու հայելին կը նայի — չի տեսներ ինքզինքը —
— Կը բարևե

Ժյուլ Վերն

Հակոբ նավապետ զավակներ ունի
Իրենց հորը պես նավապետ ըլլալ կ’երազեն
Մին զրահավորի — մյուսը ընդծովյայի
Մյուսը թրանսադլանդիկի

Հակոբ նավապետ աղջիկ մըն ալ ունի
Եղբայրներուն վրա կը նայի — հուսահատ
Ժյուլ Վեռն կկարդա

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 29 Դեկտեմբերի, 2013 in Uncategorized

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: