RSS

Մանկավարժական անտրոպոլոգիայի առարկան, նպատակն ու խնդիրները, դրա մարդասիրական նշանակությունը

23 Հնվ

apm«Մանկավարժական անտրոպոլոգիան՝ որպես մարդաբանության միջճյուղային բնագավառ» դասախոսությունից.
դասախոսության տեքստը՝ Սալով Յու. Ի.

(սկիզբը)

Հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիան կրթության փիլիսոփայության ուղղություն է, որ ծագել է անտիկ աշխարհում և զարգանում է մինչև մեր օրերը։ Սակայն դրա տեղը մարդաբանական ու հատկապես մանկավարժական գիտություններում տարբեր պատմական ժամանակներում տարբեր է եղել։ Մինչև XVII դարը մանկավարժությունը եղել է փիլիսոփայության բնագավառներից և ամենասկզբից ունեցել է անտրոպոլոգիական ուղղվածություն, քանի որ մարդն իր էությամբ, ցեղային ու անհատական բնութագրերով փիլիսոփայական որոնումների կենտրոնում էր։ Եվ միայն Կոմենսկու գործերում մանկավարժությունը առանձնացավ որպես ինքնուրույն գիտական կարգ՝ սեփական առարկայով ու հասկացությունների ցանցով։

Հարկավոր է նշել, որ հոգեբանա-մանկավարժական-անտրոպոլոգիական ուղղությունը զարգանում էր հիմնականում կամ մանկավարժ-փիլիսոփաների, կամ այն մանկավարժների միջոցով, ովքեր ձգտում էին դեպի փիլիսոփայական հետազոտությունները։ Դրանց շարքում նախ և առաջ հարկավոր է նշել Յան Ամոս Կոմենսկուն, Ջոն Լոկին, Ժան Ժակ Ռուսսոյին, Յոհան Հենրիխ Պեստալոցցիին, Յոհան Ֆրիդրիխ Հերբերտին, Ադոլֆ Դիստերվերգին, Ուշինսկուն և այլոց։

Հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիայի հիմքում ընկած գլխավոր գաղափարն այն է, որ կրթական գործընթացը հարկավոր է կառուցել տվյալ պահին մարդու բնույթի մասին, անհատականության կայացման տարիքային աստիճանների մասին, անհատականության սոցիալիզացիայի ճանապարհների ու ձևերի մասին եղած պատկերացումների համաձայն։

Այս կարծես թե բնական, ակնհայտորեն անհրաժեշտ մոտեցումը մանկավարժական գործունեության մեջ հաճախ անտեսվում է, իսկ դպրոցի գործունեությունը կողմնորոշվում է իր սաների անհատական ու քաղաքացիական հատկանիշների առումով պետական պատվերի կատարմամբ, մարդու կրթվածության որոշակի մոդելով, այն անհատականության մոդելով, որ հարմարված է տվյալ սոցիումի կյյանքի պայմաններին, և այլն։ Կրթական գործընթացում հոգեբանա-մանկավարժական-անտրոպոլոգիական մեթոդոլոգիայի ոչ բավարար սահմանվածությունը բացատրվում է նաև համապատասխան փիլիսոփայական-մանկավարժական գաղափարների թույլ ռեֆլեկտավորվելով։ Առաջին անգամ մանկավարժական անտրոպոլոգիայի մշակման անհրաժեշտության խնդիրը ողջ լրջությամբ դրել է Ուշինսկին։ Նրանից առաջ հոգեբանական-մանկավարժական անտրոպոլոգիայի հիմնական գաղափարներն ու հասկացությունները ձևակերպող գիտնական-մանկավարժները առանձնապես չէին նշել դա մանկավարժական գիտելիքների կազմում։

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսական մանկավարժական մտածողության մեջ հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիան՝ որպես առանձնահատուկ տեսական ուղղություն, արդեն արտացոլված էր։ Հաշվի առնելով Ուշինսկու ազդեցությունը ռուսական մանկավարժական տեսության ու գործունեության վրա՝ նման իրադրությունը միանգամայն բնական է։

Հեղափոխությունից հետո հոգեբանա-մանկավարժական-անտրոպոլոգիական կողմնորոշիչները մանկավարժության մեջ զգալիորեն կորսվել էին, համենայնդեպս, մինչև 1961 թվի՝ ընդլայնված կոմունիզմի կառուցումը։

Մինչ այդ «դասակարգային-պրոլետարական մոտեցումը», «աշխատանքային միասնական դպրոցի» գաղափարը, որ «պետք էր պրոլետարական պետությանը», գործնականում բացառում էին հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիայի զարգացման հնարավորությունը կրթական համակարգի գործունեության մեջ։

«Ընդլայնված կոմունիզմի կառուցման» ծրագրի նպատակային կետերից մեկը ներդաշնակ, համակողմանի զարգացած անհատի դաստիարակումն էր։ Տվյալ մոտեցումը, ակտիվացնելով սովետական մարդաբանությունը, նոր ձևով էր ուղղորդում մանկավարժական տեսության ասպարեզի մշակումները։ Ճիշտ է, ժամանակ էր պետք, որ հայտնվեին և գործընթացի մեջ ներդրվեին այնպիսի հումանիտար մանկավարժական համակարգեր ու տեխնոլոգիաներ, ինչպիսին են Շ.Ամոնաշվիլու մարդասիրական-անհատական տեխնոլոգիաները, Զակատովայի՝ ըստ երեխաների հետաքրքրությունների տարբերակված ուսուցման մշակութադաստիարակչական տեխնոլոգիաները, Ինգա Ունտի, Գրանիցկայայի, Կիրսանովի՝ ուսուցման անհատականացման տեխնոլոգիաները, Դավիդովի, Զանկովի,  Էլկոնինի զարգացնող ուսուցման համակարգը, Յամսկայայի անհատականության՝ ուղղորդված զարգացնող համակարգը, Սերևկոյի ինքնազարգացնող ուսուցման համակարգը և այլն։

Ժամանակակից հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիայի մշակման անհրաժեշտությունը վաղուց էր գիտակցվում, սակայն մինչվերակառուցման ժամանակաշրջանը բազմաթիվ խոչընդոտներ ուներ։ Մարքսիստ- փիլիսոփաների մեջ տարածված է այն կարծիքը, որ բացի պատմականից, ուրիշ ոչ մի անտրոպոլոգիա չի պահանջվում։ Մարդու խնդիրը, ըստ նրանց, մարքսիստական փիլիսոփայության մեջ գլխավորներից մեկն է. սրա մշակումները ներդաշնակորեն կապվում են փիլիսոփայական մյուս խնդիրների հետ և կազմում են միասնական միատարր գիտելիքը։ Երկրում նույնիսկ փիլիսոփայական դպրոցներ էին հաստատվվել (օրինակ՝ Ուրալսկի պետհամալսարանում՝ Կ.Ն. Լյուբուտինի գլխավորությամբ), որ իրենց առաջ նպատակ էին դրել ապացուցելու, որ փիլիսոփայական անտրոպոլոգիայի մշակումը կեղծ խնդիր է՝ բուրժուական գաղափարախոսության դիվերսիայի բազմաթիվ ձևերից մեկը։ Այս պայմաններում հոգեբանամանկավարժական անտրոպոլոգիայի մասին հարց անգամ չէր կարող լինել։ Վերակառուցման շրջանում նույնպես  ռուսական կրթական համակարգում իրադրությունը միանշանակ չէր։ Մի կողմից, ինչպես մյուս հանրային կառույցները, կրթական համակարգը ճգնաժամ էր ապրում, նշանակալիորեն խարխլվել էր դրա նյութատեխնիկական, ֆինանսական հիմքը։ Մյուս կողմից բազմաթիվ ու տարատեսակ նորամուծություններ եղան դրա զարգացման մեջ, իրականացավ կոմերցիոն կողմը, ի հայտ եկան կրթության մարդկայնացման  ու մարդասիրականացման բազմաթիվ մշակումներ, դրա անհատական կողմնորոշումները, անհատականացումն այսօր ստեղծել են բարենպաստ պայմաններ՝ նոր հիմքի վրա վերածնելու հոգեբանամանկավարժական անտրոպոլոգիան։

Մանկավարժական անտրոպոլոգիան գիտական համակցված կարգ է։ Դրա առարկան մարդու՝  նվաճված գիտական ու փիլիսոփայական պատկերացումներին ու նրա բնույթին, նրա էության զարգացմանը, այդ զարգացման անհատական տեսանկյունին համապատասխան ձևավորման ու դաստիարակման օրինաչափությունները, ճանապարհներն ու նպատակաուղղված գործունեության մեթոդներն են։

Այդ գիտական կարգի նպատակը ժամանակակից կրթական գործընթացի ամուր գիտական բազա ստեղծելն է, մանկավարժների ու հոգեբանների գործունեության հիմնական կողմնորոշիչների ձևավորումը մարդկային ցեղի էության պատմական վիճակների գաղափարին, արդի փուլի բովանդակությանն ու զարգացումներին, մարդկության բնույթի զարգացման՝ տվյալ ժամանակահատվածում ծագող և գործող անհատական-տիպաբանական գոյացություներին, մեր ժամանակներում անհատական-սուբյեկտային հնարավորություններին նրանց ծանոթացնելու միջոցով։ Հենց նշված գաղափարների բովանդակությունը պիտի առաջին հերթին որոշի անհատի՝ սոցիումին հաղորդակից դարձնելու նպատակաուղղված գործունեության ճանապարհները, ձևերն ու մեթոդները։

Նպատակներ են.

  • Էական-ցեղային, անձնային-տիպաբանական և անհատական-սուբյեկտային մակարդակներում մարդու զարգացման, մարդկային կեցության տարածաժամանակային բնութագրումների, սոցիոմշակութային գործընթացի օրինաչափությունների, մարդու ստեղծականության զարգացման պայմանների շուրջ խնդիրների գիտական մշակումների իրականացում
  • Առկա անտրոպոլոգիական տեղեկության հիման վրա ժամանակակից մարդասիրական կրթական գործընթացի կազմակերպման օրենքների, ճանապարհների, ձևերի ու մեթոդների, տրված ասպարեզում նորարարության ուղղության ու բովանդակության սահմանում
  • Ապագա հոգեբաններին ու մանկավարժներին, սոցիալական մանկավարժներին, սոցիալական աշխատողներին ծանոթացնելը ճանաչողության անտրոպոլոգիական սկզբունքին, հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիայի առարկային, վերջինիս տեղին մարդու մասին գիտությունների համակարգում, ռուսաստանում և արտերկրում հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիայի պատմությանը։
  • Մասնագետներին զինելը ժամանակակից հոգեբանա-մանկավարժական-անտրոպոլոգիական պատկերացումների հիմքի վրա մշակված մանկավարժական համակարգերով ու տեխնոլոգիաներով։

Աղբյուրը

 

Պիտակներ՝ , ,

One response to “Մանկավարժական անտրոպոլոգիայի առարկան, նպատակն ու խնդիրները, դրա մարդասիրական նշանակությունը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: