RSS

Monthly Archives: Սեպտեմբերի 2014

ՆՈՐԻՑ ԱԲՈՎՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Երբ առաջին անգամ կարդացի Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»… Ստում եմ. առաջին անգամ «Վերք Հայաստանին» չկարդացի։ Առաջին էջերից արդեն պարզ էր, որ դա կարդալու համար գերագույն ջանքեր ու շատ ժամանակ է պետք։ Դրա համար էլ ծալեցի ու հնարավորինս հեռու դրեցի հանձնարարված վեպը, բացեցի ինձ համար երիցս ատելի դասագիրքն ու սերտեցի՝ ինչ այնտեղ գրված էր։ Իսկ առավոտյան՝ դասին, մատներս խաչ արած՝աղոթում էի, որ ինձ դաս չհարցնի։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 28 Սեպտեմբերի, 2014 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , ,

Բեռնար Վերբեր. երկու մանրապատում

verber_17cture

Ինչպե՞ս

Արգելքների հանդիպելով՝ մարդը, որպես կանոն, նախ և առաջ մտածում է. «Ինչո՞ւ այս խոչընդոտն առաջացավ, ո՞վ է սրա մեղավորը»։

Մենք մեղավորներ ենք փնտրում ու մտածում ենք՝ ինչով պատժենք նրանց։ Միշտ հսկայական տարբերություն կլինի նրանց մեջ, ովքեր «Ինչո՞ւ ոչինչ չի ստացվում»  հարցն են տալիս, և նրանց, ովքեր կասեն՝ «Ո՞նց անենք, որ ստացվի»։

Մարդկությունն առայժմ «Ինչո՞ւ» է ասում։ Բայց ապագան, կասկած չկա, նրանցն է, ով «Ինչպե՞ս» հարցը կտա։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

ՊՐԻՄՈ ԼԵՎԻ

Տխել, որ ինչ-որ ժամանակ չենք լինելու, նույնն է, թե տխրել, որ ինչ-որ ժամանակ չենք եղել։

Hovikcharkhchyan's Blog

Վաղ թե ուշ բոլորն էլ սկսում են հասկանալ, որ կյանքում չի կարող լինել անսահման երջանկություն, սակայն քչերն են բացահայտում իրենց համար այդ նույն ճշմարտությունը հակառակ ծայրից` հանգելով այն հետևությանը, որ ճիշտ նույն կերպ չի կարող լինել նաև անսահման դժբախտություն: Ինչպես մեկ, այնպես էլ մյուս բևեռին հասնելուն մեզ խանգարում է  հենց մարդկային գոյության պայմանականությունը, որն իր բնույթով թշնամի է ամեն կարգի անսահմանության: Խանգարում է ապագայի մասին իմացության անբավարարությունը, որն իր մեջ ներառում է հույս և միաժամանակ վաղվա հանդեպ անվստահություն: Խանգարում է մահվան անխուսափելիությունը, որը սահմանազատում է ամեն ուրախություն, ինչպես, ի դեպ,  նաև ամեն մի տխրություն: Մեզ խանգարում են նաև մշտական կենցաղային հոգսերը, որոնք ոչ միայն ընդունակ են խորտակել երկարատև երջանկությունը, այլև բթացնել երկարատև դժբախտության սրությունը, որն արդեն ընկալվում է ոչ թե ամբողջովին, այլ առանձին դրվագներով, ինչի շնորհիվ էլ հեշտ է լինում կրել:art_primo_061810

View original post

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 18 Սեպտեմբերի, 2014 in Uncategorized

 

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

Hovikcharkhchyan's Blog

Կար-չկար` մի մարդ, ով սիրում էր անհույս: Նա ընդհանրապես հեռացավ դեպի իր հոգին ու մտածեց, թե այրվում է սիրուց: Աշխարհը նրա համար կորսված էր, նա չէր տեսնում ոչ կապույտ երկինքը, ոչ կանաչ անտառը, աղբյուրը նրա համար չէր քչքչում, քնարը չէր հնչում: Ամեն բան սուզվել էր, և նա դարձավ դժբախտ ու թշվառ: Բայց նրա սերն աճում էր և նա նախընտրեց մեռնել ու ընդհանրապես դատարկվել, քան հրաժարվել գեղեցկուհուն տիրելուց, որին սիրում էր: Նա զգում էր, որ սերն իր ներսում մոխրացրել է մնացած ամեն ինչ, սերը դառնում էր ավելի հզոր, այն ձգվեց, և գեղեցկուհին ստիպված էր հնազանդվել, աղջիկը եկավ և նա կանգնեց լայն պարզած ձեռքերով, որ առնի իր գրկի մեջ: Բայց կանգնելով նրա առաջ, աղջիկն ամբողջովին կերպարանափոխվեց, և նա` ցնցվելով, զգաց ու տեսավ, որ իրեն է սեղմել ողջ կորսված աշխարհը: Աղջիկը կանգնել էր նրա առաջ ու տրվել էր նրան. երկինքը, անտառը, աղբյուրը` ամեն ինչը կրկին հրաշալի շողշողացին նոր, թարմ գույներով, նետվեցին նրա վրա…

View original post 47 more words

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 10 Սեպտեմբերի, 2014 in Uncategorized

 

Ո՞Վ ԷՐ ԲԱԿՈՒՆՑԻ «ԱԼՊԻԱԿԱՆ» ԿԻՆԸ

Բակունց-1«Ալպիական մանուշակ» պատմվածքը Չարենցի կնոջ` Արփենիկի հիշատակին նվիրելուց առաջ Ակսել Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Նույնիսկ պատմվածքում տողեր կային, որոնք գաղտնազերծում էին Բակունցի սրտի գաղտնիքը: Եվ այդ ճակատագրական կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան:
Ժամանակակիցները պատմում են, որ Ժենյան միջին հասակի, բարեկազմ, փոքր ինչ սրված դիմագծերով աղջիկ էր: Միշտ երազկոտ հայացք ուներ: Հագնվում էր շատ ճաշակով: Սիրում էր ու ծանոթ էր գրականությանը: Այս սերը գալիս էր նրա ընտանիքից, որտեղ առանձնակի վերաբերմունք կար արվեստների նկատմամբ: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 8 Սեպտեմբերի, 2014 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , ,

ՄԵՐ ՊԱՏՄԻՉՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ԳՈՒՍԱՆՆԵՐԸ

isahakyanԱվետիք Իսահակյան

Նվեր մեր ժողովրդական վեպի`
«Սասունցի Դավիթ»-ի հազարամյակին: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 7 Սեպտեմբերի, 2014 in Uncategorized

 

Պիտակներ՝ , , ,

ԿԱՐԼՈՍ ԿԱՍՏԱՆԵԴԱ

Hovikcharkhchyan's Blog

Ցանկացած ուղի ընդամենը մեկն է միլիոնավոր հնարավոր ուղիներից: Այդ պատճառով էլ ռազմիկը միշտ պիտի հիշի, որ ուղին ընդամենը ուղի է: Եթե նա զգում է, որ դա իր սրտով չէ, նա պետք է դա լքի ամեն գնով: Ցանկացած ուղի ընդամենը ուղի է, և ոչինչ չի խանգարում ռազմիկին այն թողնել, եթե այդ բանն անել նրան թելադրում է իր սիրտը: Նրա որոշումը պիտի լինի ազատ վախից ու փառասիրությունից: Ցանկացած ուղու պետք է նայել շիտակ և առանց տատանումի: Ռազմիկը դա փորձարկում է այնքան անգամ, որքան անհրաժեշտ է համարում: Այնուհետև նա իրեն և միայն ինքն իրեն մի հարց է տալիս. այս ուղին սիրտ ունի՞: Բոլոր ուղիները միանման են, դրանք տանում են ոչմիտեղ: Սիրտ ունի՞ այդ ուղին: Եթե ունի, ուրեմն դա լավ ուղի է: Եթե չունի` ուրեմն նրանից օգուտ չկա: Երկու ուղիներն էլ տանում են ոչմիտեղ, բայց նրանցից մեկը սիրտ ունի, իսկ մյուսը չունի: Մի ուղին ճամփորդությունը դարձնում է ուրախ. որքան էլ թափառես` դու և քո…

View original post 20 more words

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 6 Սեպտեմբերի, 2014 in Uncategorized

 

Լրագրողի գանձատուփից

Դանիել-Վարուժան1984 թվականին խորհրդային աննախադեպ շքեղությամբ նշվեց արևմտահայ նշանավոր բանաստեղծ, Մեծ եղեռնի զոհ Դանիել Վարուժանի ծննդյան 100-ամյակը: Նրա «Հեթանոս երգեր», «Ցեղին սիրտը», «Սարսուռներ» և «Հացին երգը» ժողովածուները մեր եթերի անխամրելի զարդերից էին, բայց հոբելյանի օրերին մթնոլորտն ամբողջությամբ Վարուժանով էր ծփում: Բանաստեղծը ծնվել է 1884-ի ապրիլի 20-ին, ձերբակալվել` 1915-ի ապրիլի 24-ին: Հոբելյանական միջոցառումներն սկիզբ առան ապրիլի վերջին` 27 երկրներում օթևանած սեբաստահայերի այցելությամբ: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 6 Սեպտեմբերի, 2014 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,