RSS

Մկրտիչ Հաճյան

16 Փտր

409px-Mkrtich_HajyanՍպասում

Մինչ արծիվներ կսավառնին պարպված օվկիաններուն վրա
ու ալքոլի մեջ կը զմռսվին մեր ուղեղները
անհունը կփշրվի նայվածքիդ մեջ

Հիմա որ գինով եմ սուտերով
Գինով եմ պատրանքներով
ու գինով եմ տառապանքով

Ինչո՞ւ
Ինչո՞ւ չես կանչեր զիս

Կրկներևույթ

Այյս երգը լսվեցավ ովասիսի մը մեջ
կրկնվեցավ ամպի մը մեջ
խեղդվեցավ նամակի պահարանի մը մեջ
պահվեցավ կիսախանձ կյանքի մը մոխիրներուն տակ
և չորացավ անարցունք

Ես անապատն եմ
դուն կրկներևույթ

Գովեստ սիրահարներուն

Եթե փարավոնները
անմահությունը փորձեցին կերտել քարով
Եթե միամիտ քրիստոնյաները
կյանքը խաչեցին մահը գրավելու համար
Գոնե սիրահարները
գիտցան ապրիլ սիրելով

Երազներ ունեինք

Էր երբեմն
երազներ ունեինք
կրնայինք երազել երբ որ ուզեինք

Հիմա
մեքենա շինած ենք
կառք շինած ենք
օդանավ շինած ենք
Բայց կտեսնենք որ
երազելու ատեն չունինք այլևս
Ու երբ կը փափագինք
վերափորձել անցյալի մեր երջանկությունը
պետք է գաղտագողի գնենք երազը
վճարելով մաս մը մեր կյանքեն

Միայն բանաստեղծները ոչինչ կը վճարեն
երազ գնելու համար

Որսի պատմություն

Եթե ձեզ կը հետապնդեմ
ու որսալ կ’ աշխատիմ
սուտով թույնով ու զենքով

Պատճառն այն է որԱիճարակ որսորդի մը կողմե արձակած
բայց վրիպած գնդակ մըն եմ
Երկրագունդին սրտին ուղղված

Քանի երկինքը չէ փակված

Ո՛վ մարդ ո՛վ մարդ
Ցնծա՛ երգե՛ պարե՛
Սիրե՛ սիրե՛ սիրե՛
Վազե՛ ամեն հրավերուն
Ամեն սիրո հրավեր սիրուն է
Երգե պարե ոստոստե
Ամեն հաղթանակ աղվոր է
Ու եթե կ’ուզես լալ
Շալկե՛ դիակդ ու վազե՛
Վազե՛ բուռ մի կապույտ գողնալու երկինքեն
Քանի երկինքը չէ փակված

Հտպիտը

Հտպիհը խոսեցավ,
շարժեցավ, հազաց, պոռաց ու երգեց,
բայց ոչ ոք խնդաց։
Բայց ի՞նչ կար իրմե ավելի ծիծաղելի,
քանի որ ծաղրանկարն էր հանդիսատեսներուն։

Ու երբ հուսահատ
և վախենալով որ պիտի վռնտվի
հտպիտը լացավ դառնորեն,
ներկաները վերջապես խնդացին
առանց բացառության։

***

Իմաստութենեն,
Գիտութենեն
և պատերազմեն առաջ
մարդիկ սերը ստեղծած էին։

Կայծ մը

Գիշերներով թախծապատ
ու ցերեկներով անջերմ
պատմություն մը կը կազմվի մեր ետին
եթե գոնե կարենայինք անոր էջերուն մեջ
մասնիկ մը բևեռել սա մեր կարճատև լինելութենեն
ու եթե կարենայինք
փրկվելե առաջ մեր ողբալի հպարտութենեն
կայծ մը թողուլ
վաղվան լույսի պատրույգը վառելու….

Արևին

Կասկածելի է արևը
որ ապահովաբար
մեզ տաքցնելու համար չէ դրված հոդ
ի՞նչ ծրագրած է արդյոք
ի՞նչ կխորհի մեր մասին…

Հարցուցի և կուրցուց զիս
Գոնե աղվոր չըլլար…

Մենք

Երբ սառույցները նահանջեցին
մեր անտարբեր աչքերուն
անտարբեր ծիածանները մաքրվեցան
վերջապես
ու տեսանք որ
մեր երազները միայն հիշատակներու կրցեր ենք վերածել

ժամանակը այլևս ոչինչ չունի տալիք մեզի
րովհետև մենք պատմություն չունեցանք
բայց ժայռանիստ համառությամբ
մեր ցավերը բևեռագրեցինք
վաղվան մարդոց համար
չհոգնեցանք երազելե
չհոգնեցանք ապրելե
միայն թե
ձանձրացանք պարտվելե…

 
1 մեկնաբանություն

Posted by off 16 Փետրվարի, 2014 in Դասեր, Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

One response to “Մկրտիչ Հաճյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: