RSS

Աշխարհն անդունդի եզրին է

24 Դկտ

Շաուն ՌChomskyենդըլի հարցազրույցը Նոամ Չոմսկու հետ
ապրիլի 28, 2014

Իմ հարցազրույցը աշխարհահռչակ լեզվաբան և քաղաքական այլախոհ Նոամ Չոմսկու հետ կայացել է Միջազգային գրականության PEN World Voices փառատոնին, որ սկսվել է այսօր Նյու Յորքում։ Չոմսկին «Սահմանագծին» թեմայով ընթերցումների համար տեղ կզբաղեցնի ուրիշ լուսավորյալների կողքին, ինչպիսիք են Սալման Ռաշիդը, Գադոն, Ադոնիսը, Ջուդիթ Բուլթերը և Քոլմ Թոյիբինը ։ Ես ու Չոմսկին անցյալ շաբաթ խոսել ենք ինքնաքննադատության, քաղաքական ճգնաժամի մասին և թե աշխարհի որ ամենաշատ ճնշող խնդիրը կարող են ակտիվիստները հիմա բարձրացնել։

ՌենդըլԲացման երեկոյին ինչի՞ մասին եք խոսելու։

Չոմսկի – Միջոցառման անվանումը «Սահմանագծին» է։ Հենց այս բառը լսեցի, առաջինը միտքս եկավ պատմության մեջ աննախադեպ մի փաստ՝ մարդկությունը քիչ է մնում առասպելական լեմինգների պես վազի դեպի անդունդը։ Ես երկու ճգնաժամի մասին եմ մտածում. մեկը միջուկային պատերազմի սպառնալիքն է, ինչը մենք հրաշքով հեռու ենք վանել, բայց պատճառ չունենք հուսալու, թե հրաշքը կշարունակվի։ Մյուսը, որ երկար ժամանակ է, ինչ կա, բայց միայն վերջերս է պարզորոշ տեսանելի ամեն գրագետ մարդու համար, բնապահպանական աղետի ճգնաժամն է։ Մենք մի հետաքրքիր պատմական իրադրություն ենք ապրում, երբ ամենաառաջադեմ, ամենահարուստ, կրթված հասարակությունները՝ Միացյալ Նահանգներինն ու Կանադայինը, բաց աչքերով մարդկությունը առաջնորդում են դեպի աղետը։ Աշխարհը, որ մենք դիտարկում ենք որպես հետամնաց (նախաինդուստրյալ տեղաբնակներ, բնիկներ, Կանադայում առաջին ազգեր) հասարակություններ ունեցող, մի մարդու պես ամեն ինչ անում է՝ թույլ չտալու մարդկությանը կործանման գնալու։ Ապագայի պատմաբաններն իհարկե սա ապշանքով կնկարագրեն։

Ռենդըլ — Խոսքի ազատության՝ PEN Ամերիկյան կենտրոնը պաշտպանում է խոսքի ազատությունը։  Որտեղի՞ց է երևում, որ ազատ խոսքը մղում է դեպի անդունդը։

Չոմսկի – Մենք կարող ենք անդրադառնալ Օրվելին, ով մի լավ մեկնաբանություն ունի այդ առթիվ։ Վստահ եմ՝ կարդացել եք նրա «Անասնաֆերման», բայց գրազ կգամ՝ երբեք չեք կարդացել նախաբանը։

ՌենդըլԿարծես թե՝ պիտի նորից նայեմ։

Չոմսկի – Դա չի հրատարակվել։ Տարիներ անց հայտնաբերվել է նրա չտպագրված թղթերում, բայց հիմա կարող ես դա գտնել։ Շատ հետաքրքիր նախաբան է։ Նա նշում է, որ, իհարկե, գիրքը տոտալիտար թշնամուն դատապարտող սատիրա է, ուր խոսքի ազատությունը ճնշվում է ուժով։ Հիմա էլ է այդպես։ Բայց նա նաև նշում է, որ Անգլիայի հասարակությունը այնքան էլ չպիտի ինքն իրենով հիացած լինի։ Ասում է՝ Անգլիայում՝ ազատ Անգլիայում, հանրային կարծիքը կարող է ճնշվել առանց ուժի գործադրման։ Նա երկու էական օրինակ է բերում, թե ինչպես դա կարող է լինել։ Առաջնը, ասում է, այն է, որ մամուլը պատկանում է կարողության տեր մարդկանց, որոնցից ամեն մեկն էլ շահագրգռված է, որ ճիշտ մտքերը չտպագրվեն։ Երկրորդը ինքնաքննադատությունն է, որ գալիս է լավ կրթությունից։ Եթե լավագույն դպրոցներն ես հաճախել՝ Օքսֆորդ, Քեմբրիջ և այլն, դու պարզապես  ներդրած ունես քո մեջ հասկանալը, որ բաներ կան, որոնք չպիտի ասվեն։ Դա Անգլիայի ճշմարտացիությունն է, նրա թիրախը և Միացյալ Նահանգների դրամատիկականությունը (այսօր)։ Դա ազատ խոսքը գրոհելու մի ուրիշ տեսակ է՝ առանց ուժ գործադրելու, բայց մտավորականության կողմից լուռ համաձայնությամբ։ Սա պատմությամբ հետընթաց ճանապահ է։

Ռենդըլ — Կարծում եք՝ ընդունելի սահմաննե՞ր կան խոսքի ազատության համար։
Չոմսկի – Կարծում եմ՝ ի վերջո, խելամիտ դիրք բռնեց Գերագույն դատարանը, կարծեմ 1969 թվին, երբ ընդունեց այնպիսի որոշում, որը ներառում էր Քու Քլաքս Քլայնին, որ ընդհանուր առմամբ ասում էր, թե ճառը պիտի թույլատրված լինի՝ ընդհուպ մինչև հանցավոր գործողության սպառնալիք պարունակելը։ Այսինքն՝ եթե ես ու դուք գնում ենք խանութ թալանելու մտադրությամբ, դուք ատրճանակ ունեք, և ես ասում եմ՝ կրակիր, սա չի պաշտպանվում։ Օրինակի համար, իհարկե։

Ըստ այս գուցե և վիճելի չափանիշի (ես անձամբ չեմ վիճի)՝ կգտնվեն վիճողներ, որ Նախագահ Օբաման անցնում է սահմանը գրեթե ամեն օր, երբ արմատապես խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ ասելով, որ բոլոր տարբերակները բաց են Իրանի դեմն առնելու համար. սա ուժի սպառնալիք է։ Եվ սա արգելվել է ՄԱԻ-ի կանոնադրության կողմից միանշանակ։

Իհարկե, այստեղ ոչ մեկի պետքը չի, բայց դա որոշ իմաստով ինքնագրաքննություն է։ Կարող ես ստուգել. տես՝ կարող ես արդյոք մի բառ գտնել հանրային մամուլում, որ մեկնաբանություն լինի Օբամայի (և, իհարկե, ցանկացած ուրիշ մեկի)՝ միջազգային օրենքի հիմնական սկզբունքների ամենօրյա խախտման մասին, երբ ասում են. «Մենք ցանկացած պահի ազատ ենք հարձակվելու Իրանի վրա»[1]

Ռենդըլ — Գիտենք, որ PEN World Voices փառատոնը հիմնականում ուղղված է գրագետ հասարակությանը. որտե՞ղ խորհուրդ կտայիք այդ խմբին լինել՝ արդյունավետ հակազդելու համար։

Չոմսկի — Կարծում եմ՝ նա պիտի միանա այլ երկրներում ազատ խոսքի ուժային սահմանափակումների դեմ համաշխարհային դատապարտումների հեղեղին։ Բայց դրա ամենանշանակալից ներդրումն անկասկած կլինի հետևելը Օրուելլի խորհրդին և հարց տալը, թե ինչու մեր ազատ հասարակության մեջ, առանց ուժ գործադրելու, ժողովրդականություն չվայելող մտքերը ճնշվում են։ Դա նշանակում է՝ հայելու մեջ նայել, իհարկե։ Դրա համար էլ դա դժվար է։

Ռենդըլ -Կա՞ն նշանակալից ռիսկեր, որ դուք չեք առել նշանառության տակ, բայց հետադարձ հայացքով կուզեիք արած լինել։

Չոմսկի — Բաներ կան, որ պիտի անեմ, որ սովորաբար չեմ արել։ Չգիտեմ՝ որքան է ռիսկը, դա երբեք շատ կենտրոնացում չի պահանջել։ Բաներ կան, որ պիտի ավելի շուտ արած լինեի։ Օրինակ՝ ամենավերջինը, որ ես ակտիվ պայքարի մեջ չմտա, ակտիվության և ըմբոստության՝ Վիետնամի պատերազմի դեմ՝ մինչև վաղ 60-ականները։ Դրա անելու ժամանակը տասը տարի ավելի շուտ էր։

Ռենդըլ — Այսօր որտե՞ղ եք տեսնում դրա զուգահեռը

Չոմսկի — Աշխարհում մի քանի միանգամայն լուրջ խնդիր կա։ Դրանցից մեկը Ուկրաինան է։ Պիտի ընդունե՞նք այն, ինչ կարդում ենք Ռուսաստանի ցանցերում։ Դա ընդունվում է գրեթե ամբողջ աշխարհում։ Ասենք՝ կարդում ես “New York Times”-ում, որ գովում են պրեզիդենտ Օբամային՝ սանկցիաներ կիրառելու համար, ինչպես ասում են, «…սահմանափակելու համար [Ռուսաստանի] մեծապետական նկրտումներն իր սեփական հարևանի նկատմամբ»։ Նա մեծապետական նկրտումներ իր հարևանի նկատմամբ չպիտի ունենա. միայն մենք կարող ենք իր հարևանի նկատմամբ նկրտում ունենալ։ Ահա, թե ինչու ենք խոսում ՆԱՏՕ-ի ընդարձակման մասին։

Իրանն ուրիշ է։ Այսպես կոչված Իրանյան ճգնաժամին վերաբերվելու ձևեր կան, որ մենք հաշվի չենք առել։ Փաստորեն մենք նրանց արգելափակել ենք։ Նրանք այստեղ չեն քննարկվում։ Օրինակ՝ վարվելու ակնհայտ ձևը ընդառաջ գնալն է միջուկային զենքից ազատ գոտու ստեղծմանը տարածաշրջանում։ Դա միջազգային հսկայական աջակցություն կլինի, այնքան, որ Միացյալ Նահանգները ստիպված կլինի դա պաշտոնապես ընդունելու որպես հավանական գաղափար։ Համենայնդեպս, նա արգելափակում է Իրանն ամեն անգամ։ Օրինակ՝ 2012-ի դեկտեմբերին պիտի միջազգային կոնֆերանս լիներ Հելսինկիում, որպեսզի այս ծրագիրը իրագործելու փորձ արվեր։ Իզրայելը, իհարկե, ասաց, որ ինքը մտադիր չէ մասնակցելու դրան։ Հենց որ Իրանն ասաց, որ ինքը մասնակցելու է առանց նախապայմանների, Օբաման ըստ էության չեղարկեց հանդիպումը։ Ինքնաքննադատության սովորական դրսևորմամբ սրանցից ոչ մեկը չի արծարծվել։

Ռենդըլ — Երկրագնդի վրա բացվող բազմաթիվ օջախներով հանդերձ որտե՞ղ եք տեսնում հույսի նշաններ։

Չոմսկի — Հույսի նշաններ կան։ Օրինակ՝ Հարավային Ամերիկան անցյալ տասնամյակում պատմական նշանակություն ունեցող փոփոխություն է արել։ 500 տարի Հարավային Ամերիկան կայսերական ուժերի ձեռքում էր և ավելի քան մեկ դար է՝ Միացյալ Նահանգների ձեռքում է։ Նրանք բավականին փխրուն ազատութուն ունեն։ Պատկերավոր ասած՝ Միացյալ Նահանգներն ու Կանադան, որքան էլ զարմանալի է, մեկուսացված են կիսագնդում կարևոր հարցերից։ Սա նշանակալից փոփոխություն է համաշխարհային գործերում, և իմ կարծիքով՝ հուսադրող մի բան։

Ռենդըլ -Ինչի՞ն եք վերագրում այդ փոփոխությունները։

Չոմսկի — Մասամբ՝ Լատինական Ամերիկայում, և փաստորեն աշխարհի մեծ մասում, որոնց կողմից Միացյալ Նահանգները կոչվել է գանձատուն, Աշխարհի բանկ, ՄՎՖ –ի եռապետություն, ներդրված նեոլիբերալ ծրագրերի ծայրահեղորեն ձախողակ լինելուն։ Միացյալ Նահանգներն էլ է տուժել դրանցից, բայց Լատինական Ամերիկայում դրանք շատ դաժան ազդեցություն ունեցան։
Երկրորդը՝ Լատինական Ամերիկան, հատկապես Հարավային Ամերիկան հաջողության են հասել՝ քայլ առ քայլ կործանելով գազանաբարո ու անառակ վարչակազմը, որ պիտի հաստատվեր կամ հովանավորվեր Միացյալ Նահանգների կողմից։ Իսկ դա մի տեսակ ազատության շունչ է բերում։
ԱՄՆ-ի՝ ռազմական միջամտության կարողությունը փաստորեն նվազել է, վերցնենք, ասենք, Բրազիլիան, որտեղ հիմա նշում են 50-ամյակը Բրազիլիայի զինված հեղաշրջման, որը ԱԱՆ-ն մեծապես պաշտպանում էր և մասամբ հրահրել էր, և որը հիմնադրեց առաջին նեոֆաշիստական տիպի ազգային պետական անվտանգություն Լատինական Ամերիկայում։ Հեղաշրջումը կատարվեց տապալելու համար ռեֆորմիստական կառավարությունը, որը շատ չէր տարբերվում  Լուլայի կառավարության քաղաքականությունից, որ 15 տարի չկա, ինչ իշխանության է եկել։ Բայց այս դեպքում ԱՄՆ-ն ոչ թե հրահրում էր, այլ պարզապես աջակցում էր դրան, որովհետև ուրիշ երկրներում ԱՄՆ-ի պահանջներից ավելի խիստ շեղումներ եղան։ Դա մեծ փոփոխություն է։

Ռենդըլ — Ասենք, որ հիմնական մեդիան այնքան բարեհաճ չի լինի, որ հրապարակի որոշ կարծիքներ (դուք սա լավ գիտեք), ի՞նչ եք կարծում, հանրային մտավորական մարդիկ պարտավո՞ր են հասարակության մեջ տեղեկություն տարածելու սոցիալական մեդիայի և բլոգների միջոցով, քանի որ թվային տարածքը հանրության քննարկման տեղ է հիմա։

Չոմսկի — Այո, դա հնարավոր է, բայց ուրիշ շատ միջոցներ էլ կան։ Ամեն օր ես ցավով հրաժարվում եմ երկրով մեկ ելույթներ ունենալու մի դյուժին հրավերներից ։ Կան լսել ցանկացողներ, մեծ պահանջարկ, բայց շատ քիչ առաջարկ։
Ես կարող էի նշել մի քանի հանրային մտավորականների, որ հաջողությամբ լցնում են այս տարածքը։ Բայց անկեղծ ասած, չեմ ուզում թվարկել անուններ, քանի որ հաստատ բաց կթողնեմ ոմաց, որ էլի ներգրավված են դրանում։ Մի հոծ շարք մտավորականներ կան, որ իրոք լավ աշխատանք են անում։ Ինչպես ասացի, պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը։

Ռենդըլ — Ինչպե՞ս մարդ պահպանի ինքնությունը, երբ այդքան հաճախ մեկուսացվում է մանավանդ իշխանությունների կողմից։

Չոմսկի — Ես դա երբևէ լուրջ խնդիր չեմ համարել, բայց ժամանակ առ ժամանակ մտաբերում եմ Կոնֆուցիուսի «Զրույցներից» իմ սիրած տողերը. դրանք սահմանում են օրինակելի անձնավորությունը, այսինքն՝ ենթադրվում է՝ ինքն իր տերն է, մեկն է, որ շարունակում է ջանալ, անգամ եթե գիտի, որ հույս չկա։ Չեմ կարծում՝ հիմա այդքան վատ է, բայց շարունակիր ջանալ՝ ինչի համար որ հույս կա։ Սա է ամբողջը։

[1] Մի կարճ ակնարկով ես միայն մի օրինակ գտա, որտեղ ճանաչված մեդիակազմակերպությունը քննարկում էր՝ ինչպես է այլ երկրի նկատմամբ ուժ գործադրելու սպառնալիքը խախտում ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Դա 2013 թվին Christian Science Monitor-ում իրավաբան Ռեզա Նըրսիի (Reza Nasri)  կողմից մի կարճ գրառում է։ ԶԼՄ-ների իմ կարճատև ուսումնասիրության ժամանակ գտա նմանատիպ մի փաստ՝ երկու ոչ ճանաչված պարբերականներում։ Առաջինը Democracy Now!-ն է, որ Չոմսկին հպանցիկ նշում է, և մյուսը արված է January-ում՝ Antiwar.com-ի խմբագիր Ջոն Գլասերի (John Glaser) կոմից։

 

Աղբյուրը՝ The Mantle

 

Պիտակներ՝ ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: