RSS

Author Archives: Interest

About Interest

Ես ուսուցիչ եմ։ Սիրում եմ գրականությունն էլ, քերակնությունն էլ։ Սիրում եմ նաև փիլիսոփայություն և հոգեբանություն։

Անրի Գրիգորյան․ Բիլ երկինք

Անրի ԳրիգորյանԵրբ Բիլը գիտակցեց, որ փակվել է մռայլ սենյակում, տագնապը համակեց նրան, ու սիրտը սկսեց այնքան արագ խփել, որ կարծես ուր որ է դուրս էր թռչելու հրազենի գնդակի պես: Հուսահատ դիպչում էր պատերին, շոշափում, հոտոտում էր պատերը. ոչ մի ելք չկար: Միակ ելքը ծանր ու համր երկաթե դուռն էր, որը պինդ փակված էր դրսից, ուստի կոտրել նրա համառ համրությունն ու ծանրությունը հնարավոր չէր: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Թումանյան. քառյակներ

TumamyanՄինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։
1917, Հունվարի 16
Read the rest of this entry »

 

Արթյուր Ռեմբո

M~ SUN0619 RimbaudԱՄՈԹ

Քանի դեռ սուր մի դանակ
Այս ուղեղը չի բացել,
Ճարպոտ այս տուփը ճերմակ
Չի դադարի զառանցել: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Ի՞նչ ենք ասում, երբ խոսում ենք

original-182nՀաղորդակցումը բարդ երևույթ է։ Մենք մարդուն հասկանում ենք ոչ միայն ըստ նրա, թե ինչ է նա ասում, այլև ըստ նրա, թե ինչ է անում։ Հուսալով, որ «կբացահայտենք» զրուցակցին՝մենք նրա կերպարը ավարտին ենք հասցնում՝ կախվելով առանձին բառերից ու խոսելաձևից։ Բայց հիմնականում մենք այնուամենայնիվ հենվում ենք մեր կռահողունակության վրա։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Զահրատ. Կաղանդչեք

sam_0341Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր… Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 8 Դեկտեմբերի, 2019 in Uncategorized

 

Պիտակներ՝ ,

Վիլյամ Սարոյան. երկու առակ

William_Saroyan_2Կույրի պատմությունը (համառոտ)

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով գնում են Բիթլիս, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում: Նա շարժվում է խարխափելով: Ամուսինը կնոջը իջեցնում է էշի վրայից և կույրին նստեցնում իր կողքը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ՝  էշ նստած: Հասնում են քաղաք: Ամուսինը դիմում է կույրին.
– Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Պատրանք. Ավետիք Իսահակյան

Ավ.Իսահակյան

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:

Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա: Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 3 Նոյեմբերի, 2019 in Uncategorized

 

Պիտակներ՝

Վիկտոր Պելևին. Չապաևն ու Ունայնը

Pelevin-Chapaev-pustota1-192x300Հատված

Չապաևն ու Ունայնը[1]

Նայելով ձիերի մռութներին ու մարդկանց դեմքերին,
անսահման կենդանի հոսքին՝ կամքովս տեղաշարժված, Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 30 Օգոստոսի, 2019 in ես, Uncategorized

 

Պատժի պատճառն ու նպատակը. Յարոսլավ Հաշեկ

nakazanieՀայր Կալիստան պատժում էր որբերին։ Մեկ առ մեկ՝ այբբենական կարգով բոլորին քրքրում էր։ Խարազանն իջնում էր որբուկների կլոր տեղերին ճարպկորեն ու հմտորեն, մինչև ծնկները իջեցրած, գլուխը ձախ թեքած, ոտքերը՝ աջ, և այտուցված կենտրոնին հասնում էին այրող հարվածները։ Read the rest of this entry »

 
Մեկնաբանությունները կասեցված են Պատժի պատճառն ու նպատակը. Յարոսլավ Հաշեկ-ում

Posted by off 22 Հունիսի, 2019 in ես, Գեղարվեստական թարգմանություններ, Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Քննական

imagesՀետաքրքիր է՝ եթե դիմորդը որոշել է դառնալ դերասան, բժիշկ, ճարտարապետ, քիմիկոս, գենաբան կամ տուրիզմի կազմակերպիչ, շատ կարդացած մարդ է, կարողանում է մտքերը գրավոր և բանավոր շարադրել, բայց չգիտի, որ սղումը հնչյունափոխության տեսակ է, կամ չգիտի, որ դերբայական դարձվածը Read the rest of this entry »