RSS

Նոամ Խոմսկու 15 կենսական ասույթները

21 Հկտ

 

Chomsky

Նոամ Խոմսկի

Նոամ Խոմսկուն անվանում են Լեզվաբանության Էյնշտեյն։ Նա մեկն է այն գիտնականներից, ում շարունակ մեջբերում են։ Ամերիկացիները նրան «Մեր Սոկրատ» են ասում։ Իր դարաշրջանի հանճար, ժամանակակից աշխարհի գլխավոր ինտեքեկտուալ Նոամ Խոմսկին իր գրեթե 90 տարեկան հասակում մինչև հիմա Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում լեզվի մասին գիտություն է դասավանդում, հարցազրույցներ է տալիս, գրքեր գրում։ Խոմսկին ոչ թե պարզապես մեծ լեզվաբան գիտնական է, այլ մտածողության ոճ։ Ներկայացնում ենք նրա՝ կրթված մարդկանց համար հետաքրքիր ամենագունեղ ասույթներից 15-ը։

 

  1. Լավատեսությունը ռազմավարություն է։ Եթե չեք հավատում, որ ավելի լավ ապագան հնարավոր է, երբեք քայլ չեք անի, նրա համար, որ ապագան ավելի լավը լինի։ Եթե համարում եք, որ հույս չկա, հույս չի լինի։ Ձեր ընտրությունն է։
  2. Եթե չենք հավատում այն մարդկանց ինքնաարտահայտման իրավունքին, ում մենք արհամարհում ենք, ուրեմն չենք հավատում ինքնաարտահայտման ազատությանը։
  3. Մարդու բնույթի մասին գրականությունն ավելի շատ տեղեկություն է պարունակում, քան ցանկացած գիտական տեսություն։ Բայց պետք է զգույշ լինել։ Եթե ես ուզում եմ, օրինակ, չինական հեղափոխության մասին մի բան իմանալ, պիտի հաշվի առնեմ, որ երկրի նկատմամբ իմ վերաբերմունքի վրա արդեն ազդել են մինչ այդ կարդացածս գրքերը, օրինակ, կառքին լծված տղայի մասին։ Ստիպված ենք ընդունելու, որ աշխարհի մասին կան նաև ուրիշ՝ գրականությունից ոչ պակաս կարևոր աղբյուրներ։
  4. Եթե այսօր կարդում եք նույն դասախոսությունները, ինչ հինգ տարի առաջ, կնշանակի՝ կա՛մ ձեր կարգապահությունն է մեռել, կա՛մ դուք։
  5. Ոչ մի անհրաժեշտություն չեմ տեսնում բարդ ձևակերպում անելու, եթե նույնը հնարավոր է պարզ ձևակերպել։ Պարզ բաների բարդացումը ինտելեկտուալների սիրած խաղն է. ինչքան անհասկանալի լինի, այնքան լավ։ Դուք էլ լրիվ չեք հասկանում՝ ինչ եք ասում, բայց իշխանությունը, համբավը, ազդեցիկությունը ապահովված են։
  6. Ընթերցանությունը էջերը պարզապես թերթելը չէ։ Դա մտորումն է գրվածի մասին, նշումներն են էջերին, մտովի համադրումներն են ուրիշ գրքերի հետ, նոր գաղափարների կամ կերպարների որոնումները։ Իմաստ չունի կարդալը, եթե պարզապես «կուլ եք տալիս» գիրքը, իսկ տասը րոպեից մոռանում եք՝ ինչի մասին էր։ Գրքի ընթերցանությունը խելքի վարժանք է, մտքի՝ երևակայությունը զարգացնող մարմնամարզություն։
  7. Համացանցի հասանելիությունը մեծ բարիք է։ Բայց այդ տեղեկությունը վաղանցիկ է ու թվացյալ։ Եթե դուք ճշգրիտ չգիտեք՝ ինչ եք փնտրում, եթե գտածը չեք պահպանում, չեք որոնում ճիշտ համատեքստը, համարեք, որ ժամանակն իզուր եք ծախսել։ Իմաստ չունի անսահման տվյալների հասանելիությունը, եթե չեք կարողանում դրանցից գլուխ հանել։ Իսկ դրա համար հարկավոր է մտածել, տրամաբանել, ուսումնասիրել։ Ենթադրում եմ՝ այսօրվա աշխարհում այդ գործողությունների ընդունակությունը աստիճանաբար մարում է։ Դեգրադացիայի աստիճանը չափել հնարավոր չէ, բայց գրազ կգամ, հիմա հենց դեգրադացիա է, որ կատարվում է։
  8. Բոլոր պահանջմունքների ու ցանկությունների հնարավորինս արագ բավարարման մեր մշակույթը այնքան էլ չի նպաստում համառության ու հաստատունության զարգացմանը։
  9. Կյանքի իմաստը որոշվում է նրանով, թե ինչպես եք դրանից օգտվում, ինչի եք կյանքը վերածում։ Ուրիշ ոչ մի իմաստ ոչ մարդու, ոչ շան, ոչ բակտերիայի կյանքն ուղղակի չունի։ Ինքներդ եք որոշում՝ որն է ձեր կյանքի իմաստը, հետևաբար՝ մասամբ ղեկավարում եք այն։ Եթե որոշեք՝ ապրելու եմ, որ բարիք կուտակեմ, ուրեմն հենց դրանում է ձեր կյանքի իմաստը։ Կարող ենք միայն սրտանց ցավել ձեզ համար. հիմա՝ ինչ կա՝ կա, ոչինչ չես փոխի։ Եթե որոշեք՝ ապրելու եմ հանուն ընկերության, սիրո, փոխադարձ օգնության, հանուն այն մարդկանց, ովքեր ջանում են և՛ իրենց, և՛ շրջապատողներին ավելի շատ ուրախություն ու երջանկություն բերել, ուրեմն հենց դրանում էլ ձեր կյանքի իմաստն է։ Պարզապես ձեր փոխարեն որոշում կայացնող արտաքին ուժ չկա։
  10. Կյանքի իմաստի մասին մտորելու պահանջմունքը, հնարավոր է, ծնվում է սեփական կյանքը սեփական ձեռքը վերցնելու կամք կամ կարողություն չունենալուց։ Եթե ձեզ համարում եք ինչ-ինչ արտաքին ուժերի ստեղծած, որ դատապարտված է ամեն առիթով ապտակ ստանալու շուկայից, իշխանություններից, բռնակալ ծնողներից, էլ չգիտեմ՝ ումից կամ ինչից, նշանակում է՝ սկսել եք փնտրել ինչ-որ արտաքին, կողմնակի ուժ, որ ի վիճակի է ձեզ ցույց տալու ձեր կյանքի ճշմարիտ իմաստը։
  11. Երեսպաշտը նա է, ով ուրիշների վզին ստանդարտներ է փաթաթում, բայց հաժարվում է դրանք իր նկատմամբ կիրառել։
  12. Մենք կորցնում ենք մանկությունը։ Ուսուցիչներին սեղմում են ցուցումների շրջանակում։ Երեխաներին սեղմում են թեստերի ու քննությունների շրջանակում։ Եթե ողջ կրթությունը հանգեցվում է քննությանը պատրաստվելուն ու դրա հանձնելուն, ոչ ոք էլ ոչինչ չի սովորի։ Քննության ժամանակ ասածդ մոռացվում է քննության ավարտվելուն պես։
  13. Հոգեթերապևտները գիտեն՝ մեղքի զգացումը կարթաձող է, որով հեշտ է բռնել անգամ ամենաուժեղ անհատականությանը։ Կարթաձող ունեցողը լաստատիրոջ պես գերանների զանգվածը քշում է անհրաժեշտ ուղղությամբ։ Եթե ԶԼՄ-ները ստիպում են մարդուն հավատալ, որ իրեն շրջապատող բոլոր դժբախտությունների մեղավորն ինքն է, շատ հեշտ է լինում նրան շեղելը տնտեսական ու քաղաքական իրավունքների համար պայքարից։ Ինքնաոչնչացումը բերում է անտարբերության ու անգործության։
  14. Համացանցը խնայում է փողը, համացանցը խնայում է ժամանակը։ Բայց նա սպանում է հարաբերությունները։ Հիշում եմ՝ մի ժամանակ ապրում էի մի փոքրիկ քաղաքում, որտեղ փոստը շփվելու տեղ էր։ Ոչինչ տուն չէին բերում, դրա համար էլ առավոտյան մարդիկ գալիս, իրենց փոստն ստանում էին ու շփվում էին։
  15. Մարդկային ցեղը, հնարավոր է, մոտ 100 հազար տարեկան է և հիմա այս ժամանակներում առանձնահատուկ պահ է ապրում իր պատմության մեջ։ Հիմա այդ ցեղն այնպիսի դրության մեջ է, որ շատ շուտով՝ հենց հաջորդող սերունդների առաջ, խնդիր է դրվելու, թե այս այսպես կոչված «բանական կյանք» գիտափորձը շարունակվելո՞ւ է, թե որոշելու ենք ոչնչացնել այն։

 

Աղբյուրը

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: