RSS

Ֆրանց Կաֆկա. «Օրագրեր»

20 Հնս
pqENH9Oxpgc

Ֆրանց Կաֆկա

Հունվարի 19. Քանի որ ես, թվում է, վերջնականապես ուժասպառ եմ (վերջին տարում հինգ րոպեից ավելի առույգ չեմ եղել), ստիպված եմ ամեն օր աշխարհի երեսից չքվել ցանկանալ կամ, թեպետ դա ինձ փոքր-ինչ անգամ հույս չէր տա, ամեն ինչ՝ երեխա ժամանակվանից սկսած, նորից ապրել։ Թվում է՝ ավելի հեշտ կլինի, քան այն ժամանակ էր, քանի որ այն ժամանակներում ես ընդամենը մշուշոտ ձգտում էի մի պատկերի, որը ամեն բառով կապված կլիներ իմ կյանքին, ես կկարողանային նրան սեղմել կրծքիս, և որը ինձ կպոկեր տեղիցս։ Ինչ տառապանքներով եմ սկսել (իհարկե այսօրվանների հետ համեմատության ոչ մի եզր չունեցող)։ Ինչ սառնությամբ էր գրածն ինձ օրեր շարունակ հետապնդում։ Բայց այնքան մեծ էր վտանգը և այնքան աննշան՝ դրա տված դադարները, որ բոլորովին սառնություն չէի զգում, ինչն իհարկե, ընդհանուր առմամբ, այնքան էլ չէր թեթևացնում իմ դժբախտությունը։
Մի անգամ մի վեպ էի մտածել, որտեղ երկու եղբայր իրար դեմ թշնամանք ունեին։ Մեկը գնում է Ամերիկա, մինչդեռ մյուսը մնում է Եվրոպայում՝ բանտում։ Ժամանակ առ ժամանակ միայն մի երկու տող էի գրում, որովհետև շուտ էի հոգնում։ Այդպես, մի անգամ՝ կիրակի օրը, երբ հյուր էինք գնացել պապիկիս ու տատիկիս ու արտակարգ փափուկ հաց ու կարագ էինք կերել, որ միշտ այնտեղ հյուրասիրում են, ես սկսեցի ինչ-որ բան գրել այն բանտի մասին։ Հնարավոր է՝ զբաղվեցի դրանով գլխավորապես փառասիրությունից դրդված և թղթի ճռճռոցով, մատիտի թխկթխկոցով, լամպի տակ եղած շրջանակին ցրված նայելով ուզում էի մեկնումեկի մեջ ցանկություն արթնացնել՝ վերցնելու գրածս, կարդալու ու ինձնով հիանալու։
Մի քանի տողով նկարագրված էր առավելապես բանտի միջանցքը, գլխավորապես լռությունն ու սառնությունը։ Նաև կարեկցանքի խոսք էր ասված մնացած եղբոր մասին, քանի որ լավ եղբայր էր։ Հնարավոր է՝ ինձ համակել էր նկարագրության անարտահայտելիությունը, բայց այդ օրից ես այլևս առանձնահատուկ ուշադրություն չեմ դարձրել այդպիսի զգացումների վրա, երբ նստում էի կլոր սեղանի շուրջ ծանոթ սենյակում՝ ազգականների շրջապատում, որոնց սովոր էի (իմ երկչոտությունն այնքան մեծ էր, որ սովորականի մեջ ես արդեն կիսով չափ երջանիկ էի)՝ ոչ մի պահ անգամ չմոռանալով, որ ես երիտասարդ եմ, և այս անդորրն ինձ համար չէ. ինձ համար մեծագույնն է նախասահմանված։
Ինձ ծաղրել սիրող քեռիս վերջապես վերցրեց թերթիկս, որ ես պահելու թույլ փորձ արի, մի թռուցիկ հայացք գցեց վրան և վերադարձրեց՝ անգամ չծիծաղելով։ Մյուսներին, որ հետևում էին աչքերով, նա ասաց. «Սովորական ախմախություն է», իսկ ինձ ոչինչ չասաց։ Ես, ճիշտ է, մնացի տեղումս՝ հակված իմ, ինչպես պարզվեց, անպետք թերթի վրա, բայց հասարակությունից դուրս մղվեցի մի քացիով։ Քեռուս դատավճիռը արձագանքեց հոգուս մեջ իր արդեն գրեթե ամբողջ իրական իմաստով։ Ընտանիքի հենց զգացողության մեջ ինձ համար բացահայտվեց մեր աշխարհի ողջ սառնությունը։ Ես պիտի տաքացնեի դա մի բոցով, որի որոնման համար նոր-նոր ճանապարհ էի ընկնում։

Փետրվարի 20. Պատկերասրահում իմ կողքի երիտասարդ, կոկիկ, լավ հագնված պատանիները հիշեցնում են ինձ երիտասարդությունս, հենց դրա համար էլ վանող տպավորություն են թողնում։
Քսաներկու տարեկան երիտասարդ Կլեյստի նամակը։ Հրաժարվեցի ռազմական կարիերայից։ Տանը հարցնում են՝ հանուն ո՞ր մի եկամտաբեր մասնագիտության։ Միայն դա կարող էր լինել։ Կարող ես ընտրել. իրավագիտություն թե՞ գրասենյակային գիտություններ։ Բայց պալատում կապեր ունե՞ս։ «Սկզբում, մի քիչ շփոթված, բացասական պատասխան տվեցի, բայց հետո գնալով ավելի մեծացող հպարտությամբ հայտարարեցի, որ եթե կապեր ունենայի էլ, ես իմ այժմյան հասկացողությամբ կամաչեի դրանց վրա հույս դնելուց։
Քմծիծաղեցին. հասկացա, որ անխոհեմ պատասխան տվեցի։ Հարկավոր է ձեռնպահ մնալ նման ճշմարտությունները բարձրաձայն ասելուց»։

Աղբյուրը

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: