RSS

Պատահականություն (3-րդ հատված)

19 Մրտ

96_mainՄիլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

«Ութ օր շարունակ ես  իմ կոշիկները մաշեցի ճամփեքին…» գրում է Ռեմբոն։
Ճանապարհ. հողի շերտ, որով ոտքով քայլում ես։ Մայրուղին ճանապարհից տարբերվում է ոչ միայն, որ դրանով մեքենայով են անցնում, այլև նրանով, որ դա ընդամենը մի կետը մյուսին կապող գիծ է։ Մայրուղին ինքնին իմաստ չունի։ Իմաստը միայն երկու միացված կետերի մեջ է։ Ճանապարհը թափառումի օրհներգն է։ Ճանապարհի ամեն պատառիկն ինքնին իմաստավորված է և մեզ հրավիրում է կանգառի։ Մայրուղին տարածության հաղթական արժեզրկում է, որ իր կամքով  հիմա ոչ այլ ինչ է, քան մարդու տեղաշարժի կատարյալ խոչընդոտ և ժամանակի զուր կորուստ։
Ճանապարհները, լանդշաֆտից անհետանալուց առաջ անհետացել են մարդկանց հոգիներից։ Մարդը դադարել է քայլելու, հետիոտն զբոսանքների մասին երազելուց ու դրանցից հաճույք ստանալուց։ Հիմա նա իր կյանքն էլ է տեսնում ոչ թե որպես մի ճանապարհ, այլ որպես մայրուղի, որպես մի գիծ, որ մի կետից մյուսն է տանում, կապիտանի աստիճանից՝ գեներալի աստիճանը, կնոջ դերից այրու դերը։ Կյանքի ժամանակը մարդու համար դարձել է իսկական պատնեշ, որ պիտի հաղթահարես ավելի ու ավելի մեծ արագությամբ։
Ճանապարհ, թե մայրուղի՝ սրանք նաև գեղեցկության երկու տարբեր հասկացություն են։ Եթե Պոլն ասում է, թե այսինչ կամ այնինչ տեղը չքնաղ է, նշանակում է՝ եթե մեքենադ այդտեղ կանգնեցնես, կտեսնես 17-րդ դարի մի գեղեցիկ ամրոց, կողքին՝ այգի. կամ՝ լիճ կտեսնես ու դրա փայլող հարթության վրա՝ անդարձ հեռուն գնացող կարապներ են լողում։
Մայրուղու աշխարհում գեղեցիկ բնապատկեր ասածը նշանակում է գեղեցկության մի կղզի, որ երկար գծերով միացված է գեղեցկության ուրիշ կղզիների։
Ճանապարհների աշխարհում գեղեցկությունն անընդհատ է և հարափոփոխ։ Նա մեզ ամեն քայլափոխին ասում է՝ կանգնիր։
Ճանապարհների աշխարհը հոր աշխարհն էր, մայրուղիներինը՝ ամուսնունը։ Եվ Անյեսի պատմությունը շրջանագծի պես փակվում է՝ ճանապարհների աշխարհից մայրուղիների աշխարհ և հակառակը։ Ահա թե ինչու է Անյեսը տեղափոխվում Շվեյցարիա։ Արդեն որոշված է, և սա է նրա մշտական, իսկ վերջին երկու շաբաթներին՝ խենթ երջանկության աղբյուրը։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: