RSS

Էդպես էլ կա

01 Հնս

Երևի հենց էդպես էլ եղել է. մի ժամանակ մարդ ստեղծելու համար նախ փնտրել գտել են հարմար նյութը՝ կավ, հետո դա թրջել են, մի լավ հունցել են ու թողել են հով տեղ՝ հասունանա։ Հետո մարդ են ծեփել դրանից։ Ծեփել են իրենց տեսքով ու նմանությամբ։ Միշտ չէ, որ հաջողվել է ճշգրիտ նմանություն ապահովել, բայց հիմնական նմանությունն ստացել են։ Երկար ժամանակ է պահանջվել, որ հողեղեն մարդը շունչ առնի։ Դրա համար արարողը մեծ համբերություն պիտի ունենար։ Դա դժվարությամբ, ձեռքի աշխատանքով ստեղծված արժեք էր, դրա համար էլ թանկ էր՝ դրախտում էր պահվում։

Հետո տեխնոլոգիաները զարգացան, և մարդ արարելն ավելի հեշտացավ։ Մարդու արժեքն իջավ, իջավ նաև նրա կենսամակարդակը։
Մարդու մեջ սեփական անձի նկատմամբ (բոլոր առումներով) անփույթ վարքը իր արժեքը չիմանալուց է, իրեն արժեզրկված զգալուց է։

 

Պիտակներ՝

Թողնել մեկնաբանություն