RSS

Իվան Իլլիչ

10 Հնվ

ivan-illichԻվան Իլլիչը խորվաթական ծագումով ավստրիացի փիլիսոփա և սոցիալական քննադատ է։ Ֆլորենցիայի համալսարանում ուսումնասիրել է բյուրեղաբանություն և հյուսվածքաբանություն, ավելի ուշ ուսանել է աստվածաբանություն և փիլիսոփայություն Վատիկանում։

1961 թվին Մեքսիկայում հիմնել է Միջմշակութային հաղորդակցության կենտրոնը, որի նպատակը Լատինական Ամերիկայում աշխատելու համար հոգևորականներ պատրաստելն էր։ Տասը տարի անց Կենտրոնի ուսումնասիրությունների խորացող արմատականությունից դժգոհ Վատիկանը հասավ դրա փակմանը։

Իլլիչն իր բազմաթիվ գործերում քննադատում է արդյունաբերական հասարակության տարբեր կողմերը, վտանգ է տեսնում մարդկային արժեքների և գիտելիքների՝ տարբեր մասնագետների և փորձագետների կողմից բռնատիրման մեջ, որովհետև վերահսկվում և վզիդ է փաթաթվում ոչ միայն այն, թե ինչ ես դու ուզում, այլև, թե ինչպես դա կստանաս։

Իվան Իլլիչը նման օրինակներ և իշխանության բաշխում է գտնում էներգոսպառման, գենդերային համակարգի, բժշկության, մանկավարժության ասպարեզներում։ Մանկավարժական հայացքներում նրա համախոհն է եղել կրթության տեսաբան Պաուլո Ֆրեյրեն։

Ներկայացնում եմ մի հատված Իվան Իլլիչի «Ազատագրում դպրոցից» գրքից՝ ռուսերենից թարգմանությամբ։

 
Մեկնաբանություններ (2)

Posted by off 10 Հունվարի, 2014 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

2 responses to “Իվան Իլլիչ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: