RSS

Իրանական ժամանակակից գրականություն

16 Մրտ

abbas_kiarostamiԱբբաս Քիառոսթամի

Աբբաս Քիառոսթամին ծնվել է 1940 թվի հունիսի 22-ին, Իրանական կինոռեժիսոր է, սցենարիստ, լուսանկարիչ և կինոպրոդյուսեր։  Ակտիվ կինոգործիչ լինելով 1970 թվից՝ Քիառոսթամին ներգրավված է եղել շուրջ 40 ֆիլմերում՝ այդ թվում՝ կարճամետրաժներն ու վավերագրականները։ Քիառոսթամիի «Կոկեր եռապատում» (1987-94), «Խոշոր պլան» (1990), «Բալի համը» (1997, Կաննի կինոփառատոնում նույն թվին «Ոսկե արմավենու ճյուղ» շահած) և «Քամին մեզ կտանի (1999) աղմկահարույց ֆիլմերը քննադատության են արժանացել ռեժիսորի հայրենիքում։ Վերջիններից՝ « Պատճենը վավերական է» (2010) և «Ինչպես սիրահարված մեկը» (2012) ֆիլմերը նա նկարել է  Իրանից դուրս՝ համապատասխանաբար Իտալիայում և Ճապոնիայում։

Քիառոսթամին  բազում գործեր ունի նաև որպես սցենարիստ, խմբագիր, գեղարվեստական մասի պատասխանատու և պրոդյուսեր, նաև պատրաստել է տիտրերն ու գովազդային հղումները։ Նա նաև բանաստեղծ է, լուսանկարիչ, գունանկարիչ, իլյուստրատոր և գրաֆիկական դիզայներ։ Նա կինոգործիչների սերնդի ներկայացուցիչն է իրանական նոր ալիքի՝ այն շարժման, որ սկսվել է ուշ  60-ականներին և ներառում է այնպիսի ռահվիրաների, ինչպիսիք են Ֆորուղ Ֆարոխզադը, Սոհրապ Շահիդ Սալեսը,  Մոհսեն Մախմալբաֆը, Բահրամ Բեյզային և Փառվիզ Քիմիավին։ Այս ռեժիսորները մի շարք ընդհանուր տեխնիկա ունեն, այդ թվում՝ չափածո երկխոսությունները և այլաբանական պատմությունները՝ ներկայացված քաղաքական և փիլիսոփայական հրապարակումներով։

Քիառոսթամին հայտնի է նաև գլխավոր դերերում երեխաներ նկարահանելով փաստագրական ֆիլմերում՝ պատմություններում, որոնք տեղի են ունենում խուլ գյուղերում, զրույցներում, որ ընթանում են մեքենայի ներսում՝ օգտագործելով բարձրացված և ամրացված կամերա։ Նա նաև հայտնի է երկխոսություններում, վերնագրերում ու թեմաներում ժամանակակից իրանական գրականությունն օգտագործելու իր սովորությամբ։

Աղբյուրը

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: