RSS

Խուլիո Կորտասար | Ճաշից հետո

25 Սպտ

Cortazar_young2Ճաշից հետո ես ուզում էի մնալ սենյակումս, որ մի քիչկարդամ, սակայն հայրիկն ու մայրիկը գրեթե միաժամանակեկան ինձ ասելու, որ այդ երեկո ես պետք է նրան տանեմման տալու: Առաջին բանը, որ ասացի, այս էր, որ թող մեկուրիշը նրան տանի, և որ խնդրում եմ ինձ հանգիստ թողնեն:Ուրիշ բաներ էլ էի ուզում ասել, բացատրել` ինչու ինձ դուրչէր գալիս նրա հետ դուրս գալը, սակայն հայրիկը մի քայլառաջ եկավ և ինձ նայեց այնպիսի հայացքով, որ ես ընդհանրապես չեմ կարող հակաճառել. աչքերըհառում է ինձ, և ես զգում եմ, թե ինչպես են դրանք ավելի ու ավելի խորը մխրճվում դեմքիս մեջ,մինչև որ՝ քիչ է մնում գոռամ, բայց ես պետք է շրջվեմ, պատասխանեմ` այո՛, իհարկե՛, անմիջապե՛ս:Այսպիսի դեպքերում մայրիկը ոչինչ չի ասում ու ինձ չի նայում, այլ մի փոքր ետ է կանգնում` ձեռքերըիրար միացրած, և ես տեսնում եմ ճակատին թափվող նրա մոխրագույն մազերն ու պետք է շրջվեմ, պատասխանեմ` այո,՛ իհարկե՛, անմիջապե՛ս: Այսպիսով, առանց որևէ բան ավելացնելու, գնացին, ուես սկսեցի հագնվել՝ այն միակ մխիթարանքով, որ առաջին անգամ եմ հագնելու դեղին կոշիկներս, որոնք այնքան սիրուն էին փայլում:
Երբ դուրս եկա սենյակիցս, ժամը երկուսն էր, և հորաքույր Էնկառնասիոնն ասաց, որ իրեն կարող եմգտնել սենյակի խորքում, ուր նա միշտ լինում է երեկոյան: Հորաքույր Էնկառնասիոնը պետք է որգլխի ընկած լիներ, որ ես հուսահատված էի նրա հետ դուրս գալուս պատճառով, որովհետև շոյեցգլուխս, հետո կռացավ, համբուրեց ճակատս: Զգացի, որ ինչ-որ բան է դնում գրպանս:
-Մի բան կգնես քեզ համար,-ասաց ականջիս,- ու չմոռանաս նրան էլ մի քիչ տալ՝ այդպես լավ կլինի:
Ես ավելի ուրախ համբուրեցի նրա այտը և անցա ճաշասենյակի դռան առջևով, որտեղ հայրիկն ումայրիկը շաշկի էին խաղում: Կարծեմ նրանց ասացի ցտեսություն կամ դրա պես մի բան, իսկ հետոհանեցի հինգ պեսսոյանոց թղթադրամը` այն ավելի լավ ուղղելու և պայուսակումս պահելու համար, որտեղ ևս մեկ պեսսոյանոց թղթադրամ և մետաղադրամներ կային:
Նրան գտա սենյակի անկյունում, որքան կարող էի, ամուր գրկեցի, և բակի կողմով դուրս եկանք դռանմոտ, որը բացվում էր դիմացի այգու վրա: Մեկ թե երկու անգամ գայթակղություն ունեցա բաց թողնելնրան, ներս վերադառնալ և հայրիկին ու մայրիկին ասել, թե նա ինձ հետ չի ուզում գալ, սակայնհամոզված էի, որ ի վերջո նրան տանելու էին դուրս և ինձ ստիպելու էին, որ նրա հետ գնամ մինչևփողոցի ծայրը: Երբեք ինձ չէին խնդրում նրան տանել կենտրոնական փողոց. նրանց կողմիցանարդար կլիներ ինձ հետ այդպես վարվել, քանի որ շատ լավ գիտեին, որ ընդամենը մի անգամ, երբինձ պարտադրել էին ման տալ նրան կենտրոնական փողոցով, սարսափելի դեպք էր պատահելԱլվարեսների կատվի հետ: Դեռևս ինձ թվում էր, որ տեսնում եմ ոստիկանի դեմքը` դռան մոտ հորսհետ խոսելիս, իսկ հետո հայրիկին` երկու բաժակ գինի մատուցելիս ու մորս` իր սենյակում լացլինելիս: Անարդար կլիներ նրանց կողմից ինձ հետ այդպես վարվել:
Առավոտյան անձրև էր եկել, և Բուենոս Այրեսի փողոցներն ավելի էին քարուքանդ եղել, դժվար էրքայլել առանց ջրափոսերն ընկնելու: Ես անում էի հնարավորը, որ առավել չոր մասերով անցնեմ ևնոր կոշիկներս չթրջեմ, բայց տեսա, որ նրան դուր էր գալիս ջրերի մեջ մտնել, և ես ստիպված ամբողջուժով շղթայից քաշեցի, որպեսզի ստիպեմ կողքովս քայլել: Բայց նրան հաջողվեց մոտենալմյուսներից խորն ընկած սալիկի, և մինչ գլխի կընկնեի, արդեն թրջվել էր ամբողջովին ու մարմնովմեկ չորացած տերևներ էին: Ստիպված էի կանգնել, մաքրել նրան ու անընդհատ զգում էի, թե ինչպեսեն հարևանները լուռ նայում պարտեզներից: Չեմ ուզում ստել. իրականում ինձ այնքան էլ չէրհետաքրքրում, որ մեզ նայում են. ամենավատն այն էր, որ կանգնել էի այդտեղ` թաշկինակը ձեռքիս, որը թացանում էր, ծածկվում կեղտաբծերով, չորացած տերևների կտորներով: Միաժամանակ պետք էպահեի նրան, որ նորից չմտներ ջրափոսը: Բացի այդ, ես սովոր եմ փողոցում քայլել` ձեռքերստաբատիս գրպանները դրած, սուլելով կամ ծամոն ծամելով կամ էլ անեկդոտներ կարդալով, մինչդեռաչքիս տակով նայում ու մտովի հաշվում եմ փողոցների ծանոթ սալիկները. այնպես որ՝ գիտեմ, թեերբ եմ անցնում Տիտայի տան մոտով կամ երբ եմ հասնելու Կարաբոբոյի անկյունը: Իսկ հիմա ոչինչչէի կարող անել, ու թաշկինակը սկսում էր թրջել գրպանիս աստառն, ու ազդրիս զգում էիխոնավությունը. անհավատալի էր, որ այդքան դժբախտություն կարող էր այդպես թափվել գլխիս:
Այդ ժամին տրամվայը գրեթե դատարկ է գալիս, և ես խնդրում էի Աստծուն, որ կարողանանքմիևնույն նստարանին նստել, ու ես նրան պատուհանի մոտ նստեցնեմ, որպեսզի չանհանգստացնի: Չէի ասի, թե շատ էր շարժվում, բայց մարդկանց, միևնույն է, անհանգստություն էր պատճառում, ուես դա լավ էի հասկանում: Սակայն, բարձրանալով տրամվայ, տխրեցի, քանի որ այն գրեթե լիքն էր, ևոչ մի ազատ երկտեղանոց նստարան չկար: Ճանապարհը շատ երկար էր` ոտքի վրա գնալու համար, տրամվայի տեսուչն էլ ինձ կարգադրեց նստել և նրան էլ տեղավորել. այնպես որ, նրան անմիջապեսմտցրի ներս և տարա մեջտեղի մասում գտնվող նստարանի մոտ, որտեղ մի տիկին զբաղեցրել էրերկտեղանոց նստարանի պատուհանի կողմը: Լավ կլիներ նստեինք վերջնամասում` նրան հետևելուհամար, սակայն տրամվայը լիքն էր, և ես ստիպված եղա առաջանալ և բավական հեռու նստել: Ուղևորները մեզ ուշադրություն չէին դարձնում. այդ ժամին մարդիկ իրենց կերածն են մարսում ուտրամվայի ճոճքից թմրած են: Վատն այն էր, որ տեսուչը կանգ առավ հենց այն նստարանի մոտ, որտեղ նրան նստեցրել էի` մետաղադրամով հարվածում էր տոմսարկղի երկաթին, և ես ստիպված էիշրջվել ու ցույց տալով փողը` հասկացնել, որ ես եմ վճարելու: Սակայն տեսուչն այն չինացիներից էր, որ տեսնում ու չեն ուզում հասկանալ, ուզում ես՝ մետաղադրամով հարվածիր տոմսարկղին: Հարկեղավ վեր կենալ (այդժամ երկու թե երեք ուղևորներ ինձ էին նայում) և մոտենալ մյուս նստարանին: «Երկու տոմս», ասացի նրան: Մեկը կտրեց, ինձ նայեց մի րոպե, հետո մեկնեց տոմսը և նայեցգետնին` հենց այնպես, աչքի տակով: «Երկու հատ, խնդրում եմ»,- կրկնեցի, համոզված լինելով, որամբողջ տրամվայն արդեն ամեն ինչ գիտի: Չինացին ուրիշ տոմս կտրեց, տվեց ինձ և պատրաստվումէր ինչ-որ բան ասել, բայց ես մեկնեցի փողը և երկու ցատկով վերադարձա տեղս` առանց ետ նայելու: Ամենավատն այն էր, որ ամեն րոպե պետք է շրջվեի` տեսնելու, թե նա խելոք նստա՞ծ է ետևինստարանին, և դրանով ակամա որոշ ուղևորների ուշադրությունն էի գրավում: Սկզբում որոշել էիփողոցի յուրաքանչյուր շրջադարձում միայն շրջվել, սակայն դրանց միջև տարածությունը ինձսարսափելի երկար էր թվում, և ես ամեն րոպե վախենում էի լսել որևէ բացականչություն կամ ճիչ, ինչպես եղավ Ալվարեսների կատվի հետ պատահած դեպքի ժամանակ: Այսպիսով, սկսեցի ետ նայելնախքան փողոցի յուրաքանչյուր շրջադարձին հասնելը և մի պահ ինձ թվաց, որ նրա կողքին նստածտիկինը արդեն պատրաստվում է վեր կենալ, ու երդվում եմ` նրան ինչ-որ բան էր ասում, քանի որնրա կողմն էր նայում, ու թվաց` բերանը շարժում էր: Հենց այդ պահին մի գեր ծեր կին վեր կացավկողքիս նստարանից ու սկսեց քայլել տրամվայի միջանցքով: Ես նրա ետևից էի գնում` ցանկանալովհրել նրան, ոտքով հարվածել ոտքերին, որպեսզի արագացներ քայլերը և ինձ թույլ տար հասնել այննստարանին, որտեղ տիկինը հատակից վերցրել էր զամբյուղը կամ դրա նման մի բան ու արդեն վերէր կենում, որ իջներ: Վերջում կարծես թե նրան հրեցի. լսեցի, որ բողոքում էր. չգիտեմ` ինչպես հասանստարանին և ի վերջո կարողացա տեղ գրավել երեսուներկու րոպե սպասելուց հետո` իհարկե, ժամանակ առ ժամանակ վազելով, հատկապես վերջում: Բայց այժմ դրա փոխարեն պետք է զբաղվեիպատուհանով, որ ինչ-որ մեկը որոշել էր, որ կարող է բացել մեկ հարվածով և դուրս ցատկել` ոչ թե դաանելու ցանկությունից դրդված, այլ ինչպես այն մյուս բոլոր ցանկությունները, որոնք անկարող եսբացատրել: Մեկ թե երկու անգամ ինձ թվաց, որ քիչ է մնում բարձրացնեմ պատուհանը, և հարկ եղավդրսի կողմից անցկացնել ձեռքս ու այն ամրացնել շրջանակից: Գուցե իր կողքին էի և, այդ պատճառովէր, որ նա դուրս չցատկեց, թեև ուզում եմ հավաստիացնել, որ նա միտք չուներ ցատկելու: Մի պահ եսբոլորովին մոռացա նրան, քանի որ զբաղված էի վերահսկիչով, բայց, միևնույն է, նա այդպես էլ դուրսչցատկեց: Վերահսկիչը բարձրահասակ, լողլողի մեկն էր, որ հայտնվեց դիմացի հարթակից և սկսեցդակել տոմսերն այն սիրալիր տեսքով, որ ունենում են որոշ վերահսկիչներ: Երբ հասավ իմնստարանին, նրան մեկնեցի երկու տոմսերը, և նա դակեց մեկը, նայեց ներքև, հետո նայեց մյուստոմսը և պատրաստվեց այն դակել` մտցնելով դակիչի անցքի մեջ: Այդ ժամանակ ես Աստծունաղաչում էի, որ նա միանգամից դակեր-վերջացներ ու ինձ վերադարձներ տոմսերը. ինձ թվում էր, որտրամվայի ժողովուրդը մեզ է նայում սևեռուն: Վերջապես դակեց` ուսերը թոթվելով, ու ինձվերադարձրեց երկու տոմսն էլ: Ետևի հարթակից լսեցի ինչ-որ մեկի քրքջոցը, սակայն, բնականաբար, չուզեցի շրջվել, նորից դուրս հանեցի ձեռքս ու ամրացրի պատուհանը` ցույց տալով` իբր այլևս չեմտեսնում վերահսկիչին և մնացածներին: Սարմիենտո և Ազատություն փողոցներում մարդիկ սկսեցինիջնել, և երբ հասանք Ֆլորիդա փողոցը, արդեն համարյա մարդ չէր մնացել: Սպասեցի մինչև ՍանՄարտին փողոցին հասնելը ու նրան դուրս հանեցի առջևի հարթակից, որովհետև չէի ուզում անցնելչինացու կողքով, որը հավանաբար ինձ ինչ-որ բան էր ուզում ասել: Ինձ շատ է դուր գալիս Մայիսյանհրապարակը, երբ ասում են կենտրոն, ես անմիջապես հասկանում եմ Մայիսյան հրապարակը: Այնինձ դուր է գալիս աղավնիներով, կառավարական շենքով, և որովհետև նրա հետ բազմաթիվպատմական հիշողություններ են կապված: Տեղական գետնընկույզ և այլ բաներ վաճառողներիանմիջապես կողքին ազատ նստարան կարելի է գտնել, իսկ թե ուզում ես մի քիչ էլ շարունակել, շատչանցած կհասնես նավահանգստին, կտեսնես նավերն ու կառանատեղերը: Այդ պատճառով մտածեցի, որ ամենալավը նրան Մայիսյան հրապարակ տանել` ավտոմեքենաներից և երթուղային տաքսիներիցհեռու, և այնտեղ մի քիչ նստել, մինչև տուն վերադառնալու ժամը գար: Երբ տրամվայից իջանք ևսկսեցինք քայլել Սան Մարտին փողոցով, գլխապտույտի պես մի բան զգացի. իսկույն գլխի ընկա, որսարսափելի հոգնել եմ համարյա մեկժամյա ճանապարհից ու այդ ամբողջ ընթացքում ստիպված եմեղել ետ նայել, ձևացնել` իբր չեմ տեսնում, որ մեզ նայում են, հետո էլ այդ տոմսերով տեսուչը, տիկինը, որ պատրաստվում էր իջնել, վերահսկիչը: Այնպեˉս կուզենայի մտնել կաթնամթերքիխանութ և գնել պաղպաղակ կամ մի բաժակ կաթ, բայց համոզված էի, որ չեմ կարողանալու, որզղջալու եմ նրան մի որևէ փակ տեղ հետս տանելու համար, որտեղ մարդիկ էին նստած, որոնք ավելիշատ ժամանակ ունեին մեզ նայելու:
Փողոցում մարդիկ իրար դեմ են դուրս գալիս, և ամեն մեկը շարունակում է իր ճանապարհը` հատկապես Սան Մարտին փողոցում, որ լիքն է բանկերով ու օֆիսներով, և բոլորը շտապում են` պորտֆելները թևատակերին: Այնպես որ, շարունակեցի գնալ մինչև Կանգալյոյի անկյունը, և երբանցնում էինք Պեուսեր փողոցի խանութների ցուցափեղկերի առջևով, որոնք լի էինթանաքամաններով և թանկարժեք իրերով, զգացի, որ նա չէր ուզում այլևս շարունակել, ամեն անգամավելի էր ծանրացնում քայլերը, և որքան էլ քաշում էի շղթայից (աշխատելով ուշադրությունչգրավել), քայլել գրեթե չէի կարողանում և, ի վերջո, ստիպված եղա կանգ առնել վերջին ցուցափեղկիդիմաց` ձևացնելով` իբր նայում եմ կաշվով զարդանախշված տուփերի հավաքածուները: Ըստերևույթին, մի քիչ հոգնած էր, ըստ երևույթին քմահաճույք չէր: Ընդհանուր առմամբ ոչ մի վատ բանչկար, որ կանգնել էինք այդտեղ, բայց միևնույն է, ինձ դուր չէր գալիս, քանի որ մարդիկ, որ անցնում-դառնում էին, ավելի շատ ժամանակ ունեին մեզ վրա ուշադրություն դարձնելու. երկու թե երեքանգամ նկատեցի, թե ինչպես է մեկը մյուսին ինչ-որ բան ասում, կամ էլ արմունկով բոթում` մեզ վրաուշադրություն հրավիրելու համար: Ի վերջո այլևս չկարողացա դիմանալ և նրան նորից գրկեցի` ձևացնելով` իբր հանգիստ զբոսնում եմ, սակայն յուրաքանչյուր քայլս ծանր էր, ինչպես այներազներում, որտեղ հագիդ կոշիկները կարծես տոննաներ են կշռում ու հազիվ ես դրանք գետնիցպոկում: Վերջիվերջո կարողացա այնպես անել, որ նրա` այդտեղ կանգնած մնալու քմայքն անցներ, ևմենք շարունակեցինք քայլել Սան Մարտին փողոցով մինչև Մայիսյան հրապարակի անկյունը: Այժմխնդիրը փողոցն անցնելն էր, որովհետև դա նրան դուր չի գալիս: Պատրաստ է տրամվայիլուսամուտից դուրս ցատկել, միայն փողոցը չանցնի: Վատն այն է, որ Մայիսյան հրապարակ հասնելուհամար միշտ հարկ է լինում աշխույժ երթևեկ ունեցող մի որևէ փողոց հատել: Կանգալյոյում ևԲարտոլոմե Միտրեում այդքան դժվար չեղավ դա անել, բայց այժմ քիչ էր մնում հրաժարվեի այդմտքից. ձեռքս ուժեղ ետ էր քաշում, և երկու անգամ, երբ երթևեկությունը կանգ առավ և մայթեզրինմեր կողքին կանգնածներն սկսեցին անցնել փողոցը, հասկացա, որ չենք կարողանալու մյուս կողմնանցնել, որովհետև հենց փողոցի մեջտեղում կանգնելու-մնալու էր: Այնժամ գերադասեցի սպասելմինչև կհամարձակվեր անցնել: Էլ ո՞նց կլիներ, անկյունի թերթի կրպակի մարդը մեր կողմ սկսել էրշուտ-շուտ նայել, և իմ տարիքի մի տղայի ինչ-որ բան էր ասում, որը դեմքը ծամածռում էր ուպատասխանում, թե՝ գիտեմ, իսկ ավտոմեքենաները գնում գալիս էին, կանգնում էին ու նորից գնում, իսկ մենք այդտեղ տնկված էինք: Այդ ժամանակ է սովորաբար մոտենում ոստիկանը. դա ամենավատբանը կլիներ, որ կարող էր մեզ պատահել, որովհետև ոստիկանները շատ լավն են ու այդ պատճառովքիթը խոթում, սկսում են հարցեր տալ, ճշտում են, թե արդյոք չե՞ս մոլորվել: Ու այդ պահինհանկարծակի կարող է նրա քեֆը տալ իր քմահաճույքներից մեկը բանեցնել, ու ես չգիտեմ` ինչով դակվերջանա: Որքան շատ էի մտածում, այնքան ավելի էի տագնապում և, ի վերջո, իսկապես սկսեցիվախենալ, գրեթե այնպես, ինչպես երբ սիրտդ խառնում է: Երդվում եմ, և այն պահին, երբերթևեկությունը կանգ առավ, նրան գիրկս առա, փակեցի աչքերս, նետվեցի առաջ` գրեթե երկու տակծալվելով, ու երբ հրապարակում էինք, նրան բաց թողեցի` շարունակելով մի քանի քայլ առաջ գնալմենակ, հետո նորից ետ եկա: Ուզում էի, որ սատկեր, որ արդեն սատկած լիներ կամ հայրիկն ումայրիկը մեռած լինեին, ու, վերջիվերջո, ես` նույնպես, ուզում էի, որ բոլորը մեռած ու թաղվածլինեին, բացի հորաքույր Էնկառնասիոնից:
Բայց իսկույն այդ ամենն անցավ, տեսանք մի շատ սիրուն, լրիվ ազատ նստարան ու գնացինք այդնստարանին նստելու և աղավնիներին նայելու, որոնք, բարեբախտաբար, իրենց թույլ չեն տաավարտել իրենց կյանքն այնպես, ինչպես կատուները: Գնեցի գետնընկույզ ու կոնֆետներ, նրանսկսեցի երկուսից էլ տալ, ու մենք բավական լավ էինք մեզ զգում արևի տակ, ինչպես մարդիկՄայիսյան հրապարակում երեկոյան զբոսնելիս: Չգիտեմ` որ պահին գլխումս ծագեց նրան այդտեղթողնելու միտքը. միակ բանը, որ հիշում եմ, այն էր, որ գետնընկույզ էի մաքրում նրա համար ումիաժամանակ մտածում, որ եթե ցույց տամ` իբր գնում եմ աղավնիներին մի բան տալու, որ զբոսնումէին մեզնից ավելի հեռու, շատ հեշտ կլիներ պտույտ տալ բուրգի շուրջը և նրան տեսադաշտիցկորցնել: Կարծում եմ, այդ պահին չէի մտածում ո՛չ տուն վերադառնալու, ո՛չ էլ հայրիկի ու մայրիկիդեմքի արտահայտության մասին, այլապես եթե մտածեի, այդպիսի հիմարություն չէի անի: Գիտնականների և պատմաբանների նման ամեն ինչ միանգամից հիշելը, պետք է որ շատ դժվար լինի. ես միայն մտածեցի, որ կարող եմ նրան այդտեղ թողնել ու մենակ քայլել կենտրոնով` ձեռքերսգրպաններս դրած, ամսագիր գնել կամ մտնել մի տեղ` պաղպաղակ ուտելու, նախքան տունվերադառնալս: Մի քիչ էլ շարունակեցի նրան գետնընկույզ տալ, բայց արդեն վճռել էի, և մի պահձևացրի` իբր վեր եմ կենում ոտքերս ուղղեմ ու տեսա, որ նրան ոչ էլ հետաքրքրում է` իր կողքի՞ն եմ, թե՞ գնում եմ աղավնիներին գետնընկույզ տալու: Սկսեցի նետել այն, ինչ մնացել էր մոտս, ևշուրջբոլորս սկսեցին աղավնիներ հավաքվել, մինչև որ գետնընկույզը վերջացավ, ու նրանք էլհոգնեցին: Հրապարակի մյուս ծայրից հազիվ էր երևում նստարանը. մի րոպեի գործ էր` անցնելՎարդագույն տունը, որտեղ միշտ պահակախմբի երկու գրենադերներ կան, ու կողքով ծլկեցի մինչևՊասեո Կոլոն փողոցը (մայրիկն ասում է, որ երեխաներն այնտեղ մենակ չպետք է գնան):Սովորության համաձայն ամեն րոպե շրջվում էի, բայց հնարավոր չէր, որ նա ինձ հետևեր. ամենաշատը ուզում էի, որ նա պտտվեր նստարանի շուրջ մինչև Բարեգործական միությունից միտիկին մոտենար կամ էլ մի ոստիկան:
Լավ չեմ հիշում` ինչ պատահեց այդ ժամանակ, երբ ես քայլում էի Պասեո Կոլոնում, որը նման է բոլորմյուս փողոցներին: Մի պահ ես նստած էի Ներմուծումների և արտահանումների տան ցածրլուսամուտներից մեկի գոգին, ու հանկարծ սկսեց ստամոքսս ցավել, ոչ այնպես, երբ ուզում ես իսկույնգնալ զուգարան, այլ ավելի վերև` հենց ստամոքսումս: Ես ուզում էի շնչել, որ դժվարությամբ էրստացվում, ուստի ստիպված էի կանգնել և սպասել, մինչև ջղաձգությունը կանցներ: Աչքիս առջևտեսնում էի թրթռացող կանաչ բիծ, կետիկներ ու հորս դեմքը. վերջում միայն հորս դեմքն էր, որովհետև փակել էի աչքերս, կարծում եմ` կանաչ բծի մեջ էլ հորս դեմքն էր: Քիչ անց ավելի լավկարողացա շնչել և, մի քանի տղաներ ինձ նայեցին. նրանցից մեկը մյուսին ասաց, որ ես ինձ լավ չեմզգում, բայց ես գլուխս բացասաբար շարժեցի ու ասացի, որ ոչ մի բան չկա, որ միշտ ջղաձգումներ եմունենում, որոնք անմիջապես անցնում են: Մեկն ասաց, թե արդյոք չե՞մ ուզում, որ նա գնա, միբաժակ ջուր բերի, իսկ մյուսն ինձ խորհուրդ տվեց ճակատս սրբել, որովհետև քրտնած էի: Ես ժպտացիու ասացի, որ արդեն լավ եմ, ու սկսեցի քայլել, որպեսզի նրանք հեռանային ու ինձ մենակ թողնեին: Ճշմարիտ, որ ճակատս քրտնած էր, որովհետև ջուրը հոսում էր հոնքերիս վրայով, ու մի աղի կաթիլընկավ աչքս: Հանեցի թաշկինակս, մաքրեցի դեմքս ու զգացի, որ շրթունքս քերծվեց և երբ նայեցի, տեսա, որ չորացած տերև էր թաշկինակիս կպել ու քերծել բերանս:
Չգիտեմ` որքան ժամանակ տևեց մինչև Մայիսյան հրապարակ հասնելս: Բարձունքի կեսին ընկա, բայց վեր կացա մինչ մեկնումեկը կնկատեր, խճուղին անցա Վարդագույն տան առջևով սլացող բոլորավտոմեքենաների միջով:
Հեռվից տեսա, որ նստարանի վրայից չէր շարժվել, բայց և այնպես շարունակեցի վազել ու վազել, մինչև հասա այնտեղ, ու մեռածի պես փլվեցի` մինչ աղավնիները վախեցած այս ու այն կողմ էինթռչում, և մարդիկ շրջվում էին դեմքի այն արտահայտությամբ, երբ նայում են վազող երեխաներին, կարծես թե դա մեղք է: Մի փոքր անց նրան մի քիչ մաքրեցի ու ասացի, որ պետք է տունվերադառնանք: Ասացի, որ ես ինքս լսեմ և ինձ առավել գոհ զգամ, քանի որ միակ բանը, որ կարող էիանել` նրան ամուր գրկելն ու տանելն էր. խոսքերս չէր լսում կամ էլ ձևացնում էր` իբր չի լսում: Բարեբախտաբար, այս անգամ չհամառեց փողոցն անցնելիս, իսկ տրամվայը հենց սկզբից դատարկէր, այնպես որ, նրան տեղավորեցի առաջին նստարանին, ու ես էլ կողքին նստեցի և ամբողջճանապարհի ընթացքում ոչ մի անգամ չշրջվեցի, ոչ էլ անգամ իջնելիս: Վերջին հատվածը շատդանդաղ էինք քայլում. նա ցանկանում էր մտնել ջրափոսերի մեջ, իսկ ես կռվում էի, որպեսզի չորսալիկների վրայով անցներ: Սակայն ինձ համար դա կարևոր չէր, ինձ համար այլևս ոչինչ կարևոր չէր: Ամբողջ ընթացքում մտածում էի. «Նրան թողեցի»: Նայում էի նրան ու մտածում. «Նրան թողեցի»: Ութեև չէի մոռացել Պասե Կոլոն փողոցը, ինձ այնպես լավ էի զգում` գրեթե հպարտ: Գուցե մյուսանգամ… Հեշտ չէր, բայց միգուցե… Ո՞վ գիտի` իˉնչ աչքերով են ինձ նայելու հայրիկն ու մայրիկը, երբնրան տեսնեն իմ ձեռքին: Իհարկե, գոհ են մնալու, որ ես տարել եմ նրան կենտրոն` ման ածելու. ծնողները միշտ այդպիսի բաներից գոհ են լինում: Սակայն չգիտեմ ինչու՞ էր այդ պահին մտքովսանցնում, որ երբեմն հայրիկն ու մայրիկն էլ են հանում թաշկինակը, որպեսզի սրբվեն, և իրենցթաշկինակի մեջ էլ նույնպիսի մի չորացած տերև կա, որը ցավեցնում է նրանց դեմքը:

 

 

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 25 Սեպտեմբերի, 2018 in Uncategorized

 

Պիտակներ՝ ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: