RSS

Գյուրջիևի խորհուրդներն իր դստերը

26 Օգս
gyurjiev040311-178x300

Գեորգի Գյուրջիև

Գեորգի Գյուրջիևը ճանապարհորդ է, կոմպոզիտոր ու միստիկ-փիլիսոփա, ներքին իրացման  «չորրորդ ուղու» ուսմունքի հեղինակը։ Այս խորհուրդները նա ողջ կյանքի ընթացքում տվել է իր դստերը՝ Դուշկա Խովարդին։

  1. Ուշադրությունդ քեզ վրա պահիր։
  2. Ցանկացած պահի գիտակցիր՝ ինչ ես մտածում, զգում, ցանկանում կամ անում։
  3. Քո սկսածը միշտ ավարտին հասցրու։
  4. Ինչ անում ես, արա որքան հնարավոր է՝ լավ։
  5. Կախվածություն մի ունեցիր մի բանից, ինչն արդյունքում քեզ կարող է կործանել։
  6. Առատաձեռնություն արա առանց վկաների։
  7. Ցանկացած մարդու հետ վարվիր որպես ամենամոտ ազգականի։
  8. Քո փչացրած բաները ուղղիր։
  9. Սովորիր ստանալ և գոհանալ ամեն շնորհից։
  10. Վերջ տուր ինքնապաշտպանական վարքիդ։
  11. Մի՛ խաբիր ու մի՛ գողացիր. այդպես դու քեզ ես խաբելու ու քեզնից ես գողանալու։
  12. Օգնիր նրանց, ովքեր քո կողքին են, բայց՝ առանց նրանց քեզնից կախման մեջ դնելու։
  13. Չափազանց շատ տարածք մի՛ զբաղեցրու։
  14. Մի՛ աղմկիր ու ավելորդ ժեստեր մի՛ արա։
  15. Եթե դեռ հավատ չունես, ձևացրու, թե ունես։
  16. Հեշտ մի տպավորվիր ուժեղ անհատականությունների ազդեցությունից։
  17. Քեզնով մի՛ արա ոչ մեկին և ոչինչ։
  18. Արդար բաշխիր։
  19. Մի՛ գայթակղիր։
  20. Կեր ու քնիր ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է։
  21. Քո անձնական խնդիրներից մի՛ խոսիր։
  22. Մի՛ դատիր և տարբերություն մի՛ դիր, քանի դեռ չգիտես բոլոր հիմնական փաստերը։
  23. Անօգուտ ընկերություն մի սկսիր։
  24. Ընդհանուր ուղղվածությունների ու միտումների հետևից մի գնա։
  25. Մի՛ վաճառվիր։
  26. Քո ստորագրած համաձայնագիրը հարգիր։
  27. Կարգապահ եղիր։
  28. Մի՛ նախանձիր ուրիշի սեփականությանն ու ձեռքբերումներին։
  29. Ասա միայն այն, ինչ անհրաժեշտ է։
  30. Մի՛ մտածիր այն օգուտների մասին, որ կարող են քեզ բերել քո գործողությունները։
  31. Մի՛ սպառնա։
  32. Խոստումներդ կատարիր։
  33. Վեճի ժամանակ քեզ մյուսների տեղը դիր։
  34. Ընդունիր, եթե մեկը քեզ գերազանցում է։
  35. Հաղթահարիր քո վախերը։
  36. Ուրիշներին օգնիր`իրենք իրենց օգնելու ընդունակ դառնան։
  37. Հաղթահարիր հակակրանքի քո զգացումը և նրանց կողքին եղիր, ում ուզում ես մերժել։
  38. Քո հպարտությունը փոխակերպիր սեփական արժանապատվության զգացումի։
  39. Չարությունդ փոխակերպիր կառուցողականության ու ստեղծարարության։
  40. Ժլատությունդ փոխակերպիր գեղեցիկի պաշտամունքի։
  41. Նախանձդ փոխակերպիր ուրիշների արժանիքներով հիացմունքի։
  42. Ատելությունդ փոխակերպիր բարեհոգության։
  43. Քեզ ոչ գովիր, ոչ էլ փնովիր։
  44. Մի՛ փնթփնթա, ինքդ քեզ մի՛ բողոքիր։
  45. Զարգացրու երևակայությունդ։
  46. Ուրիշներին հրահանգներ մի՛ տուր միայն նրանց ենթարկվելուց հաճույք զգալու համար։
  47. Աշխատանքի ու քեզ մատուցած ծառայության համար վճարիր։
  48. Մի՛ քարոզիր քո գործն ու գաղափարները։
  49. Մի փորձիր ուրիշների մեջ քո նկատմամբ արթնացնել այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են խղճահարությունը, համակրանքը, հիացմունքը, մեղսակցությունը։
  50. Մի՛ փորձիրքո արտաքին տեսքով աչքի ընկնել։
  51. Երբեք մի հակասիր։ Պարզապես լուռ մնա։
  52. Պարտքեր մի՛ արա. գնիր և վճարիր անմիջապես։
  53. Եթե մեկին վիրավորել ես հանրության առաջ, հանրության առաջ էլ ներողություն խնդրիր։
  54. Խոսքի մեջ քո սխալը նկատելով՝ հպարտության զգացումից դրդված մի պնդիր, թե դու ես ճիշտ, և անհապաղ հրաժարվիր նախկին մտադրություններիցդ։
  55. Մի պնդիր քո նախկին գաղափարները միայն նրա համար, որ դրանք արդեն հայտարարել ես։
  56. Անպետք իրեր մի՛ պահիր։
  57. Ուրիշների գաղափարներով քեզ մի՛ զարդարիր։
  58. Մի՛ լուսանկարվիր հայտնի մարդկանց հետ։
  59. Քո դատավորը եղիր։
  60. Քեզ մի՛ բնորոշիր ըստ նրա, ինչ ունես։
  61. Գիտակցիր, որ ամեն ինչ քեզ է պատկանում։
  62. Եթե քո մեդիտացիայի ժամանակ քեզ այցելում է Սատանան, ստիպիր, որ Սատանան էլ մեդիտացիա անի։

Թարգմանությունը ռուսերենից՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

2 responses to “Գյուրջիևի խորհուրդներն իր դստերը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: