RSS

Պոստստրուկտուրալիզմ

16 Մյս

20-րդ դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց

faces-6

Ժակ Դերրիդա

 

Ծագել է Ֆրանսիայում 60-80-ական թվականներին։ Ստրուկտուրալիզմի ժառանգորդներն են։

Այս ուղղության հիմնական խնդիրը.
Ինչո՞ւ Արևմուտքի ավանդական ամբողջ փիլիսոփայությունը բանի պետք չէ։

Ձևավորված հիմնական թեզը.
Մարդկանց օգտագործած բառերը որոշում են այն իրականությունը, որտեղ նրանք հայտնվում են։ Արևմտյան փիլիսոփայությունը չի գիտակցում սեփական նախադրյալները։

Ինչ եզրույթներով են փիլիսոփաները դա նշել.
Դեկոնստրուկցիա –մեթոդոլոգիական արարողություն, որ ենթադրում է ցանկացած ինտելեկտուալ ապացույցի անհիմն լինելու ցուցադրություն։

Շիզովերլուծություն –հասարակության և մարդու հոգեբանական կյանքի նկարագրություն՝ տնտեսության նմանությամբ, ուր ապրանքային արտադրության փոխարեն ցանկությունների արտադրությունն է։

Սիմուլյակր- կրկնօրինակ, որ չունի բնօրինակը, առարկայի հիմնական տիպը, ինչի հետ ժամանակակից մարդը բախվում է։

Պոստմոդեռն –վիճակը հասարակության, որը կորցրել է արմատական արժեքների հնարավորության հավատը։

Որ գիտությունների վրա է ազդել փիլիսոփայությունից բացի.
Պոստստրուկտուրալիզմը, որ երբեմն անվանում են նաև պոստմոդեռնիզմ, դաժան քննադատության առարկան է դարձել փիլիսոփայության ավանդական ուղղությունների ներկայացուցիչների կողմից։ Ըստ էության սա իրենից ներկայացնում էր սկեպտիցիզմի նոր տեսակ։ Բառախաղը իմաստ է ձևավորում, որ հիմնավորված է միայն այդ բառախաղով։ Պոստստրուկտուրալիզմի լայն ազդեցությունը մինչև այսօր էլ զգացվում է գրականագիտության, ինչպես նաև սոցիալական գիտության մի քանի ուղղությունների վրա, ինչպես ազգային պետության տեսությունն է (Բենեդիկտ Անդերսոնի «Երևակայական համայնք» աշխատությունը)։
Դպրոցի առանցքային ներկայացուցիչները.
20-րդ դարի ֆրանսիական փիլիսոփայության վերջին սերունդը ներկայացվել է Ժակ Դերիդայի, Ժիլ Դելյոզի և Ժան Բոդրիարի միջոցով, որոնց տեքստերը ձևավորում են պոստստրուկտուրալիզմի դասական գրադարանը։ Ուրիշ հեղինակներից նրանց ավանդույթներին է հարում Դելյոզի հետ համահեղինակ Ֆելիքս Գվատտարին, ինչպես նաև իտալացի մտածող Ջորջո Ագամբենը։

Աղբյուրները.

  • Пассмор Д.Сто лет философии. М., 1998.
  • Андерсон П.Размышления о западном марксизме. М., 1991.
  • Уэст Д.Континентальная философия. М., 2015.

Բնագրի աղբյուրը

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: