RSS

Լևոն Խեչոյան/ «Մհերի դռան գիրքը»

19 Դկտ

Մեջբերումներ

  • Մհերին սպանած-թաղած լինելու՝ իշխանություների ձգտումը՝ «Ոխը Վերգոյին թույլ չէր տալիս գիտակցել՝ ինչը կարող էր Մհերին ոչնչացնել, նրա հետ միասին նաև իրեն կկործաներ» (59)
  • «Սովորական մահկանացուի յոթանասուն-ութսուն տարիների կյանքը շատ ավելի գերադասելի էր, քան զանազան բռնություններով ուղեկցվող անընդհատ տառապողի անմահությունը» (29։ Ինչո՛ւ ենք հրաժարվում մեզնից)։
  • Մհերի փակվելը. «Գիտեք՝ ինձ թվում է՝ Ագռավաքարը ոչ զնդան, ոչ էլ քարե դամբարան կոչելն է ճիշտ, ինչպես ազգագրագետներից ու բանասերներից ոմանք են անում։ Կարծում եմ՝ ավելի շատ բնության արգանդի է նման՝ Նյութական անգոյություն ծնողԿարելի է ժողովրդի ողնաշար, քրոմոսոմ, հոգևոր բանականություն էլ անվանել կամ էլ՝ հավերժական արժեքների, նպատակների և երազանքների խորհրդաբանություն, որտեղ ազգը, միլիոնավոր տարիների ընթացքում մեղվի նման աշխատելով, հոգևոր հարստություն էր կուտակել։ (էջ 95-96։ Հողը չի կարող պահել էդ հարստությունը)
    — Մհերը գնացել, աշխարհի սկիզբն է փնտրել, պտտվել, նույն տեղն է դուրս եկել
    -Խաչպատարազին անընդհատ հայտնվում է շիկավուն կարմիր թիկնոցով պատանու տեսքով
    -Հովիվը տեսել է Մհերին և տեղեկությունը ծախում է գիտնականներին ցրտադիմացկուն խաղողի տնկիով ու անասունով
    -Սանասար-Բաղդասարը Թորոս իշխանի կողմից ուղարկվում են Վասպուրականի սպարապետի որդու հարսանիքին՝ որպես դեսպան։
  • Ժամանակի չգոյությունը (բոլոր հերոսները ապրում են այսօրվա նման՝ զգացողություններ, արտահայտչամիջոցներ, տրամադրություններ։ Թեպետ «Սասունը կար դեռ Սենեքերիմ արքայի զույգ տղաների փախչելուց(մ.թ.ա. 7-րդ դար) շատ առաջ էլ եղել է, հերոսները քրիստոնյա են՝ քրիստոնեական ծեսեր են անում, տոները քրիստոնեական անուններով են). որպես հաստատում՝ «Հրագույն հագուստով՝ մեկ արծվի,անգղի, մեկ էլ խաչաթև թռչնի դեմք ունեցող սուրհանդակն ազգային վեպի մյուս մարդկանց հետ էլ էր հանդիպեցրել, նրանք էլ գոյություն ունեին Ագռավաքարի բովանդակության մեջ, անգամ նրանք, որ նոր սերունդ էին, և նրանք, որ դեռ չէին ծնվել՝ հետավայում էին արգանդ ընկնելով սաղմնավորվելու։ տասնչորս օր նրանց կողքին լինելով՝ համոզվել էլ՝ բոլորն անվերջանալի պատմության և ամբողջական ժամանակի մեկ միասնությունն էին»։

Պատմողի կերպարը («հիմա»-ն)
Անօգնական, ապիկար, ձախողակ մի մարդ է, որ ուրիշ ոչ մի բան ոչ գիտի, ոչ կարողանում է, բացի իր մտածած գրքից, որի մասին էլ հստակ համոզվածություն չունի (չունի՞)։ Սրան լսելու է գալիս ուսանողությունը՝ երիտասարդությունը (նաև ուրիշ կուրսերից)։ Ինքը Խաչ Պատարազի կերպարն է։ Կանանց առաջ՝ մեղավոր, ինչպես մեղավոր էր Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը։ Վիկտորը՝ բողոքող, մերժող, ինքնապահպանման բնազդով, պատերազմի մերժումով, սասնա ծուռն է։ Ցուցադրական պիտի դուրս գա։ Ոչխարի պես ամեն լսածի հետևից գնացողը չի։ Բայց և գաղտնի բողոքողը չի։ Սրանք ազգային ինքնության տարբեր կողմերն են՝ լավն էլ, վատն էլ։

Գլխավոր ասելիքը
Շրջահայաց, հազար անգամ չափ ու ձև անող, երկրի ճակատագրի համար նույնիսկ զգուշավոր տեսիլքներով մարգարեացող Ձենով Հովանին փոխարինելու էր եկել մեկը, որի կողմնորոշումը ոչ թե տոհմային միաբանությանն էր ուղղված, այլ թափանցում էր մեկ մարդու՝ անհատի հոգևոր խորքերը։ Ժխտելով կոլեկտիվ հավաքականության՝ կատարելության հասցված ինքնապահպանության բնազդները՝ փորձում էր մի անձնավորության ներքնաշխարհում որոնել հավերժական արժեքների չափանիշները։ (240-241)

Ի տարբերություն նախնիների՝ Մհերը համոզված էր՝ գոյատևելու համար պարտադիր չէ սպանելը։ Երկրագնդի վրա բոլոր ողբերգությունների իրական պատճառը ապրելու համար սպանելու նշանաբանն էր։ Ճիշտ է, ժողովուրդը Մհերի ասած վարդապետությունը դեռևս մտքով, նախադասությունով կամ որևէ արտահայտչամիջոցով ձևակերպելու զորություն չուներ, սակայն քանի գնում, աստիճանաբար մոտենում էր ասվածի բովանդակությանը։ Մհերը հավատացած էր՝ անկախ ժողովրդի ընկալել-չընկալելուց, այն կենդանի էր և անապատի շրջապտույտների խորքում սպասում էր մարդուն, եթե հասարակությունը չհավատար նրան, կսկսվեր կործանարար սկիզբը։ Վերջ դնել սպանելուն. սա է նոր, մեկ ուրիշ աշխարհի աղոտ նշմարվող մուտքի դարպասը, հենց այնտեղից էր սկսվում իրական կյանքը, ինչպիսին որ այն պիտի լիներ։ (276)

Մհերին էլ էր հաջողվում հաղթանակի պարգևած երջանկաբեր պահերը ապրել, սակայն դա ընդամենը մի քանի վայրկյան էր տևում, հետո դարձյալ հանդիպելով դատարկության ու անհուսության զգացողությանը՝ ամեն բան քարուքանդ էր լինում։ Ինչո՞ւ էր այդպես։ Պատճառը հավանաբար ներսում մշտապես հակադիր երկու կեսերի մեջ էր. Մհերին պարզապես մի բան չէր հաջողվում. հողագնդի վրա ապրող մարդու երջանկության գաղտնիքն ընկալել. այդ ինչպես էր, որ նա , մահկանացու լինելով,  երջանկության զգացողություններ էր ունենում։ (274)

Ագռավաքարը ձվի էլ է նման։ Մհերը դեղնուցի արևային կետն է, ինչպիսին լինում է թե՛ բուսական, թե՛ կենդանական սերմի մեջ՝ իր ժամանակին սպասող սաղմնային զորությունը՝ մեկ ուրիշ կյանքի սկիզբ դնողը։

Ագռավաքարը միստիկ ոգու էլ է նման, միաբանվելով Մհերի հետ՝ հայրենիքի գոյությունն է արարում, որտեղ մենք ապրում, ստեղծում, լացում, մեռնում ենք։ (282-283)

Գիտե՞ք ինչն է մհերյան ոգու՝ նրա ծննդյան սկզբին Ագռավաքարից դուրս բերելուն իմ այդքան կարևորություն տալու պատճառը. Երկրագնդի առաջին մարդու սպանելուց հրաժարվելը։ Բանականությունը լույսի պես դուրս էր գալիս խավարից։ (284)

Այդ պահին Սանասարի ես-ը գնում էր ջրի հավերժ գիշերայինի միջով, անընկալելի՝ սկզբով ու վերջո. Ոչ ոք չէր հասել նրան, չէր էլ հասնի։ Տեսնում էր իր ես-ին առեղծվածի խորքով միանգամից անցնելիս։ Միաժամանակ հիշում է եղբոր հետ ստրկության մեջ ծնվելը, այնտեղ մոր գերի պահվելը։ Քանի դեռ մայրն ու ջրերի գոյը իրեն չեն հանդիպում, ուրեմն ինքը պիտի գիտակցի, եթե բռնություն կա, մարդկության հավերժականությունը չի կարող իրականություն լինել։ (293)

Ամենաառաջնային արժեքներից մեկն ազգային վեպում «Հացն ու գինին, Տեր կենդանին» էի հաշվում, որ մինչև մեր օրերը հասած եռագույն դրոշի խորհուրդն է։ Դեղինը հացն է, կարմիրը՝ գինին, իսկ կապույտ գույնը՝ երկինքը, որտեղ Մհեր աստվածն է ապրում։ (356)

-Ինձ աևն է կարգել, որ Ագռավաքար մտնեմ, ընթացքը տեսնեմ, ազգային վեպի մարդկանց հետ հանդիպեմ։ Ասա՝ ինչի՞ համար։
— Ինչի՞։
— Նրա համար, որ մարդն սպանում է, հոգու կարիքն ունի, ազգերը հակառակությունով են լցված։ (385)

Կարևոր հատվածներ են նաև սկզբից՝ 

  • Էպոսական ճյուղի՝ ակնհայտ Աստվածաշնչի պատումներին հարելը՝ դրանով Էպոսը աստվածաշնչի հետ համեմատելը։ Ոգեղենը։ Մհերի, Դավթի մասին առասպելները, թե էլ հետ չեն գալու, մեռել են, ինչ-որ հեռու մի տեղ գերեզման ունեն (ինչպես Քրիստոսի մասին են ասոմ)։ (19-20) «Սասնա Ծռերը» մեր աստվածաշունչն է։
  • Մհերը ինքնություն է. Մհերին պետք է ընդունել։ Դրանից վախենալը ինքնությունից՝ պատասխանատվությունից վախենալ է։ Չվախենալ՝ նշանակում է չմեռնել-անմահ լինել (26-27, 28)։
 
 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: