RSS

Այսօր ապրիլի 7-ն է

07 Ապր
Ես ու ընկեր Բեդիրյանը

Ես ու ընկեր Բեդիրյանը

Երբ 2-րդ կուրսում պիտի սկսեինք գրաբար անցնել, բոլորս ուզում էինք ակադեմիայի թղթակից անդամ Աշոտ Աբրահամյանի խմբից լինել։ Փառահեղ մարդ էր՝ բարձրահասակ, խոժոր։ Արտաքինով արդեն սաստում ու կծկվել էր ստիպում։ Պետրոս Բեդիրյանը նոր էր վերադարձել արտասահմաններում (եթե չեմ սխալվում, Կիպրոսում) երկար ժամանակ դասավանդելուց, և մենք նրա մասին գրեթե ոչինչ չգիտեինք։ Առաջին դասին նա մի քիչ բացատրեց, թե ինչ սկզբունքով է դասընթացն անցկացնելու, ներկայացրեց ուսանողից իր ունեցած պահանջները, գնահատման իր սկզբունքը… Վերջում, երբ զանգն արդեն հնչել էր, և մենք պատրաստվում էինք դուրս գալու լսարանից, շրջվեց ու հայտարարեց. — Ինձնից ավարտական վինետկայի համար նկար չուզեք։ Զարմացանք։ Դեռ ո՞ւր է՝ ավարտականը….

Երկրորդ պարապմունքից հասկացանք, որ առանց Բեդիրյանի ավարտական վինետկա չի լինելու։ Ու…. սկսեցինք հնարներ մտածել՝ նկարը ձեռք բերելու։

Ապրիլի 7-ը անվանի բառագետ, բառարանագիր, լեզվաբանության դոկտոր Պետրոս Բեդիրյանի ծննդյան օրն է։ Շնորհավոր Ձեր օրը, սիրելի՛ ուսուցիչ։ Բախտավոր եմ, որ Ձեր սանն եմ եղել։

 
 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: