RSS

Ենթագիտակցությունն ամեն ինչ կարող է

27 Մրտ

kexo1975 թվին Ջոն Կեխոն գնաց անտառներում ապրելու, որ երեք տարվա ընթացքում քաղաքակրթությունից հեռու ուսումնասիրի ու հասկանա մարդկային ուղեղի աշխատանքի ներքին մեխանիզմը։ Ամենատարբեր գիտական ու հոգևոր աղբյուրներից տեղեկություն քաղեքով, նաև հենվելով սեփական դիտարկումների և փորձի վրա՝ Կեխոն մշակում է ուղեղի ուժը զարգացնելու իր առաջին և միանգամայն հաջող ծրագիրը։ 1978 թվին իր մշակած սկզբունքների հիման վրա նա սկսեց մարդկանց ուսուցումը և արդեն 1980 թվին նրա դասախոսությունները հսկայական հաջողություն ունեին ամբողջ աշխարհում։ Վերջին քսան տարում Կեխոն զբաղվում է ուսուցմամբ։ Հիմա նա կնոջ հետ ապրում է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմտյան ափին՝ շարունակելով գրքեր հրատարակել և հանդես գալ դասախոսություններով։

Երախտագիրության խոսք
Ես երախտապարտ եմ Ջոյս Համիլտոնին, որ օգնել է ինձ ձևակերպելու իմ բանավոր դասախոսությունները գրավոր։ Նրա ղեկավարությամբ է այս գիրքը լույս տեսել։ Շնորհակալ եմ նաև Ռիկ և Ջենիֆեր Բեայրստոներին՝ իրենց խորհուրդների և գրքի լույսընծայմանն օժանդակելու համար, Սորայ Օտմանին՝ իմ գործընկերոջն ու բարեկամին, ում համառ պնդումները՝ «գիրքը պիտի արվի», ինձ մղում էին գործելու։ Եվ վերջապես շնորհակալ եմ կնոջս՝ Սիլվիին, նրա սիրո, սատարելու և ընկերության համար։
Շնորհակալություն բոլորիդ։
Ջոն Կեխո

Ներածություն
Ես ուզում եմ նոր իրականություն ստեղծելու համար անհրաժեշտ մի շարք հնարքների մասին պատմել։ «Ենթագիտակցությունն ամեն ինչ կարող է» գրքում շատ մարդկանց պատմությունները կանեմ, ովքեր իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառել են այդ հնարքները, և կբացատրեմ, թե ինչու են դրանք այդքան արդյունավետ։
Տիեզերքի ուժերը կառավարելն ու ակտիվ աշխատելը սեփական նպատակների իրագործման ուղղությամբ շատ գրավիչ հմտություն է։ Իմ գիրքը ձեզ կծանոթացնի բոլոր հնարների հետ, որ պետք են դրա համար։ Ձեզ կմնա միայն օգտագործել դրանք առօրյա կյանքում։
Քսան տարվա ընթացքում ես մեծ հաճույքով ուսուցանել եմ այս համակարգով ավելի քան հարյուր հազար մարդու։ Հիմա՝ այս գրքի լույսընծայմամբ, դրան կարող են ծանոթանալ էլի միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Եթե առաջին անգամն եք այս գիրքը ձեր ձեռքն առնում, բարով եք եկել։ Համոզված եմ, որ իմ հայտնագործությունները շատ բանում ձեզ կօգնեն, և անձամբ ինձ շատ հաճելի է ձեզ ներկայացնել «Ենթագիտակցությունն ամեն ինչ կարող է» համակարգը։
Ջոն Կեխո

Գլուխ I. Ուրիշ հայացք

Հորացիո, բարեկամս, շատ բան կա աշխարհում,
որ մեր իմաստուններն անգամ չեն տեսել երազում։
Շեքսպիր

Օգտագործելու համար ուղեղի ուժը բոլորովին էլ պարտադիր չէ իմանալ ֆիզիկայի օրենքները կամ հասկանալ իրականության էությունը։ Չէ՞ որ պարտադիր չէ կարբյուրատորի կամ շարժիչի համակարգի կառուցվածքն իմանալ մեքենա քշելու համար։ Քչերն են հասկանում մեքենայից, բայց դա չի խանգարում մարդկանց մեծամասնությանը մեքենա վարել։ Ճիշտ այդպես էլ ուղեղի ուժի հետ է. ցանկացած մարդ կարող է տիրապետել այս համակարգի հիմունքներին և հաջողությամբ կիրառել դրանք առօրյա կյանքում։
Սկսում ենք ուսումնասիրել իրականության էությունը, մասնավորապես էությունը վերջին քսան տարում գիտության մեջ արված ապշեցուցիչ բացահայտումների, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալու, թե ինչպես է ուղեղն ստեղծում իր սեփական իրականությունը։ Դրանք բացատրում են, թե ինչու տեսանելիությունը կամ մտքով պատկերացնելը ոչ թե պարզապես անպետք երազկոտություն են, այլ ստեղծագործական գործընթաց, որ մարդուն օգնում են վերահսկելու և ուղղորդելու էներգետիկական հոսքերը, որոնք ընդունակ են սոսնձելու իրերը, հեղուկը դարձնելու գազ կամ սերմը ուռճացնելու և աճեցնելու։
Գիտակցելով այս էներգետիկ հոսքերի էությունը՝ կգաք ուղեղի էության հասկացողությանը և կտեսնեք, որ ոգեշնչումը, աղոթքն ու ինտուիցիան ինչ-որ գերբնական բաներ չեն, այլ օրենքներ են, որ կարող են բացահայտված և օգտագործված լինել մարդու կամքով։ Ինչպես Տիեզերքում մարդուն ամեն հայտնի բան, ուղեղի ուժն էլ կառավարվում է օրենքներով, որոնք, եթե դրանք ազատենք գիտական տերմինալոգիայից և ներկայացնենք մատչելի տեսքով, կարող է հասկանալ ամեն ոք։

Թույլ տվեք ծանոթացնել ձեզ այդ բացահայտումների զարմանալի աշխարհին։
Ժամանակակից ֆիզիկան տիեզերքը դիտարկում է որպես շարժուն ակտիվության անսահման անբաժանելի մի ցանց։ Դա ոչ միայն ապրում ու մշտապես փոփոխվում է. դրա բոլոր բաղադրիչներն ազդում են միմյանց վրա։ Նախնական մակարդակով Տիեզերքը ներկայանում է որպես էներգիայի ամբողջական, անբաժանելի, մի տեսակ անհատակ մի ծով, որ թափանցում է ամեն առարկայի ու ամեն գործողության մեջ. դա մի ամբողջություն է։ Մի խոսքով՝ այսօր գիտնականները հաստատում են այն, ինչի մասին արդեն հազարամյակներ ասում են միստիկները, պայծառատեսներն ու օկուլտիստները. Մենք առանձին տարրեր չենք, այլ մասը մի հսկայական ամբողջականության։
«Երբ մի խոտ ես պոկում, ցնցվում է ողջ տիեզերքը»,- ասվում է հին ուպանիշադներում։
Ժամանակակից ֆիզիկան փոխել է նյութական աշխարհի նկատմամբ մեր տեսակետը։ Հիմա ոչ ոք չի պնդում, որ մասնիկները կազմված են ինչ-որ հիմնական «նյութից». Դրանք համարվում են էներգիայի խրձեր։ Դրանք կարող են անսպասելի տեղաշարժեր անել՝ այսպես կոչված՝ քվանտային ցատկեր՝ մի դեպքում գործելով որպես մեկ ամբողջություն, ուրիշ դեպքերում՝ որպես մաքուր էներգիայի ալիքներ։ Իրականությունը հոսում է, ոչինչ հավերժ չէ, բոլոր իրերը մի մոդելի մասերն են, որ անդադար շարժման մեջ է։ Նույնիսկ ժայռը էներգիայի կատաղի «պարի» արդյունք է։ Տիեզերքը կենդանի ու շարժուն է, և մենք էլ, դրանում գտնվելով և դրա մասը լինելով, կենդանի ու շարժուն ենք։

Տիեզերքը մի հսկայական գոլոգրամա է
Գոլոգրաֆիական էֆեկտի բացահայտմանը սկիզբ դրած տեսությունները առաջին անգամ մշակվել են 1947 թվին Դենիս Գարսորի կողմից, ով ավելի ուշ արժանացել է Նոբելյան մրցանակի իր բացահայտման համար։ Գոլոգրաման իրենից ներկայացնում է մի երևույթ, որում «ամբողջը» պարունակվում է իր բաղադրիչներից չուրաքանչյուրի մեջ։ Օրինակ՝ ծովաստղն ունի որոշակի գոլոգրաֆիկ էֆեկտ։ Եթե դրա մի որևէ մասը կտրենք, նորից կաճի։ Ավելին, կտրված մասից կաճի մի ուրիշ ծովաստղ. դրա գենետիկ կոդը դրված է յուրաքանչյուր մասի մեջ։
Մի քանի տարի առաջ գոլոգրամների ցուցահանդեսում ես գոլոգրաֆիկ էֆեկտի կիրառմամբ արված լուսանկարներ տեսա։ Դրանցից մեկում պատկերված էր մի կանգնած կին։ Աջից նայելով նկարին՝ արդեն ուրիշ պատկեր էինք տեսնում։
Կինը ծխում էր։ Եթե ձախից նայեինք, լուսանկարն էլի փոխվում էր. կինը սեթևեթորեն ազդրն էր առաջ բերում։ Եթե այդ նկարն ընկներ ու փշրվեր, ամեն փշուրի մեջ կպարունակվեր ոչ թե այն, ինչ սպասում եք տեսնել՝ կնոջ կոշիկի կամ զգեստի մի մասը, կամ էլ նրա դեմքի մի մասը, այլ կնոջ ամբողջական պատկերը։ Տարբեր կողմերից նայելով բեկորներից ցանկացածին՝ նորից կտեսնեք, թե ինչպես է փոփոխվում պատկերը. կինը մեկ ծխում է, մեկ՝ քարանում գայթակղիչ դիրքով։ Ամեն բեկոր պարունակում է ամբողջական պատկեր։
Հիմա եկել են այն եզրակացության, որ իրականությունն իր էությամբ նույնպես գոլոգրամա է և ուղեղի աշխատանքը նույնպես հիմնված է գոլոգրաֆիկ էֆեկտի վրա։ Մեր մտածողական գործողությունները շատ ընդհանուր բան ունեն Տիեզերքի զարգացման ցածրագույն մակարդակի հետ և նույն նյութից են բաղկացած։ Ուղեղը գոլոգրամա է, որ արտացոլում է գոլոգրաֆիական Տիեզերքը։
Այս արտասովոր գաղափարի հեղինակները համաշխարհային երկու ակնառու մտածողներ են՝ Լոնդոնի համալսարանի ֆիզիկոս Դևիդ Բոմը՝ Էյնշտեյնի աշակերտը, և քվանտային ֆիզիկայի համաշխարհային ջահերից մեկը՝ Ստենֆորդի համալսարանի նեյրոֆիզիոլոգ Կառլ Պրայբրամը։ Բախտի կամոք նրանք իրենց բացահայտումներն արել են իրարից բացարձակապես անկախ՝ աշխատելով գիտության տարբեր ասպարեզներում։
Բոմը Տիեզերքի գոլոգրաֆիկ բնույթի մասին եզրակացության է եկել քվանտային ֆիզիկայի բոլոր պրոցեսներն ու երևույթները ավանդական տեսության միջոցով բացատրելու մի քանի տարի տևած անհաջող փորձից հետո։ Պրայբրամը, զբաղվելով մարդկային ուղեղի ուսումնասիրմամբ, նույնպես համոզվել է ավանդական տեսության՝ դրա բազմաթիվ հանելուկները բացահայտելու անկարողության մեջ։ Երկու գիտնականի համար էլ գոլոգրաֆիկ մոդելը հանկարծ իմաստով լցվեց ու պատասխան դարձավ առաջ անլուծելի համարվող շատ խնդիրների համար։ Նրանք հրատարակել են իրենց հայտնագործությունները 70-ական թվականների սկզբին։ Նրանց աշխատությունները կենդանի արձագանք գտան գիտական միջավայրում, բայց, ցավոք, այդպես էլ լայն ճանաչում չգտան այդ միջավայրի սահմաններից դուրս։ Ոմանք դրան սկեպտիկորեն էին վերաբերվում (իսկ ո՞ր գիտական տեսությունն է դրանից խուսափել), բայց աշխարհի շատ առաջատար գիտնականներ միացան սրանց կողմնակիցների շարքերին։ Քեմբրիջի գիտնական, Նոբելյան մրցանակի 1973 թվի դափնեկիր Բրայան Ջոզեֆսոնը Բոմի ու Պրայսրամի տեսությունն անվանեց «իրականության էությունը հասկանալու գործում բեկումնային»։ Այս տեսակետին համամիտ է նաև Կանադայի արքայական համալսարանի գիտնական-ֆիզիկոս և «Նյութի և ուղեղի միջև կամուրջը» գրքի հեղինակ դոկտոր Դևիդ Պիտը, ով պնդում է, որ մեր մտածողական գործողությունները շատ ավելի սերտ են կապված ֆիզիկական աշխարհին, քան մեզնից շատերը ենթադրում են։
1979 թվին Պրինստոնի համալսարանի՝ Տեխնիկական և կիրառական գիտությունների դպրոցի դեկան Ռոբերտ Ջ.Ջանը մշակել է «նյութական իրականությունը բացահայտելում գիտակցության դերը» ուսումնասիրելու մի ծրագիր։ Հազարավոր գիտափորձեր կատարելով՝ Ջանն ու իր օգնականները հրատարակեցին իրենց բացահայտումը՝ հայտնաբերելով, որ բոլոր հիմքերը կան պնդելու համար, որ ուղեղը կարող է անմիջականորեն ազդել և ազդում է նյութական իրականության վրա։ 1994 թվին աշխարհի առաջավոր գիտնականներն ու մանկավարժները հավաքվեցին Պրինստոնի համալսարանում՝ քննարկելու, թե ինչպես է հնարավոր այս ապշեցուցիչ տեսությունը զարգացնել և գործնականում կիրառել գիտության կոնկրետ ոլորտներում։
Այս բացահայտումն իրոք արտասովոր է, դրա համար գործնականում դրա արդյունքներն օգտագործելու փորձերը անխուսափելիորեն կապված են բազմաթիվ վարանումների ու տատանումների հետ։
Նյութական աշխարհի և գիտակցության փոխազդեցություններն այսօր արդեն ինչ-որ երևակայական մի բան չեն։ Գիտակցությունն էներգիա է՝ դրա ամենանուրբ ու հնարավորինս դինամիկ ձևով։ Սա օգնում է հասկանալու, թե ինչու են մեր երևակայությունները, մտապատկերները, ցանկություններն ու վախերը ազդեցություն ունենում իրական իրադարձությունների վրա, և բացատրում է, թե նչպես է նյութականանում ուղեղի ստեղծած պատկերը։
Իրականության էությանը վերաբերող այսպիսի հայտնագործությունները կարող են շարժիչ ուժ դառնալ մեր հետագա կատարելագործման ու աճի համար։ Գիտակցելով, որ ինքը բաց ու հարաշարժ Տիեզերքի մասն է, և որ իր ուղեղը վճռական դեր է խաղում իրականության ստեղծման մեջ, մարդը կկարողանա զարգացնել ավելի ակտիվ ու ստեղծագործական մոտեցում կյանքի նկատմամբ։ Հիմա հարկ չկա երկրորդ պլան մղվելու՝ կողքից նայելով իրադարձություններին։ Նոր բացահայտումները հնարավորություն են տալիս հասկանալու, որ երկրորդ պլան չկա և երբեք չի եղել։ Ողջը հիմնված է փոխազդեցության վրա։ Ուր էլ որ գնանք և ինչ էլ անելու լինենք, մեր մտքերը կերտում են շրջակա իրականությունը։
Մի առիթով Էյնշտեյնն ասել է. «Նոր տեսության գյուտը նման է լեռ բարձրանալուն, երբ հայացքիդ առջև բացվում է նոր ու ավելի լայն համայնապատկեր»։ Հենց դա է տեղի ունենում ձեզ հետ այս գիրքը կարդալիս։ Շատ շուտով, երբ բացահայտեք ձեր ճշմարիտ հնարավորությունները, ձեր «մտքով վերելքը» կպարգևատրվի։

Թարգմանությունը ռուսերենից՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

One response to “Ենթագիտակցությունն ամեն ինչ կարող է

  1. Blog News

    28 Մարտի, 2014 at 10:34 ա.

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: