RSS

Հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիայի տեղը մարդու մասին գիտությունների համակարգում

29 Մրտ

apm«Մանկավարժական անտրոպոլոգիան՝ որպես մարդաբանության
միջճյուղային բնագավառ» դասախոսությունից.
դասախոսության տեքստը՝ Սալով Յու. Ի.

(նախորդ հատվածը)

Ուշինսկին առաջ է քաշել մի գաղափար այն մասին, որ մանկավարժական անտրոպոլոգիան կարող է ստեղծվել` այսպես կոչված անտրոպոլոգիական այն գիտությունների ձեռքբերումների համադրմամբ, որոնց թվում են մարդաբանական կարգերը՝ սկսած անատոմիայից, ֆիզիոլոգիայից ու մարդու ախտաբանությունից մինչև փիլիսոփայություն, ընդհանուր պատմությունը և «դաստիարակության արվեստը՝ նեղ իմաստով»։

Ինչպես ցույց է տալիս փիլիսոփայության ու գիտության ժամանակակից պատմությունը, ռուս մեծ մանկավարժը մեզ ճիշտ կողմնորոշիչներ է տվել։ Թերևս միայն այն գիտական կարգերի թվարկումը, որոնց տվյալները նախատեսված են ներառել՝ հոգեբանամանկավարժական անտրոպոլոգիայի տեսական-մեթոդական հիմքն ստեղծելու համար, պիտի մի քիչ այլ լիներ։

Քանի որ հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիական գաղափարի մշակման համար մեզ հետաքրքրում են նախ և առաջ մարդու էության-տեսակի ու անձնային զարգացման խնդիրները, նշված գիտական կարգերի կազմի մեջ պիտի մտցնենք նաև սոցիալական փիլիսոփայությունը, փիլիսոփայական անտրոպոլոգիան, պատմական անտրոպոլոգիան, հնէաբանությունը, ազգագրությունը, ընդհանուր և հայրենական պատմությունները, հոգեբանությունը։

Որքանով որ մարդու զարգացումը իրականանում է սոցիալ-մշակութային գործընթացի համակարգում սոցիալական համակարգի ընդհանուր տարածման ընթացքում, այնքանով այն կարգերի թվարկումը, որոնց գաղափարական կառույցները կոչված են կազմելու հոգեբանամանկավարժական անտրոպոլոգիայի գիտական բազան, պիտի ներառի բոլոր մշակութաբանական ու մարդաբանական գիտությունները, այդ թվում՝ հենց մանկավարժականը։

sxema-1

սխեմա 1

Սակայն ընդգրկված փիլիսոփայական ու գիտական կարգերի համադրված ձեռքբերումները կազմում են ընդամենը տեսական-մեթոդաբանական հիմքը հոգեբանական-մանկավարժական անտրոպոլոգիայի, որն ունի իր սեփական առարկան՝ կրթության օրինաչափությունները, ճանապարհները, ձևերն ու մեթոդները՝ ելնելով մարդու էության զարգացման մասին եղած պատկերացումներից։

Կրթական համակարգի գործունեության վերակառուցումը նշված հիմքերով անխուսափելիորեն կհանգեցնի արմատական բնույթի նորարարությունների, քանի որ մինչև հիմա տեսակի մարդկային էության զարգացման ընթացիկ փուլի բովանդակությունը մանկավարժ-հետազոտողների կողմից հաշվի չի առնվել, հետևաբար, չի դիտարկվել դրա կապը մարդկային էության զարգացման անհատական-տիպաբանական և անհատական-սուբյեկտիվ մակարդակներով։

Ակադեմիկոս Վ.Վ.Կրաևսկին առաջարկել է մի սխեմա, որ արտահայտում է նոր հայացքը մանկավարժության՝ որպես համեմատաբար ինքնուրույն գիտական կարգի վրա։ Սա համապատասխանեցնում է ֆունդամենտալ և կիրառական կողմերը։ (սխեմա 1)

Ենթադրվում է, որ մանկավարժության տեսական-մեթոդական բազան որոշող կարգերի կազմը հարկ ունի փոքր-ինչ խմբագրման, և դրա մեջ անպայման պետք է ներառված լինի հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիան։

Մարդու մասին գիտությունների համակարգում մանկավարժության ու մանկավարժական անտրոպոլոգիայի իրական դիրքը արտացոլող սխեման պետք է հետևյալ տեսքն ունենա (սխեմա 2)

sxema-2

սխեմա 2

Հոգեբանամանկավարժանան անտրոպոլոգիայի՝ մանկավարժական կրթության մեջ, հետևաբար նաև մանկավարժական գիտությունների համակարգում դիրքի մասին հարցում առանձնահատուկ դիրքորոշում ունի Վ.Ա.Սլաստելինը։ Նա ենթադրում է, որ որպես մանկավարժական կրթության տրամաբանական կենտրոն հանդես է գալիս մարդու՝ բնության, հասարակության, մշակույթի հետ իր փոխկապակցվածությամբ  ունիվերսալության գաղափարը։ Այս գաղափարը պիտի իրականանա հետևյալ կարգով. մարդ-մարդ-հոգեբանամանկավարժական մոդուլ; մարդ-հասարակություն-սոցիոհումանիտարական մոդուլ; մարդ-մշակույթ- մշակութաբանական մոդուլ; մարդ-բնություն- բնագիտական մոդուլ։

Հոգեբանամանկավարժական մոդուլը, որ ներառում է մանկավարժական ու հոգեբանական կարգերի ամբողջությունը, միաժամանակ հանձնարարում է նաև ուսումնական նյութի ուղղությունը, ընտրության չափանիշները և դրա մեկնաբանությունները, կրթական գործընթացի դոմինանտներն ու ռիթմերը սոցիոհումանիտար, մշակութաբանական և առարկայա-մասնագիտական ծավալների համար։

Սոցիոհումանիտար մոդուլը, որ ներառում է փիլիսոփայությունը, տրամաբանությունը, էթիկան, էսթետիկան, կրոնաբանությունը, պատմությունը, քաղաքագիտությունը, իրավունքը, տնտեսագիտությունը, բացահայտում է մարդկության փորձառության՝ իր ունիվերսալ ու կոնկրետ պատմական դրսևորումներում առարկայական գործունեության տեսանկյունը։

Մշակութաբանական մոդուլը նախադրյալներ է ստեղծում իրականացնելու համար ուսուցչի՝ որպես մշակույթի մարդու կրթության նոր նպատակային կարգի սահմանման, և պիտի ներառի այնպիսի կարգեր, ինչպիսիք են՝ մարմնակրթությունը, օտար լեզուն, մշակութաբանությունը, համաշխարհային գեղարվեստական մշակույթը, երեխաների առողջության պահպանումը, հռետորությունը, ուսուցչի արտիստական մշակույթը, բժշկական էթիկան։

Բնագիտական մոդուլը փիլիսոփայական-անտրոպոլոգիական անդրադարձի լույսի տակ և ուղղված է մարդու՝ բնության մեջ կեցության արտացոլմանը։ Դա ուղղված է ուսուցչի մեջ ձևավորելու աշխարհի բնագիտական նկարագրի, էկոլոգիական մշակույթի, բնական միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։

Վ.Ա.Սլաստելինի գաղափարները ոչ միայն վերաբերում են մանկավարժական կրթության բովանդակությանը, այլև օգնում են ճշտելու հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիայի կապը ընդհանուր առմամբ մանկավարժության տեսության և դրա համակարգում գտնվող առանձին կարգերի հետ։

Ցանկացած գիտության մեթոդական զինանոցը արտացոլվում է նրա գաղափարական ապարատում։ Հոգեբանա-մանկավարժական անտրոպոլոգիայի կարգերի համակարգը, ուր բացատրվում են մարդու զարգացման առանձնահատկությունները, ներառում է մարդու բնույթ, մարդու էություն, մարդու զարգացման՝ էական-տոհմական, անձնային-տիպաբանական և անհատական- անձնական, սոցիալիզացիա, կրթություն, կրթական համակարգեր,  հանրագիտակություն, անտրոպոլոգիական գիտություններ, փիլիսոփայական անտրոպոլոգիա, սոցիալական անտրոպոլոգիա, մշակույթ, էթնոմշակույթ, էթնոմանկավարժություն, դաստիարակություն, դաստիարակության համակարգեր, մանկավարժական իրականություն, կրթության ազգային համակարգեր, մտածողություն, հոգեբանություն,  պատմական հոգեբանություն, բնության հետ համապատասխանեցում, մշակույթի հետ համապատասխանեցում, ոգու ճարտարապետություն, սոցիալական պատվեր, տարիք, գերոնտոլոգիա, կիրառականության մանկավարժութուն, մարդու գոյության տարածություն և ժամանակ, քրիստոնյա-մանկավարժական անտրոպոլոգիա, ճանաչողության անտրոպոլոգիական սկզբունք, ենթամշակույթ և նման այլ հասկացություններ։

Նշված կարգերը օգտագործվում են նաև այլ մարդաբանական և հատկապես մանկավարժական առարկաների մեջ, բայց հոգեբանամանկավարժական անտրոպոլոգիայում դրանք առանձնահատուկ տրամաբանական կապի մեջ են, որ արտացոլում է մարդու զարգացման օրինաչափությունները, մարդու էությանը հատուկ ուժերի ազատագրումը, այդ օրինաչափությունների արձանագրումը մանկավարժական տեսության և գործնականի մեջ, կրթական համակարգերի գործունեությունը։

 

Պիտակներ՝ ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: