RSS

Ինքնարդիացում ըստ Մասլոուի

16 Փտր

 

MaslowsneedsԻնչու է բուրգի վերջին փուլին հասնելն ավելի դժվար, քան թվում է։

Հաճախ շատերը նույնացնում են «ինքնաիրացում» և «ինքնարդիացում» հասկացությունները։ Սակայն եթե առաջինը թելադրված է ներսից բխող ցանկությամբ, ապա  ինքարդիացումը, ինչի մասին խոսում էր Մասլոուն, վերաբերում է հենց մարդու անհատականության բնույթին։ Սքոթթի Հենդրիքսի հետ միասին պարզենք՝ ինչ կա այդ հասկացության հետևում և ինչու ինքնարդիացումը ոչ թե արդյունք է, այլ անվերջ ընթացք։

Աբրահամ Մասլոուի՝ պահանջմունքների հիերարխիայի համաձայն մարդու բարձրագույն պահանջմունքը ինքնարդիացումն է։ Բայց դրան հասնելը ամենևին էլ հեշտ բան չէ։  Ինքնարդիացումն ինքնին ազնիվ նպատակ է։ Հենց դրանով է մոտիվացվում հումանիտար հոգեբանության ստեղծումը և դրա շնորհիվ է, որ հրատարակիչներն ամեն տարի հրատարակում են միլիոնավոր գրքեր անհատականության աճի մասին։
Թեպետ մարդկանց մեծ մասը ծանոթ է Մասլոուի բուրգի հիմնական դիրքորոշումներին, ամենևին էլ ոչ բոլորն են տեղյակ, թե ինչ խնդիրների է բախվել հոգեբանը դրա «կառուցման» ժամանակ։ Պարզվում է՝ շատերը սխալմամբ կարծել են, թե արդեն անցել են ինքնարդիացման փուլը։

Մասլոուն որտեղից իմացավ նրանց մասին
Հոգեբան Բարրի Սթիվենսի՝ Մասլոուի ընկերոջ ասելով՝ երբ  ինքարդիացման մասին գաղափարը լույս տեսավ, մի տարօրինակ բան տեղի ունեցավ. «Նա (Մասլոուն) դժգոհ էր շատ մարդկանց արձագանքից, որոնք իմանում էին «անհատի  ինքարդիացման» մասին։ Տարօրինակ արձագանք էր։ Ես բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնցում մարդիկ գրում են՝ ես  ինքարդիացված մարդ եմ։ Մասլոուն մտածում էր, թե ինչ-որ բան սխալ է արել։
Հոգեբանի աշխատություննեերն ուսումնասիրելով՝ մարդիկ սկսել են իրենց թերապեֆտներին համոզել, որ իրենք հասել են բուրգի գագաթը։ Բայց ինքը՝ Մասլոուն «Դեպի կենցաղի հոգեբանությունը» գրքում նշում է, որ «չափահաս բնակչության 1%-ից էլ քիչ մարդու է հաջողվում հասնել վերջին փուլին»։ Այնպես որ, եթե ասելու լինեիք Մասլոուին, որ դուք արդեն  ինքարդիացած եք, դա ամենայն հավանականությամբ  նրա  ծիծաղը կշարժեր։

Որքանով է դժվար մարդու  ինքարդիացումը
Մասլոուի գաղափարի նկատմամբ եղած քննադատական նկատառումներից ամենատարածվածն այն է, որ դա, ինչպես երևում է, սահմանափակվում է նրանցով, ովքեր բախտ են ունեցել երջանկություն ճաշակելու իրենց կյանքում։ Ուսումնասիրենք Մասլոուի՝ պահանջմունքների բուրգը. ամենաներքևի մակարդակում հիմնական պահանջմունքներն են, իսկ երկրորդ մակարդակում՝ անվտանգության ու կյանքի հարմարավետ պայմաներ ստեղծելու պահանջմունքը։ Եթե դուք ֆինանսական միջոցներ չունեք առաջին մակարդակը բավարարելու համար, չեք կարողանա բարձրանալ երկրորդ մակարդակ։ Վերջին աստիճանի մասին խոսելն անգամ ավելորդ է։
Այս հարցն առաջացել է ավելի վաղ, քան կհայտնվեց «Մասլոուի բուրգը»։ Արիստոտելը, որի հեդոնիստական[1] գաղափարախոսությունն ունի  ինքարդիացման ակնհայտ երանգներ, բացահայտ աոսւմ է, որ միայն կարողություն ունեցող հույն տղամարդը, որ ունեցել է բավականին հաջողություններ իր կյանքում, կարող է «լավ ապրել»։ Ուրիշ փիլիսոփաներ, որ քննարկում են ինքարդիացման խնդիրը, բախվում են այպիսի խնդիրների։
Ինքը՝ Մասլոուն համարում էր, որ ամեն մարդ ընդունակ է  ինքարդիացման։ Այնուամենայնիվ, ինքարդիացման չափանիշին, Մասլոուի ասելով, համապատասխանում է քոլեջի սովորողների և պատմական օրինակելի անձանց միայն մեկ տոկոսը։ Նա հասկանում էր, որ այդքան շատ մարդկանց հայտարարությունը, թե իրենք  ինքարդիացված են, մատնանշում է այն, որ ինքը չի կարողացել այդ պահանջմունքի գաղափարը ներկայացնել անհրաժեշտ ձևով։

Մի՞թե սխալվում էին այդ « ինքարդիացված մարդիկ»
Նրանցից շատերը՝ անկասկած՝ այո։ Հոգեբան Ֆրից Պերլզը, սակայն, համարում էր, որ այդ թյուրիմացությունը կարող է կապված լինել նաև  ինքարդիացում հասկացության հետ կապված։  Ինքարդիացումը գործընթացն է դառնալու այն, ինչ դուք իրականում կաք։ Բայց շատերը կարծում են, որ  ինքարդիանալ՝ նշանակում է դառնալ այն, ինչ ձեզ համարում եք կամ ուզում եք դառնալ։ Բայց դա արդեն ինքնաիրացումն է։ Միանգամայն հնարավոր է, որ Սթիվենսի ծանոթներից շատերը պարզապես իրականացրել են իրենց մասին իրենց իսկ իդեալական պատկերացումները։
Մասլոուն, սակայն, ասում է. «Ինքնարդիացումը անընդհատ իրականացումն է հավանական հնարավորությունների ու տաղանդի՝ որպես սեփական առաքելության կամ կոչման, ճակատագրի և այլնի կատարում, որպես ավելի ամբողջական ճանաչում և, հետևաբար, սեփական նախնական բնույթի ընդունում որպես անդադրում ձգտում միասնության, ներառման կամ անհատականության ներքին համագործակցության[2]։
Հոգեբանը նաև զգուշացնում է, որ  ինքարդիացումը չի նշանակում, թե դուք գործում եք սեփական ցանկություններին համաձայն։ Այդպիսի գործողությունները գուցե կոչվեն ինքնաարտահայտում, բայց ոչ  ինքարդիացում։ Այնպես որ, հազիվ թե այն մարդիկ իրավացի էին։

Ի՞նչ եզրակացության կարելի է գալ
Նախ՝ ամենայն հավանականությամբ դուք դեռ ինքնարդիացված չեք։ Փոխարենը հիմա ավելի լավ եք հասկանում այդ գաղափարի բարդությունը։ Արժե, որ մարդիկ ոչ միայն բավարարեն բոլոր պահանջմունքները հերթականությամբ, այլև պատրաստ լինել հոգեբանորեն խոցելի լինելու՝ հանդիպելու համար «իսկական ես»-ին և մշտապես ձգտեն հոգեբանական աճի։
Սակայն անհատականության ինքարդիացման գործընթացի ժամանակ զարգացման կոնկրետ մեթոդիկաների մասին, հումանիտար ուղղվածության հոգեբանների ներկայացմամբ, խոսել չարժե։ Ինչն է զգալիորեն դժվարացնում խնդիրը։
Դա իսկապես հեշտ չէ։ Հնարավոր չէ  ինքարդիացման հասնել մի երկու օրում։ Ասենք՝ ձեր առաջընթացին միշտ կարող են խառնվել անկանխատեսելի հանգամանքներ։ Ամերիկացի հոգեբան Կառլ Ռոջերսը, որը նույնպես աշխատում էր ինքարդիացման գաղափարի հետ, համարում էր, որ դա ոչ թե վերջնական մակարդակ է, այլ անվերջ գործընթաց։
Մասլոուն գրում է. «… Պարզ է, որ երաժիշտը պիտի երաժշտությամբ զբաղվի, նկարիչը նկարներ ստեղծի, իսկ բանաստեղծը բանաստեղծություններ ստեղծի, եթե, իհարկե, ուզում են իրենց հետ հաշտ ապրել։ Մարդը պարտավոր է լինելու այն, ինչ ինքը կարող է լինել։ Մարդն զգում է , որ ինքը պիտի համապատասխանի սեփական բնույթին։ Այս պահանջմունքը կարելի է անվանել  ինքարդիացման պահանջմունք»[3]։

Վերջապես, հիշենք հին հունական ասույթը՝ «Ծանի՛ր զքեզ»։ Չեք կարող դառնալ այն, ինչ կաք, եթե չգիիտեք՝ ով եք։ Այս իմաստությունը հասնում է մինչև Սոկրատես, և նա խորհուրդ կտար նախ և առաջ այդ խնդիրը լուծել։

[1] Փիլիսոփայության ուսմունք, ըստ որի մարդկային երջանկությունը բարձրագույն բարիք է և մարդու բարոյականության հիմքը։

[2] Козлов Н. «Психологос. Энциклопедия практической психологии»..

[3] Маслоу А. «Мотивация и личность».

 

Աղբյուրը

 
Մեկնաբանությունները կասեցված են Ինքնարդիացում ըստ Մասլոուի-ում

Posted by off 16 Փետրվարի, 2019 in հոգեբանություն, Թարգմանություններ, փիլիսոփայություն

 

Պիտակներ՝

Մեկնաբանությունները փակված են։

 
%d bloggers like this: