RSS

Ուզում եմ, որ նա ապրի

13 Նյմ
saroyan62

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյան

 

Տա­նը ինձ մի կա­տու է ըն­կե­րակ­ցում` թա­փա­ռող ծղ­րիդ­նե­րի և սար­դե­րի հետ մի­ա­սին: Զվար­ճա­ում եմ, երբ տես­նում եմ կատ­վին, իր հեր­թին` նաև ծղ­րի­դին, իսկ երբ սար­դը բան­տարկ­վում է լո­գա­րա­նի խո­ղո­վա­կի մեջ և ահա­գին չար­չար­վե­լուց հե­տո` մոտ տա­սը ժամ, հա­մոզ­վում է, որ ան­կա­րող է մագլ­ցել խո­ղո­վա­կի պա­տի ճեր­մակ Ան­նա­պուր­նան ի վեր, եկեք այդ անու­նը տանք դրան, ես թղ­թով վերց­նում եմ սար­դին և ազա­տագ­րում եմ նրան: Ու­զում եմ, որ նա ապ­րի: Ին­չո՞ւ: Որով­հետև ինքս եմ ու­զում ապ­րել: Արդ­յո՞ք սա կյան­քի ծա­րա­վի բա­վա­կան կեղծ ծի­սա­կարգ է բո­լոր արա­րած­նե­րի հա­մար` ի լրումն այդ մա­սին վեր­ջին տե­ղե­կու­թյուն­նե­րին, ասե­լի­քը ո՞րն է: Կյան­քը փր­կե­լու այս առաս­պե­լա­բա­նու­թյու­նը նո­րու­թյո՞ւն է ինձ հա­մար: Ոչ, սա վե­րա­դարձ է դե­պի սկիզ­բը, այդ­քան բան, և ես կա­րող եմ կաս­կա­ծել, որ այդ զգա­ցումն այս կամ այն չա­փով գո­յու­թյուն ու­նի յու­րա­քանչ­յու­րիս մեջ, բո­լո­րիս մեջ, ամեն տեղ: Մար­դը, որ տա­ռա­պում է քաղց­կե­ղով, ին­չը հաս­տատ­վել է լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի արդ­յուն­քում, ծա­նոթ է ան­հանգս­տու­թյան նոր տե­սա­կին: Նրան չի հու­զում, այս­պես ասած, ինք­նա­թի­ռը կկոր­ծան­վի՞, թե՞ ոչ: Ավե­լի շուտ նրան հե­տաքրք­րում է, թե ե՞րբ կկոր­ծան­վի: Եվ այդ դեպ­քում այս մարդն ի վի­ճա­կի կլի­նի չան­տե­սել ավե­լի հեշտ մի­ջո­ցի գո­յու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը. նախ­քան ինք­նա­թի­ռի կոր­ծա­նու­մը, նա` ին­քը, այս­պես ասած, կնա­խա­ձեռ­նի կոր­ծա­նու­մը` նա­խա­կան­խե­լով այդ ախտն ու անէ­ա­ցում-­մա­հը (և ա-­ով սկս­վող ու դրա հետ կապ­ված մյուս բո­լոր-­բո­լոր բա­ռե­րը` անիծ­յալ, ար­գա­հա­տե­լի, ահա­վոր, ախ­տա­վոր, աղ­տոտ, անար­ժա­նա­պա­տիվ): Միևնույն ժա­մա­նակ, և կր­կին միևնույն ժա­մա­նակ, և մշ­տա­պես դարձ­յալ միևնույն ժա­մա­նակ չմա­րե­լով հա­վա­տի, նվա­զող սպա­սու­մի, վե­րա­դար­ձի հնա­րա­վո­րու­թյու­նը, կամ քաղց­կե­ղի ան­բա­ցատ­րե­լի դա­դա­րե­ցու­մը կամ դրա զար­գաց­ման ար­գե­լա­կումն ու ընդ­հա­տու­մը, քաղց­կե­ղի տա­րած­ման մի­տու­մի ան­կու­մը, ինչ­պես նաև ինչ­-որ բա­նի հա­վա­նա­կա­նու­թյու­նը սե­փա­կան բնույ­թի, բնա­վո­րու­թյան, անց­յա­լի, ճշմար­տու­թյան և ճա­կա­տագ­րի մեջ, թե կհա­մոզ­վի, որ ինքն ապ­րում է այն­քան, որ­քան իրոք ցան­կա­նում է, նույն բա­նը` ինչ­պես միշտ, և որ իր բո­լոր կա­պե­րից, ըն­տա­նի­քից, աշ­խար­հից և ինքն իրե­նից հրա­ժար­վե­լու իրա­կան մի­ջո­ցը կլի­նի ան­հաս­կա­նա­լի, ինչ­պես եղել է միշտ, որ­պես էա­կան հա­վաս­տու­մը լոկ վե­րապ­րած­նե­րի, եթե այդ­պի­սիք կան: Հի­մա մեզ­նից մի փոք­րիկ խումբ է մնա­ցել: Զա­բե­լը մա­հա­ցավ ոսկ­րի կամ ոսկ­րա­ծու­ծի քաղց­կե­ղից, անց­յալ սեպ­տեմ­բե­րին, մեր չոր­սը նվա­զեց­նե­լով-­հասց­նե­լով երե­քի: Նույ­նիսկ այս պա­րա­գա­յում` էլի վատ չէ: Մնա­ցած երե­քը երե­խա չեն, չնա­յած նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը ժա­մա­նա­կին եղել է: Կո­զետն ութ­սուն­մեկ տա­րե­կան է և հա­մար­յա կու­րա­ցել է, չնա­յած դեռևս ինք­նու­րույն է գո­յատևում, ան­զա­վակ, քա­նի որ եր­բեք չի ամուս­նա­ցել: Հեն­րին յո­թա­նա­սուն­հինգ է և նույն­պես կու­րա­նում է, բայց այլ առում­նե­րով առույգ է, քա­նի որ ամեն առա­վոտ կես ժամ առող­ջա­րա­րա­կան մարմ­նա­մար­զու­թյուն է անում, ամուս­նա­ցած է, ապ­րում է երկ­րորդ կնոջ հետ, եր­բեմն նրանց է այ­ցե­լում որ­դին և որ­դու որ­դին և Հեն­րի­ի առա­ջին ամուս­նու­թյու­նից ծն­ված ամուս­նա­ցած դուստ­րը, որն իր հեր­թին երեք կամ չորս զա­վակ­ներ ու­նի, որոնց սա­կայն հե­տը չի բե­րում, որ­պես­զի իրենց պա­պի­կին տես­նեն` հենց պա­պի­կի խնդ­րան­քով` հար­գե­լով նրա երկ­րորդ կնո­ջը: Եվ վեր­ջի­նը այս գրողն է, հա­մար­յա յո­թա­նա­սու­ներ­կու տա­րե­կան, որ երե­սուն­յոթ տա­րե­կան որ­դի ու­նի` եր­կու դուստ­րե­րի և մեկ որ­դու հայր, և մեկ դուստր` երե­սուն­չորս տա­րե­կան, չա­մուս­նա­ցած, ան­զա­վակ, և ան­հա­վա­նա­կան է, թե երբևէ կա­մուս­նա­նա, և քիչ հա­վա­նա­կան է, որ երե­խա կու­նե­նա: Զա­բե­լը հինգ զա­վակ է թո­ղել, բո­լորն էլ ամուս­նա­ցած են և սե­փա­կան զա­վակ­ներն ու­նեն: Սա է 1874-ին ծն­ված Ար­մե­նակ Սա­րո­յա­նի և Բիթ­լի­սում նրա հարս­նա­ցու­ի` Թա­գու­հու, նույն­պես Սա­րո­յան, ծն­ված 1882-ին, կամ մենք ենք այդ­պես կար­ծում, և նրանց եր­կու դուստ­րե­րի և եր­կու որ­դի­նե­րի արդ­յուն­քը: Են­թադ­րում եմ, ճիշտ եմ հաշ­վել, ոչինչ բաց չեմ թո­ղել: Ար­մե­նակն ու Թա­գու­հին ներ­գաղ­թել են Նյու Յորք, Էլ­լիս կղ­զին, ստո­րին Ման­հե­թեն, Պա­տեր­սոն, Նյու Ջըր­սի և, ի վեր­ջո, Կա­լի­ֆոռ­նի­ա: Թա­գու­հին իր եր­կու դուստ­րե­րին Բիթ­լի­սից քարշ է տվել մինչև Էրզ­րում, որ­տեղ 1905-ին, հենց ճա­նա­պար­հին, ինքն իրեն և իր դուստ­րե­րին ըն­ծա­յել է Հեն­րի­ին, ում էլ իր հեր­թին հետ­նե­րը Էրզ­րու­մից տա­րել են Տրա­պի­զոն, Կոս­տանդ­նու­պո­լիս, Աթենք, Մար­սել, ապա գնաց­քով հա­սել են Հավր և ի վեր­ջո նա­վով` քսան­մեկ կամ քսա­ներ­կու օրում, Էլ­լիս կղ­զին, և բա­ցար­ձա­կա­պես ոչինչ չեն հիշ­ում այդ ուղևորու­թյան մա­սին: Ամեն բան գրե­թե ամ­բող­ջու­թյամբ ջնջ­ված է նրանց հիշ­ո­ղու­թյու­նից, հա­վա­նա­բար այդ­պես էլ պետք է լի­ներ, իսկ Հա­յաս­տա՞­նը, ցե՞­ղը, մշա­կո՞ւյ­թը, լե­զո՞ւն, մտ­քի և հո­գու գե­րա­զան­ցու­թյան բուռն ցան­կու­թյո՞ւ­նը, նաև` գո­յատևելո՞ւ ցան­կու­թյու­նը: 

 

Անգ­լե­րե­նից թարգ­մա­նեց ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ
 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 13 Նոյեմբերի, 2016 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: