RSS

Վերջի նկատմամբ վախը. անմահության մասին չորս պատմություն, որ պատմում ենք ինքներս մեզ

05 Հնվ

17_11118_oboi_most_v_nikuda_1920x1080-700x400Հիմնական էքիզստենցիալ տագնապներից մեկը հոգեբանության մեջ համարվում է մահվան նկատմամբ վախը։ Բոլոր ժամանակներում մարդիկ ջանացել են կյանքը երկարացնելու և դրանում լրացուցիչ իմաստներ փնտրելու համար գտնել ինչ-որ «գաղտնիք»։ Ինչպես պնդում է Քեմբրիջի համալսարանի դասախոս Սթիվեն Քեյվը, այդպիսի «հնարներ» այնքան էլ շատ չեն ճարվել. սերնդեսերունդ մարդկությունը շահագործում է ընդամենը  չորս ունիվերսալ «պատմություն անմահության մասին»՝ սկսած հարության հույսից մինչև ոգու գաղափարը։
Պարզենք՝ ինչ պատմություններ են դրանք, ինչ ձև են ստանում գիտության, փիլիսոփայության ու առասպելաբանության մեջ, անմահության ինչ արտասովոր տարբերակ է առաջարկել Լյուդվիգ Վիտգենշթայնը 20-րդ դարում։
Հենց մարդիկ գիտակցել են իրենց գոյությունը, միտքը, որ այն անխուսափելիորեն ավարտվելու է, սկսել է հետապնդել նրանց՝ ստիպելով մտածել՝ ինչպես փոխեն այդ տհաճ ճակատագիրը։ Վերջերս Brand Bar Budapest-ում  Ապագայի մտածողների գլխավոր կոնֆերանսի ժամանակ Սթիվեն Քեյվը դատողություններ էր անում անմահության չորս պատմությունների մասին, որոնք մենք մեզ պատմել ենք դարեր շարունակ, նաև, թե  ինչպես են դրանք փոփոխվել նոր գիտական բացահայտումների և տեխնոլոգիական ճեղքումի համատեքստում։ Սթիվեն Քեյվը շատ տարիներ է ծախսել՝ փիլիսոփայություն ուսումնասիրելով ու դասավանդելով, և 2001 թվականին Քեմբրիջի համալսարանում մետաֆիզիկայի դոկտորի աստիճան է ստացել։ Այսօր նա Ապագայի ինտելեկտի ուսումնասիրման կենտրոնի (Liverhulme Centre for the Future of Intelligence) գործադիր տնօրենն է և ավագ գիտաշխատող Քեմբրիջում։

Սեփական մահվան մասին մտքերը նշանակալից ազդեցություն են ունենում մեր գիտակցության վրա։ Հետազոտությունները ցույց են տվել՝ երբ մարդիկ հիշում են, որ պիտի մեռնեն, կրոնասերներն ավելի կրոնասեր են դառնում, հայրենասերները՝ ավելի հայրենասեր։ Հենց նրանք իրենց աշխարհայացքի դեմ ուղղված վտանգ են զգում, պաշտպանում են այն ավելի համառորեն։ Նաև հաճույքով հավատում են ցանկացած պատմության, որտեղ խոսվում է հավերժական կյանքի մասին։

Մենք անհրաժեշտություն ունենք մեզ պատմություններ պատմելու, որոնք կհերքեին իրականությունը և  թույլ կտային գլուխ հանել մահվան՝ կաթվածահար անող վախից։ Սոցիալական հոգեբանության մեջ դա կոչվում է «Վախը կառավարելու տեսություն» (Terror Management Theory, TMT), ըստ որի մարդիկ պատմություններ, մշակութային արժեքներ, խորհրդանիշների համակարգ են օգտագործում՝ մահվան վախը թեթևացնելու համար։ Սթիվեն Քեյվը նշում է, որ քաղաքակրթությունը ընդհանուր առմամբ կարելի է դիտարկել որպես կյանքը երկարացնելուն ուղղված տեխնոլոգիաների փաթեթ, որի ստեղծման նպատակը ցանկությունն է անմահության հասնելու։
Տեխնոլոգիական աննախադեպ նորույթների դարաշրջանում պատմություններն այն մասին, թե ինչպես են գիտական բացահայտումները երկարացնում մեր կյանքը, ողողում են մշակութային պատմություններով։
Միայն թե որքան էլ դրանք նոր թվան, իրականում ընդամենը չորս հիմնական պատմությունների կատարելագործումներն են, որոնք մենք մեզ պատմել ենք հարյուրամյակներ շարունակ։

  1. Անմահական ջրի պատմությունը

Գրեթե ամեն մի մշակույթ անմահական ջրի՝ որպես հավերժ երիտասարդության իր տարբերակն ունի։ Դա անմահության ամենապարզ տարբերակն է. մահից խուսափել՝ ֆիզիկապես առողջ և հավերժ երիտասարդ մնալով։
Ինչ-որ աստիճանով քաղաքակրթությունը մեզ օգնել է դրանում։ Մեր նախնիների կյանաքի տևողությունը 30-40 տարի էր, մինչդեռ մերը կրկնակի ավելացել է։ Սա երկարատև հեղափոխություն է՝ մարդկության պատմության մեջ  կարևորներից մեկը, և մենք, գիտության և տեխնոխոգիայի շնորհիվ, հնարավոր է, գտնվում ենք կյանքի տևողության երկարացման նոր շրջադարձի վրա։
Սակայն Քեյվը հիշեցնում է, որ եգիպտացիները այդ նույնին հավատում էին 4000, իսկ չինացիները՝ 2000 տարի առաջ։ Նա առաջարկում է մեզ այդ պատմություններին վրաբերվել որոշակի սկեպտիցիզմով։ Հնարավոր է՝ ապագայում ապրենք 120 կամ 150 տարի աննախադեպ տեխնոլոգիական հեղափոխության դեպքում։ Բայց այնուամենայնիվ, դա հավերժության հետ կապ չունի։

Հարության պատմությունը
Նույնիսկ եթե չենք կարող ապրել հավերժ, հավատ գոյություն ունի, որ մահից հետո կարող ենք հարություն առնել և նորից ապրել։ Ամեն տարի հետևում ենք բնության խորհրդանշական վերակենդանացմանը, նաև տեսնում ենք՝ ինչպես է այդ առասպելն ապրում քրիստոնեության մեջ։ Բայց եթե անգամ չեք հավատում, որ Աստված հարություն կտա ձեզ, առիթ ունեք հուսալու, որ ամենակարող գիտնականներն ու բժիշկները կկարողանան իրականացնել նույնը ապագայում։ Օրինակ՝ Կյանքը երկարացնելու ֆոնդը (The Alcor Life Extension Foundation) ունի  կրիկոնսերվացված 156 «շահառու». Մարմինները կամ ուղեղները պահածոյացվել են հեղուկ նիտրոգենի մեջ և սպասում են ապագային, երբ կկարողանան վերադառնալ կյանք։
Քեյվը հիշում է նաև հրեշ Ֆրանկեյնշտեյնին՝ մի արարածի, որ կենդանացել է, բայց անհատականություն չունի։ Վերակենդանացման պատմությունը խորը փիլիսոփայական բաղադրիչ ունի. դրա գործընթացում հնարավոր չէ հասկանալ՝ ինչ ենք անում իրականում. անհատականությանն ենք վերակենդանացնում, թե՞ ստեղծում ենք նրա կրկնօրինակը։
Այդ թերըմբռնումը ցրելու համար փիլիսոփայությունը ստեղծել է պատմությունը ոչ նյութական սկզբի՝  անգամ մահից հետո մեր մեջ ապրող ոգու մասին։

  1. Ոգու մասին պատմությունը
    Եթե կենտրոնանանք ոգու վրա, կարող ենք ամբողջապես հրաժարվել մարմնից, քանի որ մեր իսկական էությունը դառնում է ոչ թե ֆիզիկական թաղանթը, այլ ոգեղենը։ Շատ մտածողներ՝ սկսած Պլատոնից, վերջացրած բուդդայականներով, պնդել են, որ մարմինը ընդամենը խոչընդոտ է անմահության ճանապարհին, իսկ կյանքի գլխավոր նպատակը ոգին ազատագրելն է։
    Այս պատմությունը կատարելագործվել է նաև գլխուղեղի լիամասշտաբ մոդելավորման գաղափարի հետ՝ Whole Brain Emulation (WBE)։ Carboncopies-ի նման կազմակերպությունները աշխատում են ստեղծել նեյրոնային հանգույցների ճշգրիտ հաշվարկվող մոդելները ամբողջ ուղեղի մակարդակով, նաև մշակել նեյրոմորֆիկ գործիքային միջոցներ այդ մոդելներում կեղծագործունեություն սկսելու համար։
    Ըստ Քեյվի՝ գիտության զարգացման հետ առանձին ոչ նյութական ոգու գոյության գաղափարը ավելի ու ավելի քիչ հավանական է դառնում, քանի որ հասկանում ենք, որ իսկական «Ես»-ը կախված է միայն մեր գիտակցությունից։ Ոչնչացնելով գիտակցության մի մասը՝ կորցնում ենք նաև անհատականությունը։
    Դա վերաբերում է ոչ միայն ուղեղին՝ որպես այդպիսին, օրգանին, որ մեզ դարձնում է այն, ինչ մենք կանք, այլև միլիոնավոր առանձնահատուկ քիմիական ռեակցիաներին, որոնք զգացողություն ու զգացմունքներ են ստեղծում։
    Քանի որ ընդունակ չենք պահպանելու ո՛չ մարմինը, ո՛չ ոգին, մնում ենք անմահության վերջին պատմության հույսով, որտեղ ասվում է, որ իսկական «դու»-ն իրերի համադրումն է, և երբ մեռնում ես, համադրումը կարող է ցրվել, բայց դրա տարրերը կարող են շարունակել ապրել։
  1. Ժառանգություն
    Այստեղ Քեյվը հիշեցնում է Աքիլլեսի մասին, որին ընտրության հնարավորություն էր տրված տուն վերադառնալու, երջանիկ ապրելու և Տրոյայում մնալու, կռվելու ու մեռնելու, իրեն հուշերում որպես բոլոր ժամանակների մեծ հերոս հավերժացնելու միջև։ Շատերն են ոգևորվել անանց փառքի ու մշակութային ժառանգության գաղափարով։ Բայց մեր ժամանակներում տեխնոլոգիաները ակնթարթային փառք են տալիս. դրանք թույլ են տալիս ստեղծելու սեփական կուռքը թվիթերի ու ինստագրամի օգնությամբ, օգնում են որսալու և պահպաանելու կյանքի ամեն պահը։
    Բայց շատերը հասկանում են, որ այս ճանապարհը չափազանց «անուղղակի» է։
    Քեյվը մեջբերում է Վուդի Ալենին. «Ես չեմ ուզում ապրել հայրենակիցներիս սրտերում, ես ուզում եմ ապրել իմ բնակարանում»։

Բացի հավերժության այս չորս տարբերակից՝ Քեյվը առաջարկում է մտածել ևս մի՝ հինգերորդ տարբերակի մասին։ Նա համարում է, որ մահվան վախը հիմնված է անճիշտ պատկերացումների, նախապաշարումների վրա, ինչը հարկավոր է հաղթահարել։ Հիշենք ավստրիացի փիլիսոփա Լյուդվիգ Վիտգենշտեյնին. «Մահը կյանքի իրադարձություն չէ. մենք չենք ապրում հանուն մահն զգալու։ Հավերժ կյանքը միայն նրանցն է, ովքեր ապրում են իսկական կյանքով։ Մեր կյանքը ավարտ չունի, ինչպես մեր տեսողությունը սահման չունի։

Հինգերորդ պատմությունն առաջարկում է կյանքը դիտել որպես մի գիրք։ Ճիշտ այնպես, ինչպես գիրքը, կյանքն էլ ունի երկու կազմ երկու կողմում. մեր կյանքը շրջապատված է սահմաններով՝ ծնունդով ու մահվամբ։ Բայց թեպետ գիրքը ֆիզիկական սահմաններ ունի, նրա ներսի աշխարհը այդ սահմանները չի ճանաչում։ Դու կարող ես ճանաչել միջի պահերը, այն պահերը, որոնք կազմում են քո պատմությունը։ Իմաստ չունի վախենալ նրանից, ինչ այդ կազմերից դուրս է գտնվում՝ ձեր ծնունդից առաջ կամ մահից հետո։ Հարկ չկա անհանգստանալու, թե ինչ կարճ է կյանքը, հարկավոր է շնորհակալ լինել, որ այն ըստ էության գրված է։ Նշանակություն ունեցող միակ բանն այն է, որ ստեղծեք լավ պատմություն։

Աղբյուրը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: