RSS

Երախտագիտությունը՝ գլխուղեղում

06 Հնվ

imagesՆևրոլոգ Սյուզաննա Մարտինեզ-Կոնդեն պատմում է, թե ինչ է տեղի ունենում մարդու ուղեղում, երբ երախտագիտություն է զգում, և թե ինչու անգամ կարճ մտածումը ուրիշների բարության մասին մեզ երախտագիրություն է սովորեցնում։

Frontiers in Psychology-ում անցյալ տարի հրապարակված հետազոտությամբ Հարավային Կալիֆոռնիայի (Լոս-Անջելես) համալսարանի աշխատակիցներ Գլեն Փ.Ֆոքսը, Իոնա Կապլանը, Խաննա Դամացիոն և Անտոնիո Դամացիոն փորձել են պարզել նեյրոնների փոխհարաբերակցումը երախտագիտության ժամանակ։ Նրանք ֆՄՌՏ-ի (ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) միջոցով գրանցել են ուղեղի աշխատանքը, երբ փորձարկվողները երախտագիտության զգացում էին ապրում։
Ամենադժվար խնդիրը, որ թիմը պիտի լուծեր մինչև գիտափորձի մասնակիցների ուղեղի նկարահանումը, լաբորատոր պայմաններում երախտագիտության զգացում առաջացնող իրադրություն ստեղծելն էր։
Դրան հասնելու համար գիտնականները անդրադարձան Հոլոքոստ ապրած մարդկանց պատմություններին, որ պահվում են Ցեղասպանության ֆոնդի՝ պատկերային պատմության և կրթության ինստիտուտի արխիվներում։ Ավելի քան 500.000 տեսագրությունների ու վկայությունների արխիվն ամփոփում է ուրիշ մարդկանց բարության շնորհիվ մեկ մարդու վերապրելու մասին բազմաթիվ պատմություններ։ Ֆոքսն ու նրա ընկերներն ընտրեցին պատմություններ, որոնցից յուրաքանչյուրում պատմողը փրկվել էր շնորհիվ բարի մարդկանց տրամադրած մթերքի, հագուստի կամ օթևանի, և դա առաջացրել է երախտագիտության խորը զգացում։ Համագործակցելով Կինեմատոգրաֆիական արվեստի դպրոցի ուսանողների հետ (Հարավային Կալիֆոռնիայի համալսարան)՝ հետազոտողները ամեն պատմության սցենարով ստեղծել են երկրոպեանոց վավերագրական ֆիլմերի շարք։
Գիտափորձի մասնակիցները դիտել են ֆիլմերը, որ ընկղմվեն այն ժամանակների իրադարձությունների մեջ։ Հետո նրանց խնդրել են մտորել՝ ինչ կզգային, եթե լինեին նույն իրադրություններում և նույնպիսի նվերներ ստանային ճակատագրից։ Դրանից հետո փորձարարները գրանցել են մասնակիցների ուղեղի աշխատանքը։ Մտորումի փուլից հետո մասնակիցները գնահատում էին նաև իրենց երախտագիտության մակարդակը։
Երախտագիտության ավելի պայծառ ինդիկատորներ նկատվում էին գլխուղեղի կեղևի ճակատային մասի գալարներում և կեղևի ճակատային միջնամասում։ Սա հաստատեց հեղինակների այն ենթադրությունը, որ երախտագիտության նեյրոնային հարաբերակցումները ներառում են ուղեղի՝ էթիկական ճանաչողության, արժեքային դատողությունների և ուրիշի գիտակցությունն ըմբռնելու հետ կապված հատվածները։ Թեպետ հետազոտությունը ճշգրիտ չէ, քանի որ մասնակիցներն իրականում «նվեր» չեն ստացել, այլ ընդամենը պատկերացրել են իրենց սեփական արձագանքը նույն սցենարին, այնուամենայնիվ սա երախտագիտության նեյրոնային հիմքի առաջին հետազոտություններից է։
Հեղինակները եզրակացնում են, որ արդյունքները նաև «…հիշեցնում են, որ ողբերգության թեժ պահերին կարող են կարեկցանքի, զոհաբերումի ու խորը մարդկային արժանապատվության գործեր լինել»։ Հենց բարության այդպիսի մեծ ու փոքր գործերը, որ հանդիպում են նաև առօրյա կյանքում, արժևորվում են մեզ համար ամենադժվար ժամանակներում։ Մեզ շրջապատող ընտանիքի և ընկերների «նվերների» մասին նույնիսկ կարճ մտորումները կարող են օգնել մեր ուղեղին գիտակցելու, որ մենք շատ առիթներ ունենք երախտագետ լինելու։

աղբյուրը

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: