RSS

Ստրուկտուրալիզմ

10 Ապր

20-րդ դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց

faces-5.jpg

Միշել Ֆուկո

 

Ծագել է Ֆրանսիայում 50-70-ական թվականներին։ Ժխտում է էկզիստենցիալիզմը և ճանապարհ է դեպի պոստ ստրուկտուրալիզմ։

Այս ուղղությանը հիմնական խնդիրը.
Ինչի՞ց է ստեղծված մշակույթը, եթե անհատին դուրս բերենք միջակայքից։

Ձևավորված հիմնական թեզը.
Մշակութային ամենատարբեր երևույթների հիմքում հիմնարար հասկացությունների հակադրմամբ ստեղծված կառույցներն են. օրինակ՝ հումը՝ որպես բնականի խորհրդանիշ և կրակով եփածը՝ որպես քաղաքակրթության խորհրդանիշ։

Ինչ եզրույթներով են փիլիսոփաները դա նշել.
Դիախրոնիա և սինխրոնիա –լեզվի և, լայն իմաստով, ցանկացած երևույթի ուսումնասիրման սկզբունք, որ ենթադրում է ստատիկ կառույցների համեմատություն և այդ կառույցների՝ ժամանակի մեջ շարժման ուսումնասիրում։
Հեղինակի մահը —  հասկացություն, որ ենթադրում է, որ ցանկացած տեքստ ստեղծվում է ավելի շուտ որպես հենց լեզվի արտահայտությունների ու խոսքի ժողովածու, քան որպես ինչ-որ մարդ անհատի անկախ հայտարարություն։
Էպիստեմա- տվյալ ժամանակաշրջանին բնորոշ գիտելիքի կուտակման, պահպանման և վերարտադրման մասին պատկերացումների ամբողջությունը, գիտելիքի կառուցվածքը։
Դիսցիպլինար հանրություն- ժամանակակից սոցիալական կառուցվածք, որին բնորոշ է իշխանության կուտակումը այնպիսի պետական բյուրոկրատական կառույցների միջոցով, ինչպիսիք են բանտը, ոստիկանությունը, դպրոցը, բանակը, հոգեբուժական կլինիկան։

Որ գիտությունների վրա է ազդել փիլիսոփայությունից բացի.
Ստրուկտուրալիզմը շատ կողմերով նման էր ֆրանսիական փիլիսոփաների նախորդ սերնդի՝ էկզիստենցիալիստների հաղթահարման փորձի։ Այս ուղղության մտածողները մարդու միայնակության թեմայից փորձել են անցնել գիտական փորձով հաստատված մշակույթի ու գիտելիքի իրական հյուսվածքի կողմը։

Դպրոցի առանցքային ներկայացուցիչները.
Ստրուկտուրալիզմի հիմնադիր հայրերը ոչ այնքան փիլիսոփա են եղել, որքան գիտնականներ, որ աշխատել են լեզվաբանության (Ֆերդինանդ դե Սոսյուր, Ռոման Յակոբսոն), էթնոգրաֆիայի (Կլոդ Լևի-Ստրոսս), հոգեբանության (Ժակ Լական) ասպարեզներում։ Նույն ուղղությանն են վերագրում Ռոլան Բարդին, որ զբաղվում էր գրականության տեսությամբ, ինչպես նաև, հնարավոր է, 20-րդ դարի ֆրանսիական փիլիսոփայության գլխավոր աստղ Միշել Ֆուկոյին։

Աղբյուրները.

  • Пассмор Д.Сто лет философии. М., 1998.
  • Андерсон П.Размышления о западном марксизме.  М., 1991.
  • Уэст Д.Континентальная философия. М., 2015.

 

Բնագրի աղբյուրը

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: