RSS

Monthly Archives: Ապրիլի 2015

Տպավորություններ (Impressions)

This slideshow requires JavaScript.

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 26 Ապրիլի, 2015 in Uncategorized

 

Ինչպես էր հավատում Բիսեյը և այլ մանրապատումներ/ Ակուտագավա Րյունոսկե

imagesԲիսեյը կանգնած էր ներքեւում կամրջի տակ ու սպասում էր նրան: Նրա գլխավերեւում, կիսով չափ բաղեղապատ քարե բարձր ճաղաշարի ետեւում, ժամանակ առ ժամանակ պեծկլտում էին կամրջով անցնողների, մայր մտնող արեւով վառ լուսավորված եւ քամու տակ փոքր-ինչ ծածանվող, ճերմակ զգեստների քղանցքները… Իսկ նա դեռ չէր գալիս:

Բիսեյը թեթեւ անհանգստությամբ մոտեցավ հենց ջրին եւ սկսեց նայել անդորրավետ գետին, որի վրայով ոչ մի նավ չէր շարժվում: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 15 Ապրիլի, 2015 in Uncategorized

 

Ակուտագավա Րյունոսկե/ Լյուցիֆերը

images«Ի սկզբանե Տերն արարեց աշխարհը, այնուհետեւ` երեսունվեց հոգիները: Այդ հզորագույն հոգիների մեջ առաջինը կոչվում էր Լյուցիֆեր… Նա պնդում էր, որ խելքով հավասար է հենց Տիրոջը: Տերը զայրացավ եւ նրան դժոխք նետեց… Թեեւ, հայտնվելով դժոխքում, Լյուցիֆերն այնտեղ տառապում էր, հոգիների կեսը վերածվեցին դեւերի եւ ախորժանք էին ապրում այս աշխարհի բերկրանքներից:

Նա խուսափում էր բարի մտադրություններով մարդկանցից»:Ջուլիո Ալեսկիի խոսքից եկեղեցական երրորդ պառակտման առթիվ: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Կանոն գրչության. Ագուտագավա Ռյունոսկէ «Ապագան»

imagesԵս չեմ սպասում, որ ապագայում ճանաչում կգտնեմ. հանրության պատկերացումները երբեք չեն խփում թիրախին:

Մեր ժամանակների հանրության մասին, որ խոսել չարժե: Պատմությունը մեզ ցույց է տալիս, թե որքան հեռու էին հանրության կատարելատիպից Պերիկլեսի ժամանակվա աթենացիները և Վերածննդի շրջանի ֆլորենտացիները: Եթե այդպիսին է այսօրվա և երեկվա հասարակությունը ապա հեշտ է ենթադրել, թե ինչպիսին կլինեն վաղվա հանրային ըմբռնումները: Որքան էլ ցավալի է, ես չեմ կարող թերահավատ չլինել, որ թեկուզ հարյուր տարի անց մարդիկ կկարողանան ոսկին զանազանել ավազից: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Անրի Թրույայա/ Չորս պատեր

скачанные файлыՊատահականությանը վստահելը պարտված մարդուն հատուկ վերաբերմունք է…:

Չորս պատեր: Կիսաբաց փեղկերով պատուհան: Մեկուսացման գինովություն: Առանձնությունը թույլ է տալիս մարդկանց հավատալ հանճարին: Օտարների ներկայությունն է, որ մեզ հարմարեցնում է իրենց խղճուկ չափերին: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Անրի Թրույայա/ Աղոթքը…

скачанные файлы-… Մի սրտից դեպի մի ուրիշ սիրտ տանող ամենակարճ ճանապարհը երբեք չի եղել ուղիղ գիծը, այլ բեկյալ գիծը, որի կատարին նստած է Աստված: Բարոյականի մեջ, ինչպես և արդյունաբերության, պետք է բացառել միջնորդությունները: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 15 Ապրիլի, 2015 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Հայը / Դերենիկ Դեմիրճյան

blog26st31Արդյոք մի բան հասկանու՞մ եք հայից: Որքա~ն տարօրինակ, հանելուկային արարած, որքա~ն խաբուսիկ: Երևու՜յթը, ո՜չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը:Զուտ աշխատանք: Որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես: Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը: Ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը: Ամենից աննպաստն ի՜ր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա~ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա~ն հուսացող է նա: Իր կյանքում նա երկու բան չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանալի~ հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , , ,

Այսօր ապրիլի 7-ն է

Ես ու ընկեր Բեդիրյանը

Ես ու ընկեր Բեդիրյանը

Երբ 2-րդ կուրսում պիտի սկսեինք գրաբար անցնել, բոլորս ուզում էինք ակադեմիայի թղթակից անդամ Աշոտ Աբրահամյանի խմբից լինել։ Փառահեղ մարդ էր՝ բարձրահասակ, խոժոր։ Արտաքինով արդեն սաստում ու կծկվել էր ստիպում։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

Ծերությունն ավելի ուշ է սկսվում

Գալայի դիմանկարը Սալվադոր Դալի

Գալայի դիմանկարը
Սալվադոր Դալի

Համարվում է, որ  կյանքի տևողության երկարելու գլխավոր արդյունքն այն է, որ տարեց մարդիկ հիմա ավելի երկար են ապրում։ Բայց այդպես չէ։
Կյանքի տևողության աճի գլխավոր, մեծ, ռազմավարական, մեր աչքի առաջ ողջ մարդկությունը փոխող արդյունքը բոլորովին էլ այն չէ, որ ծերությունը հիմա ավելի երկար է տևում, այլ այն, որ դա ուշ է սկսվում։
Նրանց համար, ովքեր հիմա 40, 50, 55 տարեկան են, ծերությունը մինչև 75-80 տարեկանը չի գա։ Այսինքն՝ 25 լավագույն տարի՝ քառորդ դար ավելի ուշ կգա, քան մեր ծնողների սերնդի համար էր։
Դեռ բոլորովին վերջերս մարդու կյանքում ընդամենը երեք հիմնական փուլ կար՝ երիտասարդություն, հասունություն, ծերություն։ Հիմա «հասունությունը» սկսվում է 50 տարեկանում և նշանավորում է իրենով մարդու կյանքի բացարձակապես նոր, առաջ պարզապես գոյություն չունեցած մի փուլ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,