RSS

Monthly Archives: Դեկտեմբերի 2015

Աշխարհն անդունդի եզրին է

Շաուն ՌChomskyենդըլի հարցազրույցը Նոամ Չոմսկու հետ
ապրիլի 28, 2014

Իմ հարցազրույցը աշխարհահռչակ լեզվաբան և քաղաքական այլախոհ Նոամ Չոմսկու հետ կայացել է Միջազգային գրականության PEN World Voices փառատոնին, որ սկսվել է այսօր Նյու Յորքում։ Չոմսկին «Սահմանագծին» թեմայով ընթերցումների համար տեղ կզբաղեցնի ուրիշ լուսավորյալների կողքին, ինչպիսիք են Սալման Ռաշիդը, Գադոն, Ադոնիսը, Ջուդիթ Բուլթերը և Քոլմ Թոյիբինը ։ Ես ու Չոմսկին անցյալ շաբաթ խոսել ենք ինքնաքննադատության, քաղաքական ճգնաժամի մասին և թե աշխարհի որ ամենաշատ ճնշող խնդիրը կարող են ակտիվիստները հիմա բարձրացնել։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Հիմնական տասը փիլիսոփայական հասկացությունները

1372-730x512«Фактрум»-ը հրատարակում է շատ հետաքրքիր մի ժողովածու, որտեղ կարճ ու մատչելի լեզվով բացատրվում են փիլիսոփայության ամենակարևոր հասկացությունները, որոնք ամեն մարդու համար օգտակար են։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Լևոն Խեչոյան/ «Մհերի դռան գիրքը»

Մեջբերումներ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , , ,

«Մհերի դռան» առաջ

Untitled-281Բոլոր ժամանակներում մարդուն գրավել է խորհրդավորը, գաղտնին, թաքնագիտությունը… Հենց այդ հետաքրքրությունն է ֆանտաստիկայի ժանրը ծնել։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

Հուդայի մատնության երեք վարկածները

borges

Խորխե Լուիս Բորխես

There seemed a certainty in degradation.
T. E. Lawrence, Seven Pillars of Wisdom[1]

Փոքր Ասիայում կամ Ալեքսանդրիայում, երբ Բասիլիդեսը մեր քրիստոնեական շրջանի երկրորդ դարում հայտարարում էր, թե տիեզերքը անկատար հրեշտակների հանդուգն կամ չարանենգ նյութանքն է, գուցե Նիլս Ռունեբերգը յուրօրինակ մտավոր կրքով ղեկավարեր գնոստիկների համայնքներից մեկը: Երևի Դանտեն նրա համար էլ սահմաներ կրակե մի պարունակ, գուցե նրա անունը Սատորնիլոյի և Կարպոկրատեսի միջև լրացներ կրտսեր աղանդապետերի ցանկը, երևի իր ամբարտավանություններով պճնյալ քարոզներից մեկը՝ «Liber adversus omnes haereses»-ը[2] պարականոն գրքում պահպանվեր կամ ոչնչանար, երբ վանական գրադարանի հրդեհը խժռեր «Sintagma»-ի[3] վերջին օրինակը: Սակայն Աստված նրա համար սահմանեց 20-րդ դարը և Լունդ քաղաքը: Այնտեղ, 1904 թվականին լույս տեսավ նրա «Kristus och Judas»-ի[4] առաջին հրատարակությունը, այնտեղ, 1909 թվականին լույս տեսավ նրա գլուխգործոցը՝ «Den hemlige Frälsaren»-ը[5]: (Այս վերջինի 1912 թվականի հրատարակությունից գերմաներեն մի տարբերակ կա՝ Էմիլ Շերինգի փոխադրությամբ, և  կոչվում է «Der heimliche Heiland»)[6]: Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ , ,

ԵԿ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՍ

tagoreՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

Եկ ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։ Թող լինես հերարձակ-թափված վարսերով, թող սանրվածքդ լինի անկարգ ու կորսաժիդ ժապավենները քանդած, ինչ փույթ։
Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,