RSS

Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» կոնցեպցիան

01 Հնս

bim-bad_1_sԲորիս Բիմ-Բադ

Հոգեբանական հայելու ավանդույթը պատանիների կրթության գործում։ Մարդկությունը միշտ էլ իր մասին ըստ էության հոգեբանական գիտելիքների պահանջ է ունեցել։ Փիլիսոփաները հետևել են «ճանաչիր ինքդ քեզ» կոչին, գրագետ մարդիկ ուսումնասիրել են իրենց իմաստության ու հիմարության պատմությունների «հայելում», պատմական իրադարձություններում ու առանձին ճակատագրերում։ Թե՛ Արևելքին, թե՛ Արևմուտքին լավ հայտնի է այդ «Հայեցումների» ժանրը։ Դրանք ստեղծվել են որպես ինքնաճանաչողության ձեռնարկներ, որոնց շնորհիվ ընթերցողն ուրիշների արարքներում գտնում էր սեփական կրքերի ու դրդապատճառների արտացոլումը։

11-րդ դարում բյուզանդացի ուսյալ ճգնավոր Փիլիպոս Անապատականը գրել է «Դիոպտրա կամ Հոգետեսողական հայելին»։ 14-րդ դարի սլավոնների ինտելեկտուալ կյանքում իրադարձություն էր դրա՝ հունարենից թարգմանությունը։ Ռուսաստանում այդ գիրքն արտագրել են շատ հաճախ, ընդհուպ մինչև 19-րդ հարյուրամյակը։ «Դիոպտրայում» մանրամասն և համակողմանի ուսումնասիրվել են մարդկային բնավորության առանձնահատկություններն ու հանելուկները։ Հին ռուսական գրականության բաղկացուցիչ թարգմանական կամ բնագիր աշխատություններից ոչ մեկը չի տվել մարդու մասին այնքան գիտելիք, որքան «Դիոպտրան» է տվել։ Ռուս գրականության մեջ «Դիոպտրան» մտցվեց մարդու անհատականության շուրջ հետաքրքրության շնորհիվ, և սա էլ իր հերթին այդ հետաքրքրությունը սատարում էր գրեթե հիսուն տարի։ (Սինկևիչ Վ.Ա. «Հայելիների ֆենոմենը մշակույթի պատմության մեջ». http://zhurnal.lib.ru/s/sinkewich_w_a/mirror.shtml

18-րդ դարից սկսած «Դիոպտրայի» մրցակիցն է «Երիտասարդության ազնիվ հայելին կամ կենցաղային վարքուբարքի ցուցումներ՝ տարբեր հեղինակներից» (1717), որ կազմվել է Պետրոս Առաջինի հանձնարարությամբ։  «Երիտասարդության ազնիվ հայելու» աղբյուրների շարքում մասնավորապես նշում են Էրազմ Ռոտերդամցու «Մանկան բարոյական դաստիարակության մասին» աշխատությունը։ Սա ընդգրկում էր, ըստ էության, հասարակական կյանքի բոլոր կողմերը՝ սկսած սեղանի շուրջը պահվածքից մինչև պետական ծառայություն։

«Երիտասարդության ազնիվ հայելին» երկար տարիներ հանրության մեջ վարքուբարքի ձեռնարկ էր։ Մինչև 19-րդ դարի վերջը գիրքը բազմիցս վերահրատարակվել է։

Երիտասարդների վարքի «հայելային» ձեռնարկների այդ ավանդույթը  20-րդ դարում ավելի ամրապնդվեց, իսկ վերջին տարիների հետազոտությունները նույնպես վեր են հանում տարբեր երկրների դպրոցականների համանման հետաքրքրությունները (տե՛ս Acquisto, Charles J.  Wisdom to grow on: incredible letters and inspiring advice for getting the most out of life / by Charles J. Acquisto. Philadelphia, PA : Running Press, c2006. 176 p. | The author sent out 365 letters to successful people on the birth of his son.  He asked them to answer one of four questions: How can I be successful?  What is the most important thing in the world?  What is love? and What is happiness?  These are the responses he got back. Publisher description: http://www.loc.gov/catdir/enhancements/fy0837/2005932575-d.html | Brown, Joyce Vollmer. You go, graduate! / Joyce Vollmer Brown. Nashville, Tenn.: J. Countryman, c2001. 117 p. | High school graduates—Conduct of life. Publisher description:http://www.loc.gov/catdir/enhancements/fy0613/2002281935-d.html | Damon, William. The path to purpose: helping our children find their calling in life / William Damon. New York: Free Press, 2008. xv, 217 p. | Contents: Young lives adrift — Why purpose is crucial for thriving throughout life — Who is thriving and who is not yet on course? — Profiles in purpose — Beyond a culture of short horizons — Parenting for purpose — A culture of purpose for all young people. Publisher description:http://www.loc.gov/catdir/enhancements/fy0810/2007049583-d.html Sample text: http://www.loc.gov/catdir/enhancements/fy0826/2007049583-s.html | Risks, identities and the everyday / edited by Julie Scott Jones, Jayne Raisborough. Aldershot, Hants, England ; Burlington, VT : Ashgate Pub. Limited, c2007. viii, 135 p. Secret life of guys / Teen Magazine. New York : Scholastic, c2001. 115 p. |Boys—Psychology—Juvenile literature.|).

Փիլիսոփայության և մարդու մասին գիտությունների զարգացման հետ կյանքի կառուցվածքին ծանոթացնող՝ դպրոցականների համար նախատեսված ուսումնական նյութերը մեծ մասամբ ձեռք են բերել հոգեբանական բովանդակություն։ Այդ գործընթացին շոշափելի ազդեցություն է ունեցել Կանտի անտրոպոլոգիան և էթիկան, իսկ ավելի ուշ՝ կյանքի, հատկապես Դիլտեյի փիլիսոփայությունը։

Կյանքի ճանաչողություն. Որպես մշակութային-պատմական իրականության մեջ մարդու գոյության միջոց ընկալվող կյանքի և հենց այդ իրականության մանրակրկիտ ու համակարգված ուսումնասիրումը Վիլհելմ Դիլտեյի կողմից 20-րդ դարի սկզբին դիտարկվել են որպես ցանկացած ճանաչողության հիմք։ Իր ուժի ամբողջ տարատեսակությամբ մարդու՝ ցանկացող, զգացող, երևակայող արարած մարդու մասին պատկերացման ու իր ամբողջությամբ ու հագեցածությամբ կոնկրետ կյանքի միջև հավասարության նշան էր դրվել։

«Մենք պատկերացնում ու իմաստավորում ենք կյանքը միայն այնքանով, որքանով դա ապրվում, դառնում է մեր անմիջական փորձառությունը»,- գրում է  Դիլտեյը։ Այս աշխարհի մեր գիտակցումը միշտ ենթադրում է դրա նախօրոք յուրացումը անմիջական կենսափորձի ակտով, փորձառության ակտով։

Ըստ Դիլտեյի՝ գիտությունը հասնում է մարդու կյանքին մարդու գործունեության և նրա հոգևոր արտադրանքի ճանաչողության միջոցով, այնսինքն՝ ուսումնասիրում է մարդու՝ տարբեր առարկայացումներում դրսևորված հոգևոր աշխարհը՝ տարրական մարդկային գիտելիքներից մինչև պատմության, փիլիսոփայության ու նման բաների կատարյալ ստեղծագործությունները։

Մարդու՝ աշխարհի հետ սկզբնական շփումների բնույթը նպաստում է եղած կապերի ու նշանակությունների մասին որոշակի տեղեկացվածության ձևավորմանը, և այդ տեղեկացվածությունը նախորդում է գիտական բացահայտ իմացությանը։ Միայն մի գիտություն գոյություն ունի, որ ի վիճակի է հասկանալու այս կյանքն ու ոգին. հոգեբանությունն է, որը և պիտի դառնա ոգու ճանաչողության գիտությունների տեսությունների հիմքը։ Մարդկային իրականության դրվագները պիտի համատեղվեն մեկ միասնության մեջ, որի մասերն են հանդիսանում։ Այսպիսով՝ պատմական գիտությունների խնդիրը պիտի լինի փորձառությամբ նկարագրվող իրականության յուրօրինակ ինտեգրացիան։

Կյանքը հասկանալն անքակտելիորեն կապված է դրա փորձառության հետ։ «Փորձառություն» կարգը ներառում է գիտակցության գրեթե ողջ բովանդակությունը և շատ բանով համընկնում է կյանքի հետ՝ ոպես այդպիսին։ Մարդու մասին գիտությունները հոգևոր կյանքի զուտ արտաքին դրսևորումներից պետք է անցնեն դրանց ակունքներին։ Իսկ դա «հասկացողության» խնդիրն է։ «Հասկացողությունը» «փորձառություն», «արտահայտում», «հասկացողություն» եռամիասնության մեջ գլխավորն է։ Հասկացողությունը «գործընթաց է, որի ժամանակ զգայական տվյալների դրևորումներից հոգևոր կյանքը հասնում է ինքնաճանաչողության»։ Ոգու կառուցվածքի ըմբռնումը սկսվում է անհատականության ըմբռնումից։ Անհատի ողջ փորձառությունը հասցվում է գիտակցությանը ինքնաճանաչողության միջոցով։

Սա նույն ինքնադիտարկումը չէ, քանի որ նաև ինքն իրեն մարդ հասկանում է առարկայացման սեփական դրսևորումների միջոցով՝ գործողություններ, նամակներ և այլն։ Առանց այս «դրսևորումների»՝ որպես ստեղծագործությունների, հնարավոր չէ բյուրեղացնել որևէ կայուն կառուցվածք կյանքի հոսքում, ներքին փորձում։

Օտար անհատականության արտահայտության մեջ չի կարող ի հայտ գալ այնպիսի մի բան, որ չկա ճանաչող սուբյեկտի մեջ։ Միաժամանակ ճանաչող սուբյեկտն իմանում է, թե «ինչ կա իր մեջ»՝ իրեն ուրիշների հետ համեմատելով, բայց ուրիշի մեջ նա կարող է տեսնել միայն այն, ինչ հենց իր մեջ կա։

Հասկանալու համար ինքդ քեզ պիտի դիմես ուրիշի, բայց որպեսզի հասկանաս ուրիշին, պիտի թարգմանես նրա ներաշխարհը սեփական փորձիդ լեզվին։ Դիլտեյի «հասկացող հոգեբանությունից»  ծագում է Շպրանգերի «հասկացող մանկավարժությունը»։ Նրան է համաձայնեցվել Դեկրոլի «կյանքի դպրոցը»։ «Նկարագրական հոգեբանությունը» շատ բաներում իրենով է պայմանավորել հոգեբանության դպրոցական դասընթացի առանձնահատկությունները, որոնցով այնքան հարուստ է 20-րդ դարը։

Այս տեսակի՝ կյանքի զրույցների բազմաթիվ ձեռնարկներից մի օրինակ է Ջոն- Ռոջերի և Փիթեր Մակ-Ուիլիամսի «101 կյանք. ամենը կյանքի մասին, ինչ հույս ունեինք, որ կսովորենք դպրոցում, բայց չենք սովորել» (John-Roger. Life 101: everything we wish we had learned about life in school— but didn’t / by John-Roger and Peter McWilliams. Los Angeles, Calif.: Prelude Press, c1990. Перевод: А. Иванов, Е. Селенина, А. Елисеев // “Путь к себе”, 1992, №№ 6, 8, 9).

Առայժմ կյանքի գիտությունը, ներանձնային հարաբերությունները և չարին հակադարձելը մարդիկ սովորում են անեկդոտներից, երգերից, առած-ասացվածքներից։ Արդյունքը՝ կանխակալություն, կանխատրամադրվածություն, qui pro quo, ապակողմնորոշում աշխարհում, պատահական ու սխալ ինքնակողմնորոշում։ Դպրոցում ինչ ասես՝ չեն սովորեցնում, բացի չարի աշխարհում, ծով չարիքի մեջ  արժանապատվորեն կենալու, մարդ մնալով՝ հաղթելու արվեստն ու գիտությունը։

Հեղինակները ժամանակակից ընթերցողին մատչելի բացատրում են էությունն ու օգտակարությունը հոգեբանական «հայելու», որից ոչ բացահայտ ձևով ծագում են տրված ժանրի՝ աշխարհին հայտնի բոլոր ստեղծագործությունները։ Կարդում ես Ուրիշ բանի մասին, բայց ճանաչում ես քեզ. «Այդպիսին է մարդը. ամեն անգամ, երբ կողքից ենք դիտում, մենք գնահատում ենք։ Այդ գնահատականները խոսում են մեզ շրջապատող մարդկանց ու իրերի մասին։ Իսկ եթե այդ գնահատականները նաև գնահատող տեղեկություն են տալիս հենց մե՞ր մասին։

Դուք հիշո՞ւմ եք ձեր զգացողությունները, երբ առաջին անգամ ձեր ձայնը լսեցիք մագնիսային ժապավենի վրա կամ տեսաք ձեզ տեսանյութում։ «Դա իմ ձայնը չի», «Ես այդպես չեմ շարժվում»։ Այնուամենայնիվ ձեր բոլոր ընկերներն ասում էին՝. «Ոչ, դա հենց քո ձայնն է։ Ոչ դու հենց այդպես ես շարժվում»։

Մեզ առաջին անգամ տեսանյութում տեսնելով՝ զարմաում ենք, թե ինչպես մեզ նման մարդիկ ընդհանրապես կարող են ընկերներ ունենալ։ Ժամանակի ընթացքում կրկին ու կրկին դիտելով՝ մենք սովորում ենք ընդունել տեսանյութում մեր պատկերը և սկսում ենք մեր կերպարի մեջ փոփոխություններ մտցնել։ Ենթադրենք, դուք նայում եք մեկին ու մտածում. «Ինչ ջղայինն է։ Ինձ դուր չի գալիս»։ Իսկ գուցե դուր չի գալիս, քանի որ ինքնե՞րդ եք ջղային։

Հայելին ցույց է տալիս, որ գնահատում ու մեղադրում ենք ինքներս մեզ։ Ի՞նչ օգուտ է տալիս քո մասին այդ գիտեցածդ։

Նաք և առաջ դա ձեզ բավարար չափով նյութ է տալիս, որի վրա կարող եք ընդունելու արվեստում հմտանալ։ Կարողանո՞ւմ եք արդյոք ընդունել այն ամենը, ինչ գիտեք ձեր մասին, նաև այն, ինչ իմանում եք՝ նայելով ուրիշների վարքագծի հայելում։ Ուրիշների մասին ձեր ամենախիստ դատողությունները հենց նրանք են, որ պիտի ձեր նկատմամբ ընդունեք։ Կարո՞ղ եք դա անել։ Գիտենք, որ կարող եք։ Կցանկանա՞ք դա անել։ Այս հարցի պատասխանը մենակ դուք գիտեք։

Երկրորդ՝ հայելին ձեզ կստիպի կենտրոնանալ այնպիսի բանի (որևէ մեկի) վրա, ինչով կամ ում կարող եք մի բան անել։ Բոլոր բարի խորհուրդները, որ ուրիշներին եք տալիս (կամ կտայիք, եթե գլխի ընկնեին, որ ձեզնից պիտի հարցնեն), ի վերջո գտնում են իրենց տեղը. հենց դուք եք այդ տեղը։

Եվ քանի որ դուք միակն եք, ում իսկապես կարող եք փոխել, նշանակում է հենց դուք եք նա, որ կարող է իսկապես օգտվել ձեր բոլոր բարի խորհուրդներից։ Հավանաբար հենց դուք ձեր սեփական խորհուրդների կարիքն ունեք։

Ձեր հավանած, ձեզ համար բարի, գրավիչ, քնքուշ, զարմանալի, արտակարգ ու գեղեցիկ բոլոր մարդիկ ու իրերը ընդամենը արտացոլում են ձեր՝ ձեզ համար բարի, գրավիչ, քնքուշ, զարմանալի, արտակարգ ու գեղեցիկ կողմերը։

Օգտագործելով հայելու գաղափարը՝ կարող ենք սկսել ճանաչել ճշմարիտ ակունքը պրոյեկցիայի, որ մենք դուրս ենք ուղղում։ Սկսում ենք տեսնել, որ այս մարդը, ի վերջո, այնքան էլ վատը չէ։ Նա ըստ էության այն է, ինչ մենք ենք վերագրել նրան։ Տեսնում ենք, որ ուրիշ մեկը իրականում այնքան էլ արտակարգ չէ։ Մենք նրան ենք վերագրել մեր հիացականությունը։

Այսպիսով՝  կրթության հիմնական բովանդակությունը հենց գիտելիքն է անհատի՝ փորձով հարստացող գոյության մասին։ Այս բովանդակության մեջ որպես պարտադիր բաղադրիչ մտնում են կյանքի իմաստի, երջանկության բովանդակության հետ կապված պատկերացումները, փորձառությունն ու սպասելիքները, կեցության կենտրոնական ընդդիմության հետ կապված պատկերացումները, փորձառությունն ու հասկացությունները, գիտելիքն ու տգիտությունը, ճշմարիտն ու սուտը, իմաստությունն ու հիմարությունը, բարին ու չարը, ուժն ու թուլությունը, գեղեցկությունն ու այլանդակությունը, ուրախությունն ու տառապանքը, անվտանգությունն ու վախը, հավատն ու անհավատությունը, սերն ու ատելությունը, հույսն ու հուսալքությունը, գլխավորն ու անկարևորը և այլն (կեցության կենտրոնական ընդդիմությունը դիտարկելիս անհրաժեշտ է ցույց տալ դրանց բազմազանությունը և միաժամանակ դրանց համամիասնությունը)։

Տարիքային բնութագրումների շարքում սովորողներն ստանում են սեփական տագնապների ու հոգսերի «գիտական հայելին», ծանոթանում են ինքնակրթության, ինքնադաստիարակման մեթոդներին։ Անհատի և ներանձնային հարաբերությունների հոգեբանությունը օրգանապես համակցվում է ընտանեկան, առողջական խնդիրներին, երեխայի դաստիարակությանը, կենսակերպին և այլն։ Մարդու կողմից  ինքն իրեն ճանաչելը դառնում է կրթության բովանդակության համակարգաստեղծ բաղադրիչ։ Միայն այս պայմանով են ընդունակ մեծացող մարդիկ ճանաչելու ուրիշ մարդկանց իրավացիությունը ոչ թե որպես իրենց համար թշնամական, այլ որպես հավասարակշռման, համահունչության, բանակցային-փոխզիջումային կարգավորման ենթակա մի բան։ Քեզ հասկանալ, նշանակում է հասկանալ հավասարարժեքությունը արմատական կրքերի, որոնք չի կարող շրջանցել ոչ մի մարդ, միայն այն պատճառով, որ ինքը մարդ է, ուրեմն՝ վարքի շարժիչ ուժը, ցանկությունների նախապատճառը և մտքերի աղբյուրը, որ սպասարկում է ցանկությունը։

Շարունակելի

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

One response to “Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» կոնցեպցիան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: