RSS

Ինչին հավատում եք, այն էլ ստանում եք. Ջոն Կեխո

07 Հնվ

 

kexo

Ջոն Կեխո

Ջոն Կեխոյի 20 արտատհայտությունները ենթագիտակցծության գաղտնիքների մասին

 

«Իմ ենթագիտակցությունը հաջողության հասնելու իմ գործընկերն է,- գրում է «Ենթագիտակցությունն ամեն ինչ կարող է» բեսթսելլերի հեղինակ Ջոն Կեխոն։ -Առաջին քայլը դեպի նոր կյանք զարմանալիորեն հեշտ է. ընդամենը պետք է հետևել սեփական մտքերի հոսքին և դրանք ուղղորդել համապատասխան ձևով»։ Առաջարկում ենք Կեխոյի գրքից 20 արտահայտություն այն մասին, թե ինչպես ձեր երազանքները մտքերի միջոցով դարձնեք իրականություն։ Հեղինակի կարծիքով դա բոլորն էլ կարող են։

  1. Արտաքին հանգամանքները փոխելու համար նախ հարկավոր է փոխել ներքինը։ Մարդկանց մեծամասնությունը փորձում է փոխել հատկապես արտաքին հանգամանքները։ Եթե չփոխեք մտքերն ու համոզմունքները, այդ փորձերը ոչնչի չեն հանգեցնի կամ միայն կարճատև արդյունք կտան։
  2. Ձեր ուղեղ մտած ու այնտեղ հաստատված ցանկացած միտք ձեր կյանքի վրա ազդեցություն է ունենալու։
  3. Միշտ գիտակցեք այն, ինչ մտածում եք։ Այսօրվա մտքերը կերտում են ձեր ապագան։
  4. Երբ փոխում եք ձեր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, նրանք սկսում են ձեզ այլ կերպ վերաբերվել։
  5. Տեղից շարժվելու համար հարկավոր է (և սա միանգամայն լուրջ պայման է) փոխել սեփական մտածելակերպը։
  6. Ուզում եք հանգամանքնե՞րը փոխել։ Դրա համար զարգացրեք ձեր մեջ գիտակցության անհրաժեշտ տեսակը։ Հաջողակ մարդը միշտ տիրապետում է հաջողությանն ուղղված գիտակցություն։ Ապահովված մարդը մշակում է այնպիսի գիտակցություն, որ ուղղված է հարստությանը։ Նրա մտքերը ունեցվածքին, հաջողությանն ու նյութական բարեկեցությանն են նվիրված։ Դա նրա մտածելակերպն է։
  7. Միշտ պատկերացրեք ձեր նպատակը այնպես, ասես դա կատարվում է հենց հիմա։ Ձեր գիտակցության մեջ դա իրականություն դարձրեք։ Մանրամասն պատկերներ ստեղծեք։ Մտեք դերի մեջ և մտքով խաղացեք։ Մտքով պատկերացրեք ձեր նպատակը օրը առնվազն մեկ անգամ՝ բաց չթողնելով ոչ մի օր. կրկնությունը իմացության մայրն է։
  8. Որոշեք՝ ինչի եք ուզում հասնել. քննությունը հանձնել, պաշտոնի բարձրացում ունենալ, ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, շատ փող աշխատել, հաղթել սքվոշում։ Խաղաղվեք։ Մի քանի րոպեով շեղվեք գործերից ու շունչ քաշեք՝ հանգստանալով հոգով ու մարմնով։ Հինգ-տասը րոպեի ընթացքում պատկերացրեք ցանկալի իրականությունը։
  9. Միշտ օգտագործեք այս հնարքն այն մտքով, որ ունեք ձեր ուզած ամեն ինչ, կամ հասել եք նրան, ինչին ձգտել եք։ Արեք դա պարբերաբար, բառացիորեն ամեն օր ամենաքիչը հինգ րոպե տևողությամբ։ Շատ ավելի լավ է կատարել այս հնարքը ամեն օր հինգ րոպե, քան շաբաթը մեկ անգամ՝ ամբողջ մեկ ժամ։
  10. Միանգամյա միտքը մեծ ուժ չունի, բայց բազմապատիկ կրկնվելով՝ հնարավոր է դա կենտրոնացնել և ուղղորդել, մեծածցնել ուժը։ Որքան շատ է կրկնությունների քանակը, այնքան արտահայտվելու ավելի մեծ ուժ ու ընդունակություն է ձեռք բերում միտքը։
  11. Ձեր կյանքի որակը կախված է ձեր մտքերի որակից։
  12. Սովորեք մտածել հաջողության, երջանկության, առողջության, բարեկեցության մասին ու վտարել սեփական մտքերից անհանգստությունն ու վախը։ Թող ձեր գիտակցությունն զբաղված լինի լավագույնի սպասումով, ընդ որում, հետևեք, որ ձեր սովորական մտքերն զբաղեցնեն այն բաները, ինչ ուզում եք ստանալ կյանքից։
  13. Ջուրն ընդունում է այն ամանի ձևը, որում գտնվում է՝ լինի դա բաժակ, սկիհ թե գետի հուն։ Ճիշտ այդպես էլ ձեր ենթագիտակցությունը կստեղծագործի կախված նրանից, թե ինչ կերպարներ կներդնեք դրա մեջ ձեր ամենօրյա մտածումներով։ Այդպես ստեղծվում է ձեր ճակատագիրը։
  14. Հղացեք գաղափարների շեղջ։ «Լավ միտք ծնելու լավագույն միջոցը մտքերի բազմություն ծնելն է։ Եթե միայն մի միտք ունեք, խնդրի մեկ լուծում, ուրեմն գործողության միայն մեկ ուղղություն ունեք։ Իսկ դա վտանգավոր է կյանքի համար մի աշխարհում, որտեղ պահանջվում է ճկունություն ու հարմարվողականություն։
  15. Ամեն անգամ՝ բռնելով ձեզ այն մտքի վրա, որ ձեզ միայն մեկ տարբերակը բավարար է, հիշեցրեք ձեզ, որ դա ստեղծական մոտեցում չէ։ Կյանքը լի է անհամար տարբերակներով ու այլընտրանքներով։ Փնտրեք տարբերակներ՝ բացելով ձեր գիտակցությունը, սովորեք գտնել լրացուցիչ հնարավորություններ ու լուծումներ։
  16. Թուլացրեք մարմինը՝ մի քանի խորը շնչում և արտաշնչում անելով կամ շրջանաձև շարժելով ուսերը։ Զգացեք հանգիստն ու լիցքաթափումը։ Խաղաղեցրեք ձեր ուղեղը, դրանից հետո վստահ ասացեք ինքներդ ձեզ տասն անգամ. «Ես միշտ ճիշտ որոշումներ եմ ընդունում»։ Զգացեք բառերի ուժը։ Վստահ խոսեք։ Վերջին անգամ արտահայտությունն ասելուց հետո միանգամից որոշում կայացրեք։ Այսպես դուք կխուսափեք տրամաբանական մտածումներից և պատասխան կստանաք ենթագիտակցությունից։ Առաջինը, որ կգա ձեր մտքին, հենց ձեր լուծումը կլինի։
  17. Ամեն օր մի քանի րոպե անցկացրեք՝ ձեր առողջության և ուժի մասին մտքերում լողալով։ Այդ մտքերն ուղարկեք արյունատար համակարգ, հյուսվածքներ, բջիջներ։ Պատկերացրեք՝ ինչպես է էներգիան տարածվում ձեր մարմնով։ Ուսումնասիրեք ձեր մարմինը որպես մի կախարդական բուժող մեխանիզմ։ Դա ուժ տվող առողջարար տոնիկ-վարժություն է, որի համար հարկավոր է ընդամենը երկու րոպե։
  18. Ցանկացած նոր գաղափար կամ համոզմունք նախ պետք է անցնի ծաղկման շրջանը՝ նախքան ձեր գիտակցության մեջ արմատներ գցելը։ Դա ժամանակ է պահանջում։ Ոչինչ տեղի չի ունենա, եթե փորձեք մեկ-երու անգամ. հնարավոր է՝ քսան անգամ է պետք հասնելու համար նոր համոզմունքին։ Որպեսզի նոր համոզմունքի արդյունքը արմատավորվի ուղեղում, մեկից երեք ամիս է հարկավոր։ Իսկ դա երեսունից իննսուն օրվա անդադար պարապմունք է՝ յուրաքանչյուրը հինգ-տասը րոպե տևողությամբ։
  19. Ամեն ինչ գոյություն ունի պոտենցիալ հնարավորության տեսքով։ Ձեզնից պահանջվում է միայն ապահովել անհրաժեշտ էներգիայի լիցքավորում, և ձեր նպատակը կիրականանա։
  20. Մարդու ապագան ամփոփված է հենց իրենում։ Դա ապրում է նրա մեջ հենց նույն այս րոպեին։
 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: