RSS

Պե՞տք է արդյոք խելացի լինել

25 Հնս

mind_in_book2Կոնստանտին Շերեմետև

Ինձ հարցնում են՝ «Ի՞նչ կարիք կա ինտելեկտը զարգացնելու ու խելացի դառնալու։ Ինչո՞ւ պարզապես չպահենք դա որոշակի, թող որ մինիմալ մակարդակի վրա։ Ավելի շատ դրական բան կա հիմար վայրենի մնալու, քան թե խելացի անհատականություն դառալու ձգտման մեջ»։ Հարցը կրճատել եմ, որովհետև հեղինակը օրինակներ է բերում, ուր մարդիկ առանց խելքի զարգացման էլ ապրում են ու չեն դժգոհում։ Բոլոր օրինակները հնարավոր է հանգեցնել հայտնի երգի արտահայտությանը՝ «Всё хорошо, прекрасная маркиза. И хороши у нас дела…» («Ամեն ինչ կարգին է, չքնաղ մարկիզուհի, և գործերն էլ լավ են…)։ Բայց, ինչպես գիտեք, երգը շարունակություն ունի.

«Но вам судьба, как видно, из каприза
Ещё сюрприз преподнесла:
Сгорел ваш дом с конюшней вместе,
Когда пылало всё поместье,
А в остальном, прекрасная маркиза,
Всё хорошо, всё хорошо!»[1]

Դրա համար հետաքրքիր է տեսնել, թե ինչ է իրականում կատարվում այն մարդկանց հետ, ովքեր առանձնապես չեն ուզում իրենց միտքը զարգացնել։

Խոնարհում հիմարությանը

Կանանց բոլոր գրառումները նրա մասին են,
որ կարոտում են այն միակին։ Երևի խելքին, հը՞։

 Ասենք՝մարդն իր կյանքի կեսը՝ մանկությունը, ապրում է առանց խելքից օգտվելու։ Ծնողները բոլոր հոգսերն առնում են իրենց վրա։ Խնդի՞ր կա՝ հարկավոր է ձայնով մեկ բղավել։ Ծնողները տեղնուտեղը կվազեն կգան ու բոլոր խնդիրները կլուծեն։ Մեծ մարդն էլ է գայթակղվում նման կյանքով։ Հարկավոր է մեկին գտնել, որ քո փոխարեն մտածի։ Կյանքի այդ ձևն իրոք տարածված է.

  • Կարող եք շարունակել ապրել ծնողների հետ և սեփական խնդիրները կախել նրանց վզին։
  • Կարող եք ամուսնանալ, ամուսնու վզին կախել խնդիրները։
  • Կարող եք «քարշակ» ճարել իշխանական շրջաններում ու հույսը դնել հովանավորի վրա։

Այս միջոցը հաստատ գործում է։ Եվ խելք, իրոք որ, չի պահանջվում։ Դրա համար էլ հարցի պատասխանն է. «Այո, հնարավոր է ապրել ուրիշի խելքով»։ Ավելին, հզոր հովանավոր ունենալու դեպքում հնարավոր է հասնել գրեթե ցանկացած բարձունքի։
Բայց այս կերպ ապրելը մի թերություն ունի։ Ոչ ոք ոչինչ չի անում ձրի։ Բոլոր ծառայությունների համար հարկ է լինում վճարել։ Ինչ-որ բանով պիտի փոխհատուցեք, շատ հաճախ՝ ազատությամբ։ Պիտի գուշակեք ձեր հովանավորի տրամադրությունը, վախենաք, թե հանկարծ մի բան սխալ կանեք։ Կարճ՝ հարկ պիտի վճարեք անխելքության համար։ Եվ դա նաև վտանգավոր է. հո հովանավորը հավերժ չի՞։ Բայց եթե այդ գինը ձեզ ձեռնտու է, խնդիր չկա, խելք պետք չի։

 Ազատության ճանապարհը

 Գլխի առկայությունը դեռ չի երաշխավորում խելքի արկայություն։
Իսկ խելքի առկայությունն ընդհանրապես ոչինչ չի երաշխավորում։

 Ինտելեկտը զարգացնելուն մղում է միանգամայն ուրիշ՝ ազատության զգացումը, ցանկությունը լրիվ ազատ լինելու և վայելելու կյանքը սրտիդ ուզածի պես։ Նույնիսկ փոքրիկ երեխան արդեն մոր ձեռքը վճռականորեն հետ է հրում. «Ես կարող եմ»։ Էլ չեմ ասում մեծ մարդը, որ ոչ մեկից չի ուզում կախում ունենալ։ Իսկ էստեղ արդեն առանց խելքի յոլա չես գնա։
Սկզբում խելքը պետք է կենցաղային խնդիրներ լուծելու համար. ինչպե՞ս տուն ունենաս, ինչպե՞ս փող աշխատես, ինչպե՞ս ուրախանաս…
Եթե մարդ կարողանում է ինքնուրույն սրանց հասնել, բոլորովին ուրիշ հոգեվիճակ է ապրում։ Նա հանգիստ է, ինքնավստահ, իրեն ազատ է զգում։ Բարեբախտաբար, նման նպատակների համար առանձնապես զարգացած խելք պետք չի։ Կան սոցիալական կաղապարներ, որոնց, եթե տիրապետում է, մարդկանց մեծ մասը շուտ թե ուշ հասնում է այդ մակարդակին։ Ճիշտ է, դա մեծ ջանքեր է պահանջում։
Այդ ժամանակ ավելի խելացի մարդիկ միջոցներ են փնտրում այնպես պարզեցնելու իրենց կյանքը, որ ամեն ինչ հեշտ արվի, մեխանիկորեն ու առանց ջանքերի։ Բայց երբ նյութական խնդիրները լուծված են, տարօրինակ բացահայտում է արվում։ Դրանից մարդ առանձնապես երջանիկ չի դառնում։ Ուղեղը տարօրինակ կատակներ է անում։ Կարծես թե ամեն ինչ կարգին է , բայց ուրախություն դա չի պատճառում։ Կյանքը միօրինակ է, ձանձրալի ու տխուր։
Սովորաբար նման դեպքերում մարդ ամեն կերպ սկսում է անջատել գիտակցությունը։ Խմում է կամ թմրադեղեր օգտագործում։ Բայց կարող ես շարունակել ճանապարհդ։
Սկսում ես հետաքրքրվել՝ ո՞վ ես դու։ Ի՞նչ ունես էս աշխարհում, ի՞նչ ընդունակություններ են թաքնված քո մեջ։ Այ, այդ ժամանակ ինտելեկտը պետք է գալիս։ Էստեղ է, որ ինքնազարգացման խնդիրները ավելի կարևոր են դառնում։ Այդ հարցերը ձեր հոգուն պետք են, ինչպես մի ումպ թարմ օդ։ Ձեր մեջ ուժի, ազատության ու երջանկության աղբյուր կա։ Խնդիրն այն է, թե ինչպես գտնեք այդ աղբյուրը։

Ինտելեկտը նրա համար է, որ ձեզ որպես առեղծված բացահայտեք։

[1] Երևի կամակորությունից
Բախտը մի անակնկալ է արել.
Ձեր տունն ու ձիանոցն էլ,
Երբ ողջ կալվածքն այրվում էր,
Վառվեցին ամբողջի հետ։
Իսկ մնացածը, չքնաղ մարկիզուհի,
Մնացածը լավ է, շատ լավ է…

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: