RSS

Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» կոնցեպցիան

08 Հնս

bim-bad_1_sԲորիս Բիմ-Բադ
(2-րդ մաս)

Սկիզբը

Ուրիշի դերը՝ ինքդ քեզ հասկանալում. «Ուրիշ»-ը հասկացություն է, որ դասական ավանդույթի կողմից որպես «ուրիշ «ես» (Հեգել) է կոչվել և պոստմոդեռնիզմի շրջանակներում բազայինի կարգավիճակ է ձեռք բերել։ «Ուրիշի» ժամանակակից գաղափարը սինթեզում է էկզիստենցիալ հոգեվերլուծության մշակած դիալոգիզմի գաղափարը, փիլիսոփայական անտրոպոլոգիան, գերմենևտիկան, լեզվական խաղերի տեսությունը և այլն։
Հաղորդակցվող զույգերից յուրաքանչյուրը ոչ միայն «մյուսի համար նշանակություն ունեցող է», այլև «պայմանավորված է մյուսով»։ Եվ հենց այդ պատճառով, Լևինսի բառերով ասած, «ամեն ոք, որ ասում է «ես», դիմում է ուրիշին։ Հաշվարկի այսպիսի համակարգում «Ես» լինելու միակ ձևն ու միջոցը «Ուրիշի» համար լինելն է։ Ճանաչողության տեսության ժամանակակից տարբերակը պայմանավորում է գիտակցությունը՝ դրա՝ «Ուրիշի» նկատմամբ մտադրության ֆիկսացիայի միջոցով։ Ուրիշի կերպարը «սուբյեկտ» հասկացության վերակառուցման փորձերի դեպքում դառնում է արմատական և հիմնարար կառույց։
Ինչ վերաբերում է ժամանակակից կրթության բովանդակությանը, խոսքը նույնականացման ցանկերի մասին է ու դրանց հաստատումը «Ուրիշների» կողմից փոխգործության ընթացքում։ Մեթոդոլոգիական շրջադարձում այս մեկնաբանությունը հենվում է Ուիլյամ Ջեյմսի՝ անձնական կառույցների՝ ֆունկցիոնալ ինքնության բաժանման («Ես») և «հայելային (արտացոլային) Ես» գաղափարի վրա։ Այս նույն միտքը բովանդակային մշակման է ենթարկվել Պետրովսկու արտացոլային սուբյեկտության գաղափարում։ (Принцип отраженной субъектности в психологическом исследовании личности // Вопросы психологии. 1985, № 1; կամ Личность в психологии: парадигма субъектности, Ростов н/Д, 1996)։

Նպատակները, խնդիրները, սպասվելիք արդյունքները. Մարդկանց կյանքի ուսումնասիրումը հանրակրթության անբաժանելի մասն է։ Դա համապատասխանում է դպրոցից ժամանակակից հանրության սպասելիքներին, ինչպես նաև սովորողների՝ շրջապատող աշխարհն ու ինքն իրեն հասկանալու անձնական պահանջմունքներին։
Կրթության բովանդակությունը կոչված է ծառայելու ամեն տեսակի վեճեր ծնող ագրեսիվ անհանդուրժողականության կանխմանը։ Գոյություն ունի նշված խնդիրը լուծելու մշակույթ և՛ էթնոմշակույթների ինքնատիպության շնորհիվ, և՛ հակառակ դրանց։ Սա իր բնույթով հումանիտար գիտելիք է՝ կապակցված բնագիտական մեթոդը հասկանալուն ու մաթեմատիկային՝ որպես գիտության լեզվի։
Գիտելիքների համակարգը, որի դիրքերից կարող է երկխոսություն տարվել տարբեր՝ մշակութային առումով իրարից հեռացած էթնոսների միջև, տրվում է բազային մարդագիտությամբ։ Դա կրոնական, փիլիսոփայական, տնտեսագիտական, քաղաքական, ռազմական, մշակութա-կենցաղային, գաղափարախոսական և մարդկանց մեջ այլ հոգեբանական անջրպետները չեզոքացնելու հատկանիշ ունի։ Սա գիտելիք-արժեք է, գիտելիք-հարաբերություններ և գիտելից-փորձառություն, զգացմունքային գունավորումով գիտակցումն է սեփական խորքային, էական մոտիվների, մտադրությունների, հետաքրքրությունների, կրքերի, հույսերի։ Դա նաև գիտելիք է մարդկանց մեջ հակասությունների ողջ բազմազանության մասին և դրանց հաղթահարման ու խաղաղ լուծման բացարձակ անհրաժեշտության ու հնարավորության մասին։
Նոր սերնդի համար կարևոր է հասկանալը մարդու էության երկակիությունը, գիտակցության հակասությունը, մոտիվների պայքարը, որ կարողանան իրենց և ուրիշների բազմադեմ վայրենության առաջն առնել։
Հոգեբանությունը մեծացող մարդուն անհրաժեշտ է, ինչպես հայելին՝ տեսնելու համար իրականությունը, գիտակցելու համար դա։ Հոգեբանությունն օգնում է ռեսուրսներ գտնելու՝ հաղթահարելու համար մի շարք դժվարություններ իր՝ անհատականության սեփական վարքի մեջ։ Հոգեբանությունը պետք է նաև, որ աջակցի այն փոփոխությունների ճանապարհին, որոնք մարդն իր համար նախատեսել է։
Դպրոցականի՝ իր կենսափորձը հասկանալու և գնահատելու պահանջմունքը շատ մեծ է։ Կյանք մտնողներին անհրաժեշտ է իրենց հույսերի, տագնապների ու տանջանքների ճիշտ հայելին՝ որպես իրենց շրջապատող աշխարհում մի կողմնացույց։ Դրանք «մեր «պայծառ ու չքնաղ աշխարը մտնող» (Անդրեյ Պլատոնով) մարդու ընկերների ու օգնականների մասին նյութերն են։ Միաժամանակ սա զգուշացումների դասընթացք է կյանքում «գայլի թակարդների» մասին, լաբիրինթոսների մասին կենցաղում, մշակույթում, համագործակցությունների մեջ, հոգևոր փոթորիկներում (Բորիս Պաստեռնակ) և լաբիրինթոսից ելքերի տիպաբանության մասին։
Երիտասարդ մարդու համար ինքն իրեն հասկանալու հնարավորություն տվող գիտելիքների կարևորությունը վերջերս արտահայտիչ ու համոզից նկարագրել է Ի.Վ.Դուբրովինան («Հոգեբանը և հասարակությունը. Համագորձակցության շուրջ երկխոսություն» կոնֆերանսի թեզիսները. Փետրվարի 12, 2008 թ., М., 2008)
Դպրոցականներն իմանում են, որ ամեն մարդ յուրովի է զգում և ընկալում շրջակա աշխարհը։ Նրանց հիշողությունը, մտածողությունը, ուշադրությունն ունեն յուրահատուկ հատկանիշներ, երևակայությունն ինքնատիպ է, ունեն իրենց շահն ու պահանջմունքը, ընդունակությունները, համակրանքները, կապվածությունները։ Նրանց հատուկ են տրամադրության առանձնահատկություններ, զգացմունքայնության ավելի շատ կամ ավելի պակաս ուժգնություն, ուժեղ կամ թույլ կամք, ունեն «թեթև» կամ «ծանր» բնավորություն, իրենց կենսափորձն ունեն, իրենց դիտարկումները, իրենց հույսերն ու հուսախաբությունները, թախիծն ու ուրախությունը, սերն ու դավաճանությունը, կորուստներն ու հոգևոր ձեռքբերումները, ի վերջո, յուրաքանչյուրն իր ճակատագիրը։
Հնարավոր է նաև, որ դպրոցականը գիտակցի, որ այդպիսի բարդ ներաշխարհ ոչ միայն ինքն ունի, այլև իրեն շրջապատողներից ամեն մեկը։ Ու եթե մեկը, որ գտնվում է նրա կողքին, տարբերվում է իրենից, չի նշանակում, թե նա ավելի վատն է։ Նա պարզապես ուրիշ է, և պետք է սովորել հարգել այդ ուրիշ մարդուն՝ իր անհատական առանձնահատկություններով։ «Հոգեբանություն» ուսումնական առարկան կարող է ինչ-որ չափով ընկալվել որպես դպրոցականի անհատականության «մոտակա զարգացման գոտի»։ Դա մեծի՝ երեխային աստիճանաբար տանելն է (տարիքին համապատասխան) դեպի մարդկային ու սոցիալական պատասխանատու և գնալով ավելի բարդացող աշխարհը, մարդկային զգացմունքների ու հույզերի աշխարհը, իմացության ու մշակույթի աշխարհը։
Դպրոցում հոգեբանական կրթությունը կարելի է դիտարկել պրոֆիլակտիկայի համատեքստում` որպես դպրոցականի հակահանրային վարքի, տարբեր ազգությունների ներկայացուցիչ, տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդկանց նկատմամբ, ընկերության, սիրո, հետագայում ընտանիք կազմելու, իրենց երեխաներն ունենալու և դաստիարակելու նկատմամբ նրանց վերաբերմունքում նեգատիվ պահերի կանխում։ Դուբրովինան ընդգծում է, որ կարևոր է, որ հոգեբանություն ուսումնասիրելու պրոցեսում դպրոցականների մեջ ընդհանրապես մարդու մասին հոգեբանական գիտելիքի և իր մասին՝ որպես մարդու, չձևավորվի իմաստային անջրպետ։
Իրոք որ, հոգեբանական սեռատարիքային «դիմանկարները» կանխարգելիչ ու թերապևտիկ նշանակություն ունեն։ Դրանք մարդուն իր անձի նկատմամբ կասկածների մեղմացում են բերում։ Ես պարզ փաստերն ի նկատի ունեմ։ Այսպես, հայտնի է, որ չկա մի դեռահաս, որ լարված, տանջալից ու կրքոտ չհետևի իր մարմնին։ Շատ աղջիկներ, օրինակ, խելքից դուրս վախենում են գիրանալուց, ուրիշները կասկածում են, թե գեղեցիկ չեն։ Շատ ու շատ դեռահասների համար հայելին ինքնաբզկտման գործիք է։ Ուրեմն՝ հերիք է աղջիկ դեռահասին հասանելի դարձնենք այդ տառապանքների նկարագրությունը, ու նա թեթևություն է զգում։ Պարզվում է՝ մենակ ինքը չէ, որ այդպիսին է, պարզվում է՝ բոլորն էլ այդպես են։ Պարզվում է՝ դա նորմալ է։
Հենց իրենց կասկածների ու տառապանքների մասին է, որ դեռահասը ամենից քիչ է հակված խոստովանելու։ Գրականության հետ շփումը, որ համարժեքորեն պատմում է դեռահասին դեռահասի մասին, իսկ դա նախևառաջ տարիքային հոգեբանությունն է, արդյունավետ դաստիարակի դեր ունի։
Այս կամ այն տարիքի հոգեբանական հայելին, նրա առավելությունների ու դժվարությունների կարեկցական հաստատումը ունեն կանխարգելիչ ու թերապևտիկ արժեք։ Ինքն իրեն այդ հայելում ուսումնասիրելը ազատում է հոգեկան լարվածությունից. «Պարզվում է՝ մենակ ես չեմ, որ էսպես պապակ եմ ու տառապում եմ։ Բոլոր էլ այդպես են։ Ես էլ կարծում էի՝ ամենադժբախտն են աշխարհում»։
Կրթության մարդաբանական բաղադրիչի խնդիրը դեռահասներին ու պատանիներին նյութ տրամադրելն է՝ ընտրելու համար իրենց կենսական առավելագույնը, իրենց նպատակներին հասնելու ճանապարհին գործողությունների կերպը։ Սա շատ կարևոր է։ Զարգացման ուղղորդումն առանց ներառելու դաստիարակվողների ինքնուղղորդումը վնասակար ու վտանգավոր է։
Երեխային անհրաժեշտ է տեղեկության հայելային հստակություն կատարվող գործողությունների արդյունքների, իրենց հաջողությունների մասին։ Հայելին իմացություն է այն մասին, թե «դա սովորաբար ինչպես է լինում» և ինչպես են գլուխ հանում «դրանից», այսինքն՝ արժանապատվորեն ազատվել դժվարությունից։ Հակառակ դեպքում նրան թվում է, թե մենակ ինքն է այդպիսին, ճակատագրից պատժված, մենակ իր նկատմամբ են հանգամանքներն անարդար։
Դպրոցում ուսումնասիրության առարկան պիտի ինքը՝ երեխան լինի և մարդիկ, ում հետ նա ապրում է։ Դեռ նախակրթարանում է դրվում երեխաների՝ իրենց կյանքի ու կարևոր մեծերի կյանքի մատչելի տեսանելիության միջուկը։
Տարիքային բնորոշումների շարքում սովորողները սեփական հոգսերի ու տագնապների «գիտական հայելի» են ստանում, ծանոթանում են ինքնակրթության, ինքնադաստիարակման մեթոդներին։ Անհատի ու միջանձնային փոխազդեցությունների հոգեբանությունը օրգանապես համաձայնեցվում է ընտանեկան, առողջական, երեխաների դաստիարակության, կենսակերպի և այլնի խնդիրներին։

 Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

One response to “Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» կոնցեպցիան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: