RSS

Նեոմարքսիզմ

31 Մրտ

20-րդ դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց

faces-3

Թեոդոր Ադորնո

 

Ծագել է Գերմանիայում՝ 19-րդ դարի 60-90-ական թվականներին։

Այս ուղղությունը հիմնական խնդիրը.
Ինչպես է հնարավոր պայքարել մարդու ազատագրման համար ժամանակակից աշխարհում։

Ձևավորված հիմնական թեզը.
20-րդ դարում կապիտալիզմը հայտնագործել է մարդու շահագործման նոր ձևեր` հաջողության պատրանքային արժեքների, ցուցադրական պահանջմունքի, այդ թվում՝ մասսայական արվեստի պահանջմունքի միջոցով։

Ինչ եզրույթներով են փիլիսոփաները դա նշել.
Օտարացում- Մարքսի տերմինն է, որ նշանակում է տնտեսության մեջ աշխատավորների արտադրած ապրանքի փոխանցում ձեռնարկության սեփականատիրոջը։ Իսկ ավելի լայն իմաստով՝ մի իրավիճակ, որի ընթացքում մարդու կյանքը անցնում է աշխատանքի, հանրության ու մշակույթի մեջ, որոնք ճնշում են նրա ստեղծագործ հիմքը։
Սպառողական հասարակություն— կապիտալիզմի զարգացման փուլ, որի ընթացքում մարդկանց սոցիալական կյանքը հասցված է արդյունաբերական ապրանքների, մասսայական մշակույթի ծառայությունների (հոլիվուդյան ֆիլմերի, մոդայիկ գրքերի) սպառողությանը։
Ուղղագիծ մարդ— հաջողության ձգտող պառող-կոմֆորմիստ, որի շնորհիվ հնարավոր են դառնում անազատության, աղքատության, ռասիզմի, կանանց շահագործման բոլոր ձևերը։

Որ գիտությունների վրա է ազդել փիլիսոփայությունից բացի
Նեոմարքսիզմը ազդեցիկ ինտելեկտուալ հենարան է դարձել գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներին ու ողջ աշխարհի համալսարանների դասախոսներին։

Դպրոցի առանցքային ներկայացուցիչները.
Հոսանքի ստեղծմանը մասնակցել են Հերբերտ Մարկուզեն, Թեոդոր Ադորնոն, ինչպես նաև, այսպես կոչված, ֆրեյդոմարքսիզմի ներկայացուցիչները, որ համակցել են կապիտալիզմի ու ժամանակակից մարդուն հատուկ նևրոզի, բարդույթների քննադատությունը։

Աղբյուրները

  • Пассмор Д.Сто лет философии.М., 1998.
  • Андерсон П.Размышления о западном марксизме.М., 1991.

Բնագրի աղբյուրը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: