RSS

Ավ.Իսահակյան. Մեր սուրը փառքով դրեցինք պատյան

01 Հկտ

Մեր սուրը փառքով դրեցինք պատյան,

-Մեծ հաղթանակի օրն է ցնծալից.
Պարտվեց մահաշունչ ոսոխը դաժան,
Երգեր են հորդում զվարթ սրտերից:
Հոծ փողոցներում աղմուկ ու շառաչ,
Հոսում են մարդիկ ծափով, ծիծաղով,
Մի մարդ սեղան է բացել տան առաջ,
Լցրել թասերը ոսկեփայլ գինով:
Եվ անցորդներին կանչում է, խնդրում,
-Եղբայրնե˜ր, որդուս կենացը խմե՛նք.
Հերոս է որդիս, հաղթեց թշնամուն,
Ձեր որդիների կենացն էլ խմենք:
Խմում են խինդով, ցնծում երջանիկ,
Եվ զարկում նորից գավաթներն իրար:
Նրանց մեջ մի հայր ասում է մեղմիկ,
-Է՛ս էլ իմ որդուս հանգստյան համար:
Գլխարկներն իսկույն հանում են նրանք,
Խոր ակնածանքով լռում են մի պահ.
Խմում են անձայն զոհվածի համար
Եվ հեղում գինին սուրբ հացի վրա:
Ավ.Իսահակյան

 

Պիտակներ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: