RSS

Հասուն անհատականության տասնհինգ հատկանիշները՝ ըստ Աբրահամ Մասլոուի

30 Հնս
maslou

Աբրահամ Մասլոու

Հոգեբանական հասունությունը սեփական հոգեբանությունը գնահատելիս կարևոր բաղադրիչ է։ Հասունությունը նպաստում է մարդու բոլոր ընդունակությունների ու տաղանդների բացահայտմանը, օգնում է ծաղկելու ինչպես հոգևոր դաշտում, այնպես էլ նյութականում։ Հասունությունն ինքնին մի կետ չի, որին հնարավոր է հասնել։ Ավելի շուտ դա վիճակ է, որը հասնում է մարդուն, և որը հնարավոր է բարելավել։ Որոշ հոգեբաններ հասուն անհատականությանը բնորոշ հատկանիշների ցուցակներ են կազմել։ Դրանցից մեկը հիմա շատ հանրահայտ է և կոչվում է «Հասուն անհատականությունն ըստ Աբրահամ Մասլոուի»։ Սա միանգամայն օգտակար կլինի նրանց համար, ովքեր սիրում են մտքի որակյալ սնունդ և ամեն կերպ հետևում են իրենց ինտելեկտուալ աճին։

Աբրահամ Մասլոուն՝ ծնված Նյու-Յորքում, հոգեբան է ու հումանիտար հոգեբանության հիմնադիրը։ Նա շատերին հայտնի է որպես Մասլոուի բուրգի հեղինակ։ Ինքը՝ Մասլոուն ենթադրում էր, որ ստորև թվարկվող հատկանիշներն ունեցող անհատականությունները բնակչության ընդամենը 1% են կազմում և հոգեբանորեն առողջ և մարդկային էությունը մաքսիմալ արտահայտող «որակյալ մարդու» նմուշ են։

Եվ այսպես՝ հասուն անհատականության 15 հատկանիշները՝ ըստ Աբրահամ Մասլոուի

  1. Իրականության՝ ավելի համարժեք, հրատապ պահանջմունքներից, կարծրատիպերից,  նախապաշարումներից անկախ ընկալում, հետաքրքրություն անիմանալիի նկատմամբ։
  2. Իրեն և ուրիշներին ընդունելն այնպիսին, ինչպիսին կան, վարքի արհեստական, գիշատիչ ձևերի բացակայություն և ուրիշների կողմից նման վարքի մերժում։
  3. Դրսևորումների ինքնաբուխություն, պարզություն, բնականություն։ Սահմանված ծեսերի, ավանդույթների ու հանդիսությունների պահպանում, բայց դրանց նկատմամբ հումորի անհրաժեշտ զգացումով։ Դա ոչ թե մեխանիկական, այլ գիտակցված հարմարվողականություն է՝ վարքի տեսանելի մակարդակով։
  4. Գործնական ուղղվածություն։ Նման մարդը սովորաբար զբաղված է ոչ թե իրենով, այլ իր կյանքի գործով։ Սովորաբար նա զուգադրում է իր գործունեությունը ունիվերսալ արժեքների հետ և  հակված է դիտարկելու դա հավերժության հայեցակետի անկյան տակ, ոչ թե տվյալ պահի։ Դրա համար էլ այս տիպի մարդիկ ինչ-որ չափով փիլիսոփաներ են։
  5. Շատ իրադարձությունների նկատմամբ  կողքից նայողի դիրքորոշումը։ Սա օգնում է համեմատաբար հանգիստ տանելու տհաճությունները և ավելի քիչ ենթարկված լինելու դրսի ազդեցությանը։ Հաճախ հակված է մենակության։
  6. Ինքնավարություն և շրջապատից անկախություն։ Հիասթափեցնող  գործոնների ազդեցության նկատմամբ տոկունություն։
  7. Ընկալման թարմություն,  արդեն հայտնի բաներում ամեն անգամ նոր բանի հայտնաբերում։
  8. Սեփական Ես-ի անհետացման զգացումը բնորոշող հնարավորինս շատ ապրումներ։
  9. Ընդհանրապես մարդկության հետ միասնական լինելու զգացում։
  10. Ընկերությունը ինքնաիրացմամբ զբաղվող ուրիշ մարդկանց հետ, խիստ խոր հարաբերություններ մարդկանց նեղ շրջանակի հետ։ Միջանձնային հարաբերություններում թշնամանքի դրսևորման բացակայություն։
  11. Հարաբերություններում դեմոկրատականություն։ Պատրաստակամություն ուրիշներից սովորելու։
  12. Ներքին բարոյական նորմերի կայունություն։ Չարի ու բարու սուր զգացում։ Ինքը կողմնորոշված է դեպի նպատակը, իսկ միջոցները միշտ հնազանդվում են իրեն։
  13. Հումորի «փիլիսոփայական» զգացում։ Ընդհանրապես կյանքին և ինքն իրեն հումորով վերաբերմունք, բայց ուրիշ մեկի թերությունը կամ դժբախտությունը երբեք ծիծաղի առարկա չեն։
  14. Անկախ նրանից, թե մարդն ինչով է զբաղվում, ստեղծականություն, և դրա արտահայտությունը նրա բոլոր գործերում։
  15. Քննադատական մոտեցում այն մշակույթին, որին ինքը պատկանում է. ընտրվում են լավ կողմերը, վատերը մերժվում են։ Իրեն ավելի շատ զգում է որպես ընդհանրապես մարդկության ներկայացուցիչ, քան որևէ մեկ մշակույթի։

Աղբյուրը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: