RSS

Այսօր ապրիլի 7-ն է

07 Ապր
hqdefault

Պետրոս Բեդիրյան

-Ո՛ հ, Անուշը՝ վերջին արարում,- ասաց, երբ դռան ճռռոցի վրա շրջվեց և տեսավ իջևանցի Մելիքբեկյան Սուսանին՝  բարձրահասակ, ամրակազմ, մազերն էլ այդ ժամանակի նորաձևության համաձայն գանգրացրած, ուռճացրած ու էդպես բաց թողած… 
Լսարանը մի պահ փռթկաց ու՝ վերջ։ Սուսանը տեղավորվեց, դասն էլի վերադարձավ իր հունը, ու  գուցե չհիշվեր, եթե հաջորդ շաբաթ նույն օրը, նույնպես ուշացած ներս չմտներ սևանցի Նարինեն՝ մազերն այդ ժամանակի նորաձևության համաձայն գանգրացրած, ուռճացրած ու էդպես բաց թողած…
— Նստեցե՛ք, օրիորդ,- ավագ կուրսերում «օրիորդ» էր ասում, երբ ուզում էր մեր վարքի հետ անհամաձայնությունը, մի քիչ էլ իր զայրույթն արտահայտել։
Բոլորս լուռ էինք։ Մենակ Մելիքբեկյան Սուսանը չդիմացավ.
— Որ ես լինեի, կասեիք՝ գիժ իջևանցի ա, չէ՞։
Այ, դրան էլ չդիմացանք….

Այսօր բանասիրական գիտությունների դոկտոր, բառարանագիր, ժամանակակից ամենահեղինակավոր և բեղմնավոր հայրենագետներից մեկի՝ իմ և շատերի սիրելի պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանի ծննդյան օրն է։

Շնորհակալ ենք։

 
 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: