RSS

Հիմնական տասը փիլիսոփայական հասկացությունները

19 Դկտ

1372-730x512«Фактрум»-ը հրատարակում է շատ հետաքրքիր մի ժողովածու, որտեղ կարճ ու մատչելի լեզվով բացատրվում են փիլիսոփայության ամենակարևոր հասկացությունները, որոնք ամեն մարդու համար օգտակար են։

  1. Պլատոնի գաղափարների տեսությունը
    Պլատոնն առաջինն էր, որ «իրերի աշխարհը» տարանջատեց «գաղափարների աշխարհից»։ Գաղափարը (էյդոս), ըստ Պլատոնի, իրերի աղբյուրն է, դրա նախատիպը, որ ընկած է ամեն առարկայի հիմքում։ Մեր գիտակցության մեջ առկա «սեղանի գաղափարն», օրինակ, հնարավոր է՝ համընկնի իրականության մեջ կոնկրետ սեղանի հետ, հնարավոր է՝ ոչ, բայց «Սեղանի գաղափարն» ու «կոնկրետ սեղանը» առաջվա պես կշարունակեն մեր գիտակցության մեջ առանձին գոյատևել։
    Գաղափարների և իրերի աշխարհների բաժանման ցայտուն արտահայտությունը Պլատոնի հայտնի առասպելն է քարանձավի մասին, որտեղ մարդիկ տեսնում են ոչ թե իրերն ու ուրիշ մարդկանց, այլ նրանց ստվերները քարանձավի պատին։ Պլատոնի համար քարանձավը մեր աշխարհի այլաբանությունն է, որտեղ մարդիկ ապրում են՝ ենթադրելով, որ պատի վրա ստվերները իրականության ճանաչողության միակ միջոցն են։ Այնինչ իրականում ստվերներն ընդամենը պատրանք են, բայց այնպիսի պատրանք, որի պատճառով մարդ ի վիճակի չէ հրաժարվելու իր «կեղծ գիտակցությունից» և, որովհետև ընդունակ չէ քննադատաբար հարց առաջ քաշելու իրականության գոյության մասին, հաղթահարելու դա։
    Զարգացնելով պլատոնական գաղափարները՝ ավելի ուշ շրջանի փիլիսոփաները հասան մինչև «իրերն իրենց մեջ» գաղափարին։
  2. Ինտրոսպեկցիա
    Ինտրոսպեկցիան (լատ. Introspecto-ից՝ «նայում եմ ներս») ինքնաճանաչման միջոց է, որի ընթացքում մարդն ուսումնասիրում է արտաքին իրադարձություններին իր ներքին արձագանքը։ Ինտրոսպեկցիան մարդու արմատական պահանջմունքներից է, որ հնարավորություն է տալիս ինքն իրեն խնամքով ուսումնասիրելու, բացատրելու իրեն՝ ինչու է հավատում նրան, ինչին հավատում է, և հնարավո՞ր է արդյոք, որ իր հավատը սխալմունք է։ Մեթոդի հիմնադիրը համարվում է բրիտանացի մանկավարժ ու փիլիսոփա Ջոն Լոկկը, ով, հենվելով Ռենե Դեկարդի գաղափարներին, ցույց տվեց, որ գոյություն ունի բոլոր իմացությունների միայն երկու ուղղակի աղբյուր. արտաքին աշխարհի օբյեկտները և մարդու բանականությունը։ Այս առիթով գիտակցության հոգեբանական բոլոր նշանակալից փաստերը բաց են ուսումնասիրման համար միայն իրեն՝ճանաչողության սուբյեկտին, միանգամայն հնարավոր է, որ «կապույտ գույնը» մի մարդու համար բոլորովին էլ նույնը չէ, ինչ «կապույտ գույնը» մի ուրիշ մարդու համար։ Ինտրոպեկցիայի մեթոդը օգնում է հետևելու մտածողության փուլերին՝ զգացմունքը բաժանելով տարրերի և տրամադրելով մտքերի ու գործողությունների փոխկապակցվածության լիարժեք պատկերը։ Ինտրոսպեկցիան սովորեցնում է ավելի վերացական ու ավելի լայն մտածել, օրինակ՝ «մեծ կարմիր խնձորն» ընկալել որպես «կարմիրի զգացողություն, որ փոխվում է կլորի տպավորությամբ, որի հետ առաջանում է լեզվի թեթև խուտուտ՝ ըստ երևույթին համային զգացողության հետքը»։ Բայց չարժե շատ խորանալ ինտրոսպեկցիայում. սեփական տպավորություններին հետևելու վրա չափից ավելի կենտրոնացումը բթացնում է իրականության ընկալումը։
  3. Սոլիպսիզմ
    Սոլիպսիզմը (լատ. solus՝ «միակ» և ipse «ինքն») փիլիսոփայական գաղափարախոսություն է, ըստ որի մարդը որպես միակ գոյություն ունեցող և իրեն միշտ հասանելի իրականությանը միջամտություն ճանաչում է միայն սեփական բանականությունը։ «Աստված չկա, տիեզերք չկա, կյանք չկա, մարդկություն չկա, դրախտ չկա, դժոխք չկա։ Այս ամենը ընդամենը երազ է, խճճված, հիմար երազ։ Քեզնից բացի ոչինչ չկա։ Իսկ դու միայն միտք ես, թափառող միտք, աննպատակ միտք, անօթևան միտք՝ կորած հավերժական տարածության մեջ»։ — Այսպես է ձևակերպում սոլիպսիզմի հիմնական նշանաբանը Մարկ Տվենը իր «Խորհրդավոր անծանոթը» պատմվածքում։ Այդ նույն գաղափարն են, ընդհանուր առմամբ, ցուցադրում «Պարոն Ոչ ոքը», «Սկիզբ», «Մատրիցա» ֆիլմերը։
    Սոլիպսիզմի տրամաբանական հիմնավորումն այն է, որ մարդուն մատչելի են միայն իրականության իր ընկալումը և իր մտքերը, այն դեպքում, որ ամբողջ արտաքին աշխարհը գտնվում է արժանահավատության սահմանից դուրս։ Իրերի գոյությունը մարդկանց համար միշտ հավատի առարկա է լինելու ընդամենը, ոչ ավելին, քանի որ եթե մեկը պահանջի դրանց գոյության ապացույց, մարդը չի կարող դրանք ներկայացնել։ Այլ կերպ ասած՝ ոչ մի մարդ չի կարող համոզված լինել իր գիտակցությունից դուրս ինչ-որ բանի գոյության մեջ։
  4. Թեոդիցիա
    Եթե աշխարհն ստեղծված է ինչ-ինչ բարձրյալ մտահղացմամբ, ինչո՞ւ են այդքան շատ դրանում անհեթեթությունն ու տառապանքը։ Հավատացյալների մեծ մասը վաղ թե ուշ սկսում է այս հարցն իրեն տալ։ Հուսալքվածներին օգնության է գալիս թեոդիցիան՝ կրոնա-փիլիսոփայական գաղափարախոսություն, ըստ որի Աստված անվերապահորեն ըդունվում է որպես բացարձակ բարի, որից հանվում է ցանկացած պատասխանատվություն աշխարհում չարի առկայության համար։
    Այս ուսմունքը հիմնվել է Լեյբնիցի կողմից, որպեսզի պայմանականորեն «արդարացնի» Աստծուն։ Այս գաղափարախոսության գլխավոր հարցն է՝ «Ինչո՞ւ Աստված չի կամենում ազատել աշխարհը դժբախտությունից»։ Պատասխանների տարբերակները չորսն են. կամ Աստված կամենում է ազատել աշխարհը չարից, բայց չի կարողանում, կամ կարողանում է, բայց չի կամենում, կամ չի ուզում և չի կարողանում, կամ ուզում է և կարողանում է։ Առաջին երեքը չեն համապատասխանում Աստծո մասին եղած պատկերացումներին՝ որպես Բացարձակություն, իսկ վերջին տարբերակը չի բացատրում չարի առկայությունը երկրի վրա։
  5. Բարոյախոսական ռեալիզմ
    Կյաքն անհամեմատ հեշտ կլիներ, եթե չարն ու բարին ֆիքսված լինեին, բացարձակ հասկացություններ լինեին։ Բայց հաճախ բախվում ենք նրան, որ ինչ բարի է մի իրադրությունում, կարող է չարիք լինել ուրիշ մեկում։ Պակաս սկզբունքային դառնալով նրա նկատմամբ, թե ինչն է բարի և ինչը՝ չար՝ մոտենում ենք բարոյակախոսական ռեալիզմին՝ «չարն» ու «բարին» տարանջատելը ժխտող և բարոյական պարտադիր նորմի ու կարգի գոյությունը մերժող էթիկական սկզբունքին։ Բարոյախոսական ռեալիզմը, ի տարբերություն բարոյախոսական բացարձակության, չի համարում, որ գոյություն ունեն բացարձակ ունիվերսալ բարոյական ստանդարտներ ու սկզբունքներ։ Ոչ թե բարոյախոսությունն է իրադրությունը գլխավորորող, այլ իրադրությունը՝ բարոյախոսության, այսինքն՝ կարևոր է ոչ թե ինչ-որ գործողության հենց փաստը, այլ դրա համատեքստը։
    Այս գաղափարը հնարավոր է տարբեր կերպ մեկնաբանել՝ «ոչինչ սուրբ չէ»-ից մինչև «չարժե կյանքը կուրորեն խցկել նեղ շրջանակի մեջ»-ը։ Ցանկացած դեպքում հարցերի սպեկտրը, որ դնում է բարոյախոսական ռեալիզմը, մտքի համար օգտական վարժանք է և լավ փորձաքար ցանկացած համոզմուքի համար։
  6. Կատեգորիկ հրամայական
    Էթիկայի ոսկե կանոնը՝ «վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես կուզեիր, որ քեզ հետ վարվեն», ավելի ծանրակշիռ է հնչում, եթե հղում ենք անում Իմմաուիլ Կանտին։ Այս դրույթը մտնում է նրա՝ կատեգորիկ հրամայականի գաղափարախոսության մեջ։ Ըստ այս էթիկական գաղափարախոսության՝ մարդ պիտի վարվի այն առավելագույնի համաձայն, որը, իր կարծիքով, կարող էր դառնալ համընդհանուր օրենք։ Այդպես էլ, տվյալ գաղափարախոսության մեջ Կանտն առաջարկում է ուրիշ մարդուն ոչ թե դիտարկել որպես միջոց, այլ վերաբերվել նրան որպես ավարտուն նպատակի։
    Իհարկե, նման մոտեցումը չի ազատի մեզ սխալներից, բայց որոշումները շատ ավելի գիտակցված են դառնում, եթե մտածում ենք, որ ամեն անգամ ընտրություն ենք անում ոչ թե միայն մեզ համար, այլ ամբողջ մարդկության։
  7. Դետերմինիզմ
    Ազատ կամքի, ճակատագրի և նախախնամության մասին մտորելիս մտնում ենք դետերմինիզմի (լատ. determinare-որոշել, սահմանել, սահմանափակել)՝ կատարվող ամեն բանի կանխորոշվածության ու ամեն գոյություն ունեցողի՝ մեկ միասնական սկզբնապատճառ ունենալու մասին փիլիսոփայական ուսմունքի դաշտը։ Ամեն ինչ կանխորոշված է։ «Ամեն ինչ կատարվելու է տրված սխեմայով»։ Սա է դետերմինիզմի գլխավոր դրույթը։ Ազատ կամք, համաձայն այս ուսմունքի, գոյություն չունի, ընդ որում դետերմինիզմի տարբեր մեկնաբանություններում մարդու ճակատագիրը կախված է տարբեր գործոններից. կամ նախապես որոշված է Աստծո կողմից, կամ փիլիսոփայորեն լայն իմաստով «բնություն» կատեգորիայի կողմից։ Դետերմինիզմ ուսմունքի շրջանակներում ոչ մի իրադարձություն պատահականություն չէ, այլ նախօրոք կանխորոշված, բայց մարդու համար անհայտ իրադարձությունների շղթայի հետևանքն է։ Դետերմինիզմը բացառում է ազատ կամքի հավատը, որի դեպքում արարքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է մարդու վրա, և ստիպում է անհատին ամբողջապես վստահել իր ճակատագիրը պատճառականությանը, օրինաչափություններին ու արտաքին աշխարհի բացարձակ իշխանությանը։ Ընդհանուր առմամբ հարմար գաղափարախոսություն է նրանց համար, ովքեր չեն ուզում սեփական կյանքի համար պատասխանատվությունը վերցնել իրենց վրա։
  8. Cogito ergo sum
    «Ես մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ»-ը ռացիոնալիստ Ռենե Դեկարտի փիլիսոփայական գաղափարախոսությունն է և լավ հենարան նրանց համար, ովքեր ամեն ինչում կասկած ունեն։ Այս ձևակերպումն առաջացել է առաջնային բացարձակ և անվիճելի ճշմարտությունը գտնելու փորձերի ժամանակ։ Սրա հիման վրա հնարավոր է կառուցել բացարձակ իմացության փիլիսոփայական գաղափարախոսությունը։
    Դեկարդը ամեն ինչ՝ արտաքին աշխարհը, սեփական զգացմունքները, Աստծուն, հասարակական կարծիքը, կասկածի էր ենթարկում։ Միակ բանը, որ չէր հաջողվել կասկածի ենթարկել, սեփական գոյությունն էր, քանի որ հենց սեփական գոյության նկատմամբ կասկածի գործընթացը այդ նույն գոյության ապացույցն էր։ Այստեղից էլ առաջացել է «Ես կասկածում եմ, ուրեմն մտածում եմ, ես մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ» ձևակերպումը՝ փոխակերպված «Ես մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ» ձևի։ Այս արտահայտությունը դարձավ Նոր ժամանակի փիլիսոփայության մետաֆիզիկական հիմքը։ Սա հայտարարեց Սուբյեկտի գերիշխող դիրքի մասին, որի շուրջը և հնարավոր դարձավ կառուցել արժանահավատ ճանաչողություն։
  9. Ըստ Նիցշեի Աստծո մահը
    «Աստված մեռել է։ Աստված չի հառնելու։ Մենք նրան սպանել ենք։ Ինչպե՞ս ենք մխիթարվելու մենք՝ մարդասպաններից ամենամարդասպաններս։ Ամենասուրբ ու հզոր Արարածը, որ հնարավոր էր աշխարհում, արյունաքամ եղավ մեր դանակների տակ։ Ո՞վ կլվա մեր ձեռքերի արյունը»։ «Աստված մեռած է» թեզը Նիցշեն հայտարարեց ի նկատի չունենալով Աստծո մահը՝ բուն իմաստով։ Նա նկատի ուներ, որ ավանդապահ հասարակության մեջ Աստծո գոյությունը փաստ էր, նա մարդկանց հետ միևնույն իրականության մեջ էր ապրում, բայց մոդեռնի ժամանակաշրջանում նա դադարեց արտաքին իրականության մասը լինելուց՝ դառնալով ավելի շուտ ներքին գաղափար։ Սա ճգնաժամ առաջացրեց արժեքների համակարգում, որն առաջ հիմնվում էր քրիստոնեական աշխարհայացքի վրա։ Նշանակում է՝ ժամանակն է այդ համակարգը վերանայելու։ Ըստ էության հենց դրանով էլ զբաղվում են պոստմոդեռնի փիլիսոփայությունն ու մշակույթը։
  10. Էքզիստենցիալ ճգնաժամ
    Էքզիստենցիալ ճգնաժամը հետևանքն էր վերը նշված արժեքային համակարգի կործանման։ Դա այն մտքի ծնունդն էր, թե մարդկային գոյությունը չունի ո՛չ կանխորոշված առաքելություն, ո՛չ օբյեկտիվ իմաստ։ Սա հակասում է մեր խորագույն պահանջմունքին՝ հավատալու, թե մարդկային կյանքն արժեք ունի։ Բայց ելակետային իմաստի բացակայությունը չի նշանակում ընդհանրապես իմաստի կորուստ։ Էքզիստենցիալիզմի գաղափարախոսության համաձայն կյանքի արժեքը արտահայտվում է հատկապես նրանում, որ մարդն ինքն իրեն իրագործում է իր ընտրության ու կատարած արարքների միջոցով։

Թարգմանությունը ռուսերենից՝ իմը։

 

Պիտակներ՝ ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: