RSS

Ավ.Իսահակյան/ բանաստեղծություններ

07 Հկտ
Ավ.Իսահակյան

Ավ.Իսահակյան

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը — գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին։

Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Սիրտս երկինք է

Սի՜րտըս երկինք է…

— Սի՜րտըս երկինք է…
Ամէն արարած
Աստղ ունի այնտեղ —
Գահ ունի այնտեղ։

— Սի՜րտըս երկինք է…
Բո՜յր կու տայ ծաղկին,
Սէր կու տայ կոյսին,
Կեանք կու տայ անկեանք,
Չոր անապատին —
Ամայի սրտին —
— Սի՜րտըս երկինք է…

***

Մարդու տենչանքն է՝ հավիտյան ապրե՜լ
Եվ լինել Աստված տիեզերաշեն,
Ամենակարող, ամենահզոր
Եվ ամենագետ։

***

  • — Ի՞նչ պիտ լինեմ կյանքից հետո,-
    Հարցում արի ես բնության։
    -Ինչ որ էիր կյանքից առաջ,-
    Այսպես տվե ինձ պատասխան։
 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 7 Հոկտեմբերի, 2015 in ընթերցարան

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: