RSS

Ի՞նչն է կարևորվում՝ քննությունը կարևորելով

22 Օգս

«Բոլոր ավարտական քննությունները լինելու են միասնական և վերահսկվելու են ԳԹԿ-ի կողմից: Այսինքն՝ ավարտական քննություններին բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլոր առարկաներից հանձնել Ա մակարդակի միասնական քննություններ: Սա կլինի արդյունքի միասնական ամփոփում, որպեսզի մենք վերջապես ստանանք կրթության արդյունքի իրական պատկերը: Նախարարությունը տնօրենից պահանջելու է պատասխանատվություն՝ կրթության արդյունքի համար»։ ԿԳ նախարար Ա.Հարությունյան

Բազմաթիվ ձևեր կան կրթության բովանդակությունն անընդհատ զարգացնելու և վերահսկելու համար։ Փորձագետ ստուգողը, օրինակ, կարող է ուղղակի ճամբարային 2-3 օր անցկացնել շրջանավարտների հետ և նրանց որակներն ուսումնասիրել գործնական պայմաններում։ Դրանից հետո, թերևս, դպրոցի մասին տեսակետ արտահայտելու, քննադատելու, էլ չեմ ասում՝ պատժելու իրավունք ունենա։ Բայց նա պիտի լինի պատրաստված փորձագետ։
Իրականում նման հայտարարությունը հանրակրթության համար քննությունը դարձնում է նպատակ՝ սովորիր, որ քննություն հանձնես։ Իսկ դա չարաշահումների դուռ է բացում (անպայման լրացուցիչ պարապել, անպայման թեստերի հեղինակների հետ պարապել, անպայման պարապել առնվազն երկու տարի՝ հասցնելու համար ամբողջը անգիր անել և նման բաներ)։ Նախարարի կանխատեսումը, թե դա տնօրեններին կստիպի բարձրակարգ մասնագետների ընդունել, վախենամ՝ չկատարվի, որովհետև ավելի արդյունավետ է լավ՝ ապահովված ընտանիքներից սովորողների ընդունելը։
Բայց նույնիսկ թեստավորման պայմաններում, որպես մոտակա նպատակ, կարելի էր ստուգումը թեքել դեպի իրական բովանդակությունը՝ հաղորդակցական, վերլուծական հմտություններ, քննադատական մտածողության մակարդակ, ընթերցանության և փաստարկված, հիմնավորված շարադրելու կարողություն, որոշ դեպքերում՝ ստեղծագործական հակումներ։ Նման հարցաշարեր տարբեր առիթներով (Կրթահամալիրի հայտարարած օլիմպիադաներում, լեզվական այլ մրցույթներում, կրթահամալիրի գործունեության որոշ փուլում համակրթահամալիրային թեստավորումների ժամանակ) մեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծվել ու փորձարկվել են։

Արժեր ուսումնասիրել նաև այդ փորձը։

 

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 22 Օգոստոսի, 2018 in Էս էլ՝ ես

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: