RSS

Category Archives: գեղարվեստականկ թարգմանություն

Ֆրանց Կաֆկա. Ճշմարտությունը Սանչո Պանսայի մասին

Մադրիդում Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի արձանը

Երեկոյան ու գիշերային ժամերին զբաղեցնելով ասպետների ու ավազակների մասին վեպերով՝ Սանչո Պանսան, թեպետ ինքը երբեք դրանով գլուխ չի գովել, կարողացրել է Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Տոնինո Գուերայի հուզիչ զրույցները

 

guerra

Տոնինո Գուերա

Օդը

Օդը թեթև նյութ է գլխիդ շուրջը, որն ավելի լուսավոր է դառնում, երբ ժպտում ես։

 

Փիլիսոփայական եզրահանգում
Դու սիրում ես ծաղիկներ ու քաղում ես դրանք։ Դու սիրում ես կենդանիներին՝ միս ես ուտում։ Ասում ես՝ սիրում ես ինձ։ Ես վախենում եմ քեզնից… Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ֆրանց Կաֆկա. «Օրագրեր»

pqENH9Oxpgc

Ֆրանց Կաֆկա

Հունվարի 19. Քանի որ ես, թվում է, վերջնականապես ուժասպառ եմ (վերջին տարում հինգ րոպեից ավելի առույգ չեմ եղել), ստիպված եմ ամեն օր աշխարհի երեսից չքվել ցանկանալ կամ, թեպետ դա ինձ փոքր-ինչ անգամ հույս չէր տա, ամեն ինչ՝ երեխա ժամանակվանից սկսած, նորից ապրել։ Թվում է՝ ավելի հեշտ կլինի, քան այն ժամանակ էր, քանի որ այն ժամանակներում ես ընդամենը մշուշոտ ձգտում էի մի պատկերի, որը ամեն բառով կապված կլիներ իմ կյանքին, ես կկարողանային նրան սեղմել կրծքիս, և որը ինձ կպոկեր տեղիցս։ Ինչ տառապանքներով եմ սկսել (իհարկե այսօրվանների հետ համեմատության ոչ մի եզր չունեցող)։ Ինչ սառնությամբ էր գրածն ինձ օրեր շարունակ հետապնդում։ Բայց այնքան մեծ էր վտանգը և այնքան աննշան՝ դրա տված դադարները, որ բոլորովին սառնություն չէի զգում, ինչն իհարկե, ընդհանուր առմամբ, այնքան էլ չէր թեթևացնում իմ դժբախտությունը։ Read the rest of this entry »

 

Ֆրանց Կաֆկա/ «Օրագրեր»

pqENH9Oxpgc

Ֆրանց Կաֆկա

Հուլիսի 19 (1910)  Ես հաճախ եմ դրա մասին մտածում ու ամեն անգամ այն եզրակացությանն եմ գալիս, որ իմ դաստիարակությունն ինձ շատ բանում վնասել է։ Read the rest of this entry »

 

Սիդհարթա/ Մակույկավարը

24_06_2015_booda

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

«Ես կմնամ այս գետի մոտ,- մտածում էր Սիդհարթան,- սա հենց այն գետն է, որը մի ժամանակ անցա՝ մանուկ-մարդկանց մոտ գնալու համար։ Ինձ այն ժամանակ մի հիանալի մակույկավար անցկացրեց. կգնամ նրա մոտ։ Նրա հյուղակից մի ժամանակ սկսվեց իմ ճանապարհը դեպի նոր կյանք, որը հիմա մաշվել ու վերջացել է։ Թող հիմա էլ իմ նոր ճանապարհն ու այժմյան կյանքը սկսվեն այնտեղից»։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Հերման Հեսսե/ Սիդհարթա

herman-hesse

Հերման Հեսսե

Նվիրվում է Ռոմեն Ռոլանին՝ մեծարգո ընկերոջս

Ցանկը

  1. Բրահմանի որդին
  2. Սամանների հետ
  3. Գոթամա
  4. Զարթոնք
  5. Կամալա
  6. Մանուկ-մարդիկ
  7. Սանսարա
  8. Գետի մոտ
  9. Մակույկավարը
  10. Որդին
  11. Օմ
  12. Գովինդա

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ամառն Ալիժիրում

ՔամյուԱլբեր Կամյու

Ժակ Էրգոնին[i]

 Սերը, որ քեզ կապում է քաղաքին, ավելի հաճախ գաղտնի է լինում։ Փարիզի, Պրահայի, նույնիսկ Ֆլորենցիայի նման քաղաքները ներամփոփ են, ինչով և սահմանափակում են իրենց։ Բայց Ալժիրն ու ուրիշ ծովափնյա երջանիկ  ընտրյալ-քաղաքներ բաց են երկնքի առաջ, ինչպես մի բերան կամ վերք։ Ալժիրում կարող ես սիրել այն, ինչ բոլորի աչքի առաջ է. ամեն փողոցի շրջադարձին երևացող ծովը, արևի շողերի ծանրությունը, բնակիչների գեղեցկությունը։ Եվ, ինչպես միշտ, այս անամոթ բացությունն ունի նաև ուրիշ՝ գաղտնի մի բուրմունք։ Փարիզում կարող ես կարոտել տարածություններին ու թևաբախություններին։ Այստեղ ամենաքիչը մարդ ավելցուկով է օժտված, նրա բոլոր երազանքներն իրագործելի են, և նա կարող է չափել իր հարստությունը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Բեռնար Վերբեր. երկու մանրապատում

verber_17cture

Ինչպե՞ս

Արգելքների հանդիպելով՝ մարդը, որպես կանոն, նախ և առաջ մտածում է. «Ինչո՞ւ այս խոչընդոտն առաջացավ, ո՞վ է սրա մեղավորը»։

Մենք մեղավորներ ենք փնտրում ու մտածում ենք՝ ինչով պատժենք նրանց։ Միշտ հսկայական տարբերություն կլինի նրանց մեջ, ովքեր «Ինչո՞ւ ոչինչ չի ստացվում»  հարցն են տալիս, և նրանց, ովքեր կասեն՝ «Ո՞նց անենք, որ ստացվի»։

Մարդկությունն առայժմ «Ինչո՞ւ» է ասում։ Բայց ապագան, կասկած չկա, նրանցն է, ով «Ինչպե՞ս» հարցը կտա։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Գյուրջիևի խորհուրդներն իր դստերը

gyurjiev040311-178x300

Գեորգի Գյուրջիև

Գեորգի Գյուրջիևը ճանապարհորդ է, կոմպոզիտոր ու միստիկ-փիլիսոփա, ներքին իրացման  «չորրորդ ուղու» ուսմունքի հեղինակը։ Այս խորհուրդները նա ողջ կյանքի ընթացքում տվել է իր դստերը՝ Դուշկա Խովարդին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Կաֆկան ու նրա նախորդները

Խորխե Լուիս Բորխես

borges

Խորխե Լուիս Բորխես

Վաղուց էի մտադիր հետևելու Կաֆկայի նախորդներին։ Առաջին անգամ կարդալով՝ նրան մյուսներից միանգամայն տարբեր տեսա՝ որպես պաշտպանական հռետորական ճառերի առանձնահատուկ սիրահար։ Վարժվելով սկսեցի ճանաչել նրա ձայնը, նրա սովորությունները ուրիշ գրականության և ուրիշ դարերի տեքստերում։ Մի քանի օրինակ բերեմ ժամանակագրական կարգով։ Առաջինը՝ Զենոնի պարադոքսը՝ շարժման անհնարինության մասին։ Ա կետից դուրս եկողը, ինչպես պնդում է Արիստոտելը, երբեք չի հասնում Բ կետը, որովհետև նա նախ պիտի հաղթահարի դրանց մեջ եղած ճանապարհի կեսը, բայց դրանից առաջ՝ այդ կեսի կեսը, այսինքն՝ արդեն այս մի կեսի կեսը և այդպես ՝շարունակ։ Հանրահայտ խնդրի կաղապարը ճշգրտորեն վերարտադրված է «Դղյակում». Ճամփորդը, նետն ու աղեղը համաշխարհային գրականության մեջ առաջին կաֆկայական պերսոնաժներն են։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,