RSS

Նոամ Չոմսկի. Մեդիայի մոլորեցնող տասը ռազմավարությունները

27 Օգս

Chomsky

Ամերիկյան փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչ, քաղաքական ակտիվիստ և Մասաչուսեթսի Տեխնոլոգիայի ինստիտուտի լեզվաբանության վաստակավոր գործիչ Նոամ Չոմսկին (Noam Chomsky) հավաքել է տասը ամենաազդեցիկ ու արդյունավետ ռազմավարությունները, որ օգտագործում են «խոսքի վարպետները»՝  մոլորեցնելու համար հասարակությանը մեդիայի միջոցով։
Ռազմավարություններն այնքան լավ են մշակված, որ լավագույն կրթական համակարգ ունեցող երկրներն անգամ ենթարկվում են այս մաֆիայի ուժին ու տեռորին։ Նորություններ հաղորդելիս շատ բան են ասում, բայց մի քանիսն են բացատրում։ Լրագրողական միտումը երկու հակադիր տեսանկյուններից հավասարակշռելու պատմությունները, տանում են «գլխավորների ու հակառակորդների մեջ բախման շուրջ պատմություն հորինելու միտմանը» ((Ricci 1993: 95)։ Միայն ավելցուկների ու ցեխաջրերի նման հրապարակումներն են տեղ գտնում՝ անկախ իրենց կարևորության աստիճանից։ Երբ աղբը թաղելու կամ այրելու շուրջ լուսաբանում է լինում, վրդովված քաղաքացիների զայրույթն ու ցավը կամ ընկերության խոսնակի, կառավարության անդամի ու բնապահպան ակտիվիստի անհամատեղելի պահանջները նախընտրելի են լինում, քան քննարկումներն ու մասնագիտական վերլուծությունները դրանց շուրջ (Gersh 1992: 16)։
Մեդիայի գործը ոչ թե տեղեկացնելն է, այլ ապատեղեկացնելը։ Քաղաքագետների ու տնտեսական վերնախավի որոշած կարևոր խնդիրներից ու փոփոխություններից հանրության ուշադրությունը շեղում են հեղեղի տեխնիկայով կամ ուշադրություն գրավող ու անկարևոր տեղեկության շարունակվող հեղեղով։
Լրագրողները, որ հասել են կառավարության ու կորպորացիայի բարձր դիրքերին, հարկ ունեն նրանց կողմը բռնելու, դրա համար էլ չեն հաղորդում նրանց անձի կամ նրանց կազմակերպության մասին որևէ թշնամական բան։ Հակառակ դեպքում կարող են կորցնել իրենց տեղեկատվության աղբյուրը։ Հավատարիմ մնալու դեպքում նրանց աղբյուրները երբեմն լավ պատմություններ, տեղեկության արտահոսք են տալիս նրանց ու հատուկ հարցազրույց հաջողեցնում։ Ոչ պաշտոնական տեղեկատվությունը կամ արտահոսքը հետազոտական լրագրության տպավորություն են թողնում, բայց ռազմավարական մոլորեցում են դիրք կամ ուժ ունեցողների կողմից (Ricci 1993: 99)։ «Լրագրության դառը հեգնանքն է, որ ամենաճանաչված լրագրողները միանշանակ ամենահաճկատարներն են, որովհետև նրանք, ուժեղների համար օգտակար մարդ դառնալով, կարողանում են հասնել «լավագույն» աղբյուրներին» (մեջբերված է Lee and Solomon 1990: 18 –ում)։

Տասը ռազմավարությունները

  1. Ուշադրությունը շեղելու ռազմավարությունը

Հասարակությանը վերահսկելու գլխավոր բաղադրիչը հեղեղի տեխնիկայով կամ ուշադրություն գրավող, բայց անկարևոր տեղեկության շարունակվող հեղեղով նրա ուշադրությունը շեղելն է քաղաքական ու տնտեսական վերնախավի արած կարևոր փոփոխություններից։

Շեղող ռազմավարությունը գործում է նաև կասեցնելու համար գիտության, տնտեսության, հոգեբանության, նեյրոկենսաբանության ու կիբեռնետիկայի ասպարեզներից անհրաժեշտ գիտլեիքների նկատմամբ հասարակության հետաքրքրությունը։ «Իրական սոցիալական խնդիրներից հեռու պահելով՝ հասարակության ուշադրությունը գրավել անկարևոր հանգամանքներով։ Հասարակությանը միշտ զբաղված պահել, զբաղված, զբաղված, որ ժամանակ չունենա մտածելու, միշտ իր բանուգործին լինի» (մեջբերում «Խաղաղ պատերազմների անաղմուկ զենքերը» տեքստից)։

2. Խնդիր ստեղծելն ու հետո լուծում առաջարկելը

Այս մեթոդը կոչվում է նաև «Խնդիր-արձագանք-լուծում»։ Այս դեպքում մի խնդիր, մի «իրադրություն» է ստեղծվում՝ առաջ բերելու համար հանրության արձագանքը, ասես դա գլխավոր նպատակ է, որին ուզում ես հասնել։ Օրինակ՝ թույլ են տալիս տարածվելու և սաստկանալու  քաղաքային դաժանությանը կամ արյունահեղություններ են կազմակերպում, որպեսզի հանրությունը անվտանգության օրենքերի և ոստիկանության օգնությանը դիմի՝ սահմանափակելու ազատությունը։
Կամ ստեղծում են տնտեսական ճգնաժամ՝ հասնելու համար սոցիալական իրավունքների ու հանրային ծառայությունների անհրաժեշտ նվազեցմանը։

3. Աստիճանական ռազմավարությունը

Անընդունելի աստիճանն ընդունելի դարձնելու համար պետք է դա քիչ-քիչ տալ, կաթիլ առ կաթիլ, տարեցտարի։ Ահա այսպես են արմատապես նոր սոցիալ-տնտեսական պայմանները (նեոլիբերալիզմ) ներդրել 1980-ականներին և 1990-ականներին.

  • նվազագույն ունեցվածք
  • սեփականաշնորհում
  • անկայունություն
  • հարմարվողականություն
  • զանգվածային գործազրկություն
  • գրավներ
  • ոչ մի երաշխիք համապատասխան տնտեսվարման
    … այնքան շատ դժվարություններ, որ եթե միաժամանակ արվեին, կհանգեցնեին հեղափոխության։

 4. Հետաձգման ռազմավարություն

Հասարակության համար անընդունելի որոշում ընդունելու մի այլ ճանապարհ է դա ներկայացնելը որպես «ցավոտ, բայց անհրաժեշտ» մի բան՝ վաստակելով հետագայում հանրության ըմբռնումով մոտեցումը։ Ավելի հեշտ է ընդունել, որ զոհաբերությունը լինելու է ապագայում, ոչ թե անմիջապես. նախ՝ որովհետև ջանքերը անմիջապես չեն թափվում, հետո՝ որովհետև հասարակությունը, հանրությունը հակում ունի միամտորեն կարծելու, թե «վաղն ամեն ինչ ավելի լավ է լինելու» և կարողանալու են զոհաբերումից խուսափել։
Սա հանրությանը ավելի շատ ժամանակ է տալիս վարժվելու դժվարության մտքին և խոնարհաբար ընդունելու դա, երբ ժամանակը գա։

 5. Փոքր երեխայի նման դեպի ժողովուրդը գնալը

Գովազդային գործակալությունների մեծ մասն օգտագործում է հանրության համար սովորական խոսքը, փաստարկը, մարդկանց և մասնավորապես երեխաների հաճախ թուլամտության հասնող առոգանությունը, ասես ակնդիրը փոքր երեխա է կամ մտավոր հետամնաց։ Երբ կոպիտ մեկն ուզում է խաբել ակնդիրի աչքը, սովորաբար որդեգրում է մանկամտության տոնը։ Ինչո՞ւ։
«Երբ մեկը հանդես է գալիս որպես 12 տարեկան կամ դրանից էլ փոքր, ապա, ամենայն հավանականությամբ, սպասում է, որ հակազդեցությունն էլ կլինի առանց քննադատության, ինչպես 12 տարեկանի կամ դրանից էլ երիտասարդի նկատմամբ է» (տե՛ս «Խաղաղ պատերազմների անաղմուկ զենքերը»)։

 6. Ավելի շատ զգացմունքային կողմի քան քննադատական մտածողության օգտագործումը

Ստիպելը, որ զգացմունքային ընկալում լինի, դասական տեխնիկա է խելամիտ վերլուծությունների շրջանակը, ի վերջո անհատ մարդկանց քննադատական ընկալումները կարճելու։ Բացի դրանից՝ զգացմունքային պաշարներն օգտագործելը դուռ է բացում չգիտակցված գաղափարների, ցանկությունների, վախերի ու տագնապների, բռնության արմատավորմանը կամ պատվաստմանը, կամ որոշակի վարքի է մղում։

7. Մարդկանց անգիտության ու միջակության մեջ պահելը

Հասարակությունը անընդունակ դարձնելն է հասկանալու տեխնոլոգիաներն ու մեթոդները, որ կիրառվում են վերահսկելու ու ստրկացնելու համար։ «Կրթության այն մակարդակը, որ տրվում է սոցիալական ցածր խավին պիտի հնարավորինս աղքատիկ ու միջակ լինի, որ ցածր խավի մեջ դրա ծրագրած անտեղյակության խոռոչները բարձր խավին մշտապես անհասանելի պահեն նրանց համար (տես «Խաղաղ պատերազմների անաղմուկ զենքերը»)։

 8. Խրախուսել մարդկանց ինքնագոհությունն իրենց միջակությամբ

Հանրության մեջ տարածել միտքը, թե հիմար, վուլգար ու անգրագետ լինելը մոդայիկ է։

9. Ինքնախարազանման սաստկացում

Թույլ տալ մարդկանց ինքնախարազանելու իրենց անբավարար ինտելեկտի, ընդունակությունների կամ ջանքերի պատճառով ձախողումների համար։ Ուրեմն՝ փոխանակ ըմբոստանալու տնտեսական համակարգի դեմ, մարդիկ ինքնաարժեզրկվում են ու մեղքի զգացում են ունենում, ինչը ընկճախտ է առաջացնում, մի բան, որ խոչընդոտում է գործողությունը։ Իսկ առանց գործողության չկա հեղափոխություն։

 10. Մարդուն ավելի լավ ճանաչելը, քան ինքն է իրեն ճանաչում

Անցած 50 տարիներին գիտության՝ արագ տեմպերով զարգացումը աճող խոռոչ է առաջացրել հասարակական ու այն գիտությունների միջև, որոնք ունի և գործածում է գերիշխող էլիտան։ Կենսաբանության, նեյրոկենսաբանության ու կիրառական հոգեբանության շնորհիվ «համակարգը» երկու՝ ֆիզիկական և հոգեբանական տեսակետից մարդ արարածի մասին աղավաղված պատկերացում է ընդունել։
Համակարգը պիտի ավելի լավ ճանաչի հասարակ մարդուն, քան նա ինքն է իրեն ճանաչում։ Սա նշանակում է, որ համակարգը շատ դեպքերում   ավելի նշանակալից հսկողություն ու ավելի մեծ ուժ է գործադրում մարդկանց վրա, ավելի մեծ, քան մարդիկ իրենք՝ իրենց վրա։

Հոդվածի հեղինակը Սիլվեյն Թայմզիթն է, նյութը հրապարակվել է Pressenza լրատվականում, փարիզում, 2010 թվի սեպտեմբերին։

Աղբյուրը՝ Noam Chomsky

 

Պիտակներ՝ , ,

One response to “Նոամ Չոմսկի. Մեդիայի մոլորեցնող տասը ռազմավարությունները

  1. 8in8

    28 Օգոստոսի, 2014 at 1:57 ե.

    Շնորհակալություն
    Օրագիր ֆանտաստիկ
    Good luck
    ………………….
    http://www.8ii.in

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: