RSS

Լևոն Զավեն Սյուրմելյան

27 Փտր

imagesՓափագ

Կ’ուզիմ որ ըլլամ ցորենի արտին
Ծաղիկը կարմիր՝ գավա՛թ արևին.
Հասկերու բաշին մեջ պահած ճպուռ՝
Խմե՜մ կեսօրվան լույսը լիաբուռ 

Ըլլա՜մ գյուղի հին կամուրջ մի փայտե.
Մամռապատ աղբյուր մ’որ հազիվ կ’երգե.
Գեղջուկին կավե ամանը բարի՝
Որ քաղքի ծարավն ալ մեջս մարի։

Ըլլա՜մ կուրծքի խաչն աղջկան բոպիկ,
Բակի լակոտ մը՝ նայո՜ղ հանդարտիկ,
Փուշի մը ներքև աղոթեմ ու լամ՝
Որ քիչ մը գոնե իմ ցավս մոռնամ։

Այլևս, Աստվա՛ծ, սրտին մեջ ըլլամ։

Տունիս Հիշատակը

Կփնտռեմ իմ երգերով իմ տունս՝ ա’լ հիշատակ,
ինչ կաղոտի օրեօր իմ պատկերը մտերիմ,
Իմ տունս երգ մ’է, որուն բառերն այլևս չունիմ.
Իմ տունս յար մ’է անուշ զոր կսիրեմ միսմինակ։
Կհիշեմ հորս պատկերն՝ ինչպես գլուխն Հիսուսին.
Մայրս՝ տրտում ու բարի, դեռ աղջիկ մ’էր նազելի,
Հայրս տեսնե~ր իմ հասակս ու աչքերս բոցով լի,
Մայրս գիտնա’ր, թե որքա~ն մարդերը զիս ծեծեցին։
Մտածումիս մեջ իմ տունս ցերեկին աչք մ’է փորված,
Ու գիշերները մռայլ մեռած աղջիկ մ’է կարծես՝
Զոր կսիրե~մ տակավին… Հետո կուլամ խենթի պես.
Ու ճրագս կմարեմ, որ չտեսնե~ զիս Աստված։

Զարմացում

Պարտեզները՝ հարս, ծաղիկնին կուլան
Միսի պես խոնավ, տաք հողին վրա,
Շուքերն ալ ինչպես աղջիկ կամչնան՝
Առվակին արծաթ հայլիին վրա:
Լուսինը՝ մաշած հին ոսկեդրամ,
Ավազանին մեջ ինկած կհալի.
Ինծի հետ՝ վարը թուփ մ’ալ կմսի.
Մայիսի անուշ սարսուռ մը կզգամ։
Խաղաղ ու ծանր՝ սրինգի գիշեր.
Այ տղա’, այլևս հինը մի հիշիր,
Պարտված սիրտդ լեցուր նոր կյանքով.
Բայց ինչ, մոռցե’ր եմ զայն ուրիշի քով…

 Ասացվածք ծառ տնկելու առթիվ

Տե’ր, օրհնե’ ծառն այս մատղաշ։ Ես կտնկեմ զայն ահա
Փխրուն և սև հողին մեջ, ուր պապերս կպառկին.
Ես՝ անոնց թոռը հսկա, այս հողին տերն եմ կրկին,
Ու արևուն տակ կաճիմ՝ անունն իրենց շուրթիս վրա:
Պիտի բանա ծառն այս մեծ իր բազուկներն ու հոգին,
Գրկած իր մեջ պապերուս արևոտ շունչը անմահ,
Տե’ր, միսմինակ, նազելի, այս ծառն աղոթք մը ըլլա~,
Ու փաթթվիլ իր մարմնույն գան սիրողները գյուղին։
Երկաթագիր պատմությունն այս մտերիմ հողերուն
Աչքիս արցունք կբերե… փառք ու մեռել շատ ունի։
Երկիրն իմ հին, ալևոր, որուն ես թոռն եմ վայրի,
Խոկումներով բեռնավոր, երազներով օրորուն…

Ասացվածք լռության

***

Օ՜ լռություն,
Աղջիկ տրտում,
Ես կարոտ եմ քու գրգանքին,
Քու շուրթերուն ու քու ծոցին.
Աղավնու պես իջիր ուսիս,
Իջիր վրաս.
Փերթերուն պես ծաղիկներուն,
Օրհներգի պես թռչուններուն,
Իջի՛ր, իջի՛ր,
Ու ծածկե զիս
Հոգիին հես իմ մայրիկիս,
Աղվո՜ր, քնո՜ւշ իմ մայրիկիս։

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 27 Փետրվարի, 2014 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: