RSS

Ինտելեկտի պարադոքսները

26 Հլս
child Head

Enter a caption

Խելացի լինելն ու իմաստուն որոշումներ կայացնելը ամենևին էլ նույնը չեն։ Մասնագետները համոզված են՝ ինտելեկտի բարձր մակարդակը ազդում է դպրոցում գնահատականների, աշխատանքում հաջողությունների և նույնիսկ օրենքի հետ հարաբերվելու վրա։ Բայց այն չի երաշխավորում բարեկեցություն, կյանքից բավարարվածություն ու երկարակեցություն։ Քննադատական մտածողության ու ինտելեկտի տարբերությունների, խելացի մարդկանց հիմարությունների և այն որակների մասին, որոնք մեզ օգնում են խուսափելու տհաճ իրադարձություններից՝ Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ Հիթեր Բատլերի հոդվածում։

Ամենայն հավանականությամբ մենք բոլորս էլ ծանոթ ենք որևէ խելացի մարդու, որը, որքան էլ զարմանալի լինի, հաճախ ոչ խելամիտ է վարվում։ Իմ ընտանիքը ուրախանում է, երբ ես՝ պրոֆեսորս, իսկապես հիմար սխալներ եմ անում։ Ի՞նչ է նշանակում հասկացող կամ խելացի լինել։ Տերմինի մեր ամենօրյա կիրառումը նախանշված է նկարագրելու նրան, ով լավ տեղեկացված է և ընդունում է իմաստուն որոշումներ, բայց այս սահմանումը հակասում է նրան, թե ավանդաբար ինչպես են գնահատվում մտավոր ընդունակությունները։ Խելքի տարածված չափանիշը համարվում է ինտելեկտի մակարդակը, որը չափվում է տեսողա-տարածական գլուխկոտրուկներ, մաթեմատիկական, տեսողական որոնման ու կերպարների ճանաչման խնդիրներ, ինչպես նաև բառապաշարի մասին հարցեր ներառող IQ թեստերով։

Ինտելեկտի առավելությունները անվիճելի են։ Ավելի մեծ հավանականություն կա, որ Ինտելեկտուալ մարդիկ կստանան լավագույն գնահատականները և դպրոցում հաջողության կհասնեն։ Ամենայն հավանականությամբ նրանք աշխատավայրում էլ հաջողակ կլինեն։ Եվ քիչ հավանական է, որ անախորժությունների մեջ ընկնեն (օրինակ՝ հանցագործություն անեն) դեռահասության շրջանում։ Միայն թե, հաշվի առնելով ինտելեկտի բոլոր առավելությունները, կարող եք զարմանալ՝ իմանալով, որ դրանով չեն որոշվում ուրիշ կենսական ձեռքբերումներ, ինչպես, օրինակ, բարեկեցությունը։ Կարող ենք ենթադրել, որ դպրոցում կամ աշխատավայրում հաջողությունները գուցե հանգեցնում են կյանքից ավելի բավարարվածության, բայց մի քանի խոշոր հետազոտություններում ապացույցներ չկան, թե IQ-ն ազդում է կյանքից բավարարվածության կամ երկարակեցության վրա։ Վաթերլոուի համալսարանի հոգեբան Իգոր Գրոսմանն ու նրա գործընկերները պնդում են, որ ինտելեկտն ստուգող թեստերի մեծամասնությունը հնարավորություն չի տալիս գրանցելու իրական կյանքում որոշում կայացնելը և ուրիշների հետ մեր համագործակցեելու ընդունակության մակարդակը ։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է՝ հենց դրանից է, որ «խելացի» մարդիկ «հիմար» բաներ են անում։

Մյուս կողմից՝ քննադատաբար մտածելու կարողությունը կապվում է առողջության, բարեկեցության ու երկարակեցության հետ։ Չնայած հաճախ շփոթում են ինտելեկտի հետ, բայց քննադատական մտածողությունը ինտելեկտ չէ։ Քննադատական մտածողությունն ամբողջություն է ճանաչողական հմտությունների, որոնք արդյունավետ և նպատակաուղղված մտածելու հնարավորություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ հմտությունները կիրառելու հակում են տալիս։ Քննադատաբար մտածողները բարեհամբույր թերահավատներ են։ Նրանք ճկուն մտածողներ են, որ կարիք ունեն ապացույցների, որոնք կսատարեին իրենց համոզմունքները և կօգնեին ճանաչելու իրենց համոզելու անհիմն փորձերը։ Քննադատական մտածողությունը նշանակում է ամեն տեսակ ընդունված նախապաշարումների (օրինակ՝ կանխակալ պնդում, անառարկայականի հաստատում և այլն) հաղթահարում։

Քննադատական մտածողությունն օգնում է կռահելու կենսական իրադրությունների լայն սպեկտրը։ ԱՄՆ-ում և այլուր անցկացված մի շարք հետազոտություններում իմ գոծընկերներն ու ես հայտնաբերել ենք, որ քննադատաբար մտածող մարդիկ ավելի քիչ են կյանքի խնդիրներին բախվում։

Մենք մարդկանց խնդրել ենք կյանքի իրադարձությունների «գույքագրում» անել և գնահատել քննադատական մտածողությունը (քննադատական մտածողության գնահատում՝ ըստ Դ.Հալպերնի. Դայանա Հալպերնը հետազոտող է, «Քննադատական մտածողության հոգեբանությունը» գրքի հեղինակը)։ Այդ գնահատականը չափում է քննադատական մտածողության հինգ բաղադրիչները՝

  • բառային դատողությունները
  • փաստարկների վերլուծությունը
  • վարկածի ստուգումը
  • հնարավորության և անորոշության վերլուծությունը
  • որոշման կայացումն ու խնդրի լուծումը։

Կյանքի բացասական իրադարձությունների մեջ հանդիպում էին դեպքեր տարբեր ասպարեզներից ՝ ակադեմիականից (օրինակ՝ մոռացել եմ, որ քննություն ունեմ), առողջության ասպարեզից (օրինաաակ՝ վարակվել եմ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ), իրավաբանականից (օրինակ՝ ես ձերբակալվել եմ անգելված նյութերի ազդեցության տակ մեքենա վարելու համար), միջանձնային (օրինակ՝ ես խաբել եմ իմ գործընկերոջը, որի հետ աշխատում էի մեկ տարուց ավելի), ֆինանսական ասպարեզից (օրինակ՝ ես ավելի քան 5 հազար դոլար պարտք ունեմ քարտերովս) և այլն։ Մի անգամ չէ, որ հայտնաբերեցինք, որ քննադատաբար մտածողներն ավելի քիչ բացասական իրադարձության են բախվում կյանքում։ Սա կարևոր եզրակացություն է, որովհետև շատ ապացույցներ կան, որ հնարավոր է սովորեցնել և բարելավել քննադատական մտածողությունը։

Ո՞րն է ավելի լավ. քննադատաբար մտածել կարողանա՞լը, թե բարձր ինտելեկտ ունենալը։ Իմ վերջին հետազոտությունը կենտրոնացած էր մարդու հոգեբանության այս երկու հատկանիշների համեմատության վրա, որպեսզի հասկանամ՝ որն է դրանցից կապվում կյանքի ավելի քիչ բացասական իրադարձությունների հետ։ Մարդիկ, որ ուժեղ էին ինտելեկտով կամ քննադատական մտածողությամբ, ավելի քիչ բացասական իրադարձություն են ապրում, բայց քննադատաբար մտածողները ավելի լավ են դրանից գլուխ հանում։

Ինտելեկն ու դրա բարելավումը թեժ թեմաներ են, որոնց այսօր շատ ուշադրություն են հատկացնում։ ժամանակն է մի քիչ ավելին իմանալու նաև քննադատական մտածողության մասին։ Կիտ Ստանովիչը մի ամբողջ գիրրք է գրել դրա մասին՝ «Ինչն են բաց թողնում ընդունակությունն ստուգող թեստերը» (Keith Stanovich, What Intelligence Tests Miss. Yale University Press (2010)։ Դատողականությունն ու արդյունավետությունն ավելի շատ կապվում են նրա հետ, ինչ մենք ի նկատի ունենք, երբ ասում ենք, որ մարդու միտքը չի սահմանափակվում տարածական հնարավորություններով և մաթեմատիկական ընդունակություններով։ Դրանից բացի՝ դժվար է լավացնել ինտելեկտը, որ շատ բանով որոշվում է գենետիկայով։ Քննադատական մտածողությունը, այնուամենայնիվ, կարող է լավացվել ուսուցմամբ և, ինչպես ցույց տրվեց, դրա առավելությունները ժամանակի հետ պահպանվում են։ Ցանկացած մարդ ընդունակ է բարելավելու քննադատական մտածողության իր հմտությունները, և վստահ կարող ենք ասել, որ դա անելը խելացի բան է։

Աղբյուրը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: