RSS

Monthly Archives: Օգոստոսի 2020

Խորխե Լուիս Բորխես. Պարացելսի վարդը

Իր արհեստանոցում, որը նկուղային երկու սենյակ էր ներառում, Պարացելսը խնդրեց իր Աստծուն, իր անորոշ Աստծուն, ցանկացած Աստծո, որ իրեն աշակերտ ուղարկի: Մութն ընկնում էր: Բուխարու թույլ կրակն անկանոն ստվերներ էր նետում: Երկաթե ճրագը վառելու համար վեր կենալը շատ ջանք կպահանջեր: Խոնջանքից ընդարմացած Պարացելսը մոռացավ իր աղոթքը: Գիշերն արդեն ջնջել էր փոշոտ թորման կաթսաններն ու խողովակը, երբ դուռը ծեծեցին: Նա քնկոտ վեր կացավ, բարձրացավ կարճ պտուտակաձև սանդուղքն ու բացեց փեղկերից մեկը: Մի անծանոթ մտավ: Նա նույնպես շատ հոգնած էր: Պարացելսը նրան առաջարկեց նստել. հյուրը նստեց ու սպասեց: Որոշ ժամանակ ոչ մի բառ չփոխանակեցին:

Read the rest of this entry »
 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 27 Օգոստոսի, 2020 in Uncategorized

 

Աճառյանի չարչարանքները, Իսահակյանի հուշերն ու փրկված ձեռագրերը

es-ashxatum-em-2-38-Recoveredլլ (1)«Մեղադրյալ Հրաչյա Հակոբի Աճառյանը ձերբակալվել է 1937 թվականի սեպտեմբերի 29-ին անվտանության ծառայության մարմինների կողմից՝հիմք ընդունելով անգլիական հետախուզությանը նրա անդամակցության մասին եղած տվյալները,-կարդում ենք համար 310 դատաքննչական գործի մեղադրական եզրակացության մեջ, թվագրված 1938 թիվ նոյեմբերի 20ով: — Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը 1918 թվականին, անգլիացիների կողմից Ադրբեջանի բռնազավթման շրջանում, Բաքվում հավաքագրվել է անգլիացիների հետախուզությանը և աշխատել նրանց օգտին… Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ ,