RSS

Էկզիստենցիալիզմ

01 Ապր

20-րդ դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց

faces-4

Ժան-Պոլ Սարտր

Ծագել է ֆրանսիայում, 20-րդ դարի 50-60-ականներին։ Կապվում է ֆենոմենոլոգիայի հետ, հակադիր է ստրուկտուրալիզմին։

 

Այս ուղղության հիմնական խնդիրը.
Ինչպես է հնարավոր իմաստավորել կոնկրետ մարդկային կյանքը աշխարհում։

Ձևավորված հիմնական թեզը.
Մարդը վերջավոր է, դատապարտված է ազատության և ստիպված է պաքարել աշխարհի հետ իր գոյության իմաստի համար։

Ինչ եզրույթներով են փիլիսոփաները դա նշել.
Էկզիստենցիա – մարդկային գոյություն՝ նախօրոք տրված հատկանիշներից զերծ ու ընտրության ազատությամբ կաշկանդված, դեպի ապագա միտվող մարդու նախագիծ։
Լքվածություն— գոյության վերջավոր և աբսուրդ լինելու զգացողություն, աշխարհում սեփական ներկայության աննպատակ լինելու գիտակցում։
Տագնապ— ուրիշ մարդկանց հետ միասնության և սեփական ընտրության համար նրանց առաջ պատասխանատվության զգացում։
Եզրագծային իրադրություն— ողբերգական պահը մի ընտրության, որտեղ, վստահաբար, լավ տարբերակ չկա (օրինակ՝ սիրելիի դավաճանությունը, թե՞ մահը)։ Այդ պահն ապրելով մարդը միաժամանակ հասկանում է, թե ով է ինքը և իրեն դարձնում է հենց այդպիսին։
Ուրիշ- ուրիշ մարդու գիտակցության ու էկզիստենցիայի հետ բախումը, այլ գիտակցության գոյության ընդունումը և դրա ապրումը (օրինակ՝ սիրո մեջ)։

Որ գիտությունների վրա է ազդել փիլիսոփայությունից բացի.
20-րդ դարի կեսերին մոտ էկզիստենցիալիզմը հիմնական լեզու էր գեղարվեստական մշակույթի համար և իր արտացոլումն է գտել բազմաթիվ գրական ու կինոարտադրության ստեղծագործություններում։ Կամյուն Նոբելյան մրցանակակիր դարձավ գրականությունից, հոսանքի խոշորագույն ներկայացուցիչ Սարտրը հրաժարվեց նույն այդ մրցանակից։ 20-րդ դարի 2-րդ կեսին էկզիստենցիալիզմն աստիճանաբար մարում ապրեց։

Դպրոցի առանցքային ներկայացուցիչները.
Բացի Ալբեր Կամյուից ու Ժան-Պոլ Սարտրից  ուղղությանը հարում էին Եվրոպայի ուրիշ երկրներից բազմաթիվ այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Պաուլ Տիլիխը (Գերմանիա), Էմիլ Չորանը (Ռումինիա), Միգել դե Ունամունո (Իսպանիա) և ռուս փիլիսոփա-էմիգրանտ Նիկոլայ Բերդյաևը։ Էկզիստենցիալիզմն ունի կրոնական ուղղություն. Տիլիխից բացի՝ այդ ուղղությանն է հարում, օրինակ, կաթոլիկ մտածող Գաբրիել Մարսելը։

Աղբյուրները

  • Пассмор Д.Сто лет философии. М., 1998.
  • Андерсон П.Размышления о западном марксизме. М., 1991.
  • Уэст Д.Континентальная философия. М., 2015.

 

Բնագրի աղբյուրը

 

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: